Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

Տիեզերք / Space 🚀

Description
Ալիքում կգտնեք տիեզերական նորություններ ու տիեզերքի մասին այլ տեղեկություններ (նաև նկարներ և տեսանյութեր) 😎

Սիրով՝ Տիեզերքից

Հ.Գ. Ու չմոռանաք boost-ել ալիքը 😎👇

https://t.me/SirovTiezerqic?boost
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

3 days, 7 hours ago

Աաաաաաաաաա, մի քիչ առաջ նվերներ ստացանք Սթարմուսից տոպրակով, գնանք հյուրանոց՝ անբոքսինգ անենք 😁

3 days, 8 hours ago

Եթե դուք այստեղ էիք, բայց չհասկացաք թե ինչի մասին էի ես խոսում, ուզում եմ ձեզ համար վերջում մեջբերել Էյնշտեյնին.

«Իմ գիտակցական խոհերի 50 տարիները ինձ ընհանրապես չեն մոտեցնում այս հարցի պատասխանին. ի՞նչ է լույսի քվանտը... Իհարկե, այսօր յուրաքանչյուր սրիկա պնդում է թե գիտի այս հարցի պատասխանը, բայց նա ընդամենը մոլորության մեջ է գցում ինքն իրեն» )))

Հենց այսպես ավարտեց իր ելույթը Զիլինգերը՝ տասնյակ րոպեներ քվանտային ինֆորմացիայից ու ֆոտոնից խոսելուց հետո 🍸

3 days, 8 hours ago

Ընդմիջում էր, հետ եկանք 🥐

2 months ago
Կառուցվելուց հետո այս «գիգանտը» դառնալու է …

Կառուցվելուց հետո այս «գիգանտը» դառնալու է Երկրի վրա գոյություն ունեցող ամենամեծ օպտիակական աստղադիտակը 🔥

Լուսանկարում հենց նա էՉիլիում կառուցվող ELT (Extremely Large Telescope) աստղադիտակը (անունն ամեն ինչ ասում է) Արեգակի ֆոնին ))

Ի դեպ, աստղադիտակի գլխավոր հայելին 40 մետր տրամագիծ է ունենալու 😎

Լուսանկարն արվել է 2023 թվականի ամռանը 📸

2 months ago

Արեգակնային համակարգից դուրս հայտնաբերված մոլորակների թիվը հասել է 5599-ի 🔥

NASA-ի տվյալների համաձայն դրանք գտվում են 4163 աստղային համակարգերում, իսկ ևս 10157 մարմիններ համարվում են էկզոմոլորակի թեկնածու և սպասում են ստուգման իրենց հերթին ))

Եթե վերոնշյալ թվերը մեծ թվան, ապա հիշեք, որ մասնագետների խոսքով միայն մեր գալանտիկայում` Ծիր Կաթինում, միլիարդավոր էկզոմոլորակներ կան, որոնց ճնշող մեծամասնությունը, ինչպես հասկացաք, հայտնաբերված չեն 😦

2 months ago
Ի դեպ, Starship-ի երեկվա թռիչքի կադրերից …

Ի դեպ, Starship-ի երեկվա թռիչքի կադրերից մեկը մեզ հիշեցրեց Interstellar ֆիլմից մի դրվագ` Ranger տիեզերանավի մասնակցությամբ 😁🚀

Դե մենք էլ այս կոլաժը պատրաստեցինք, որ դուք էլ տեսնեք նմանությունները 😁

Կոլաժի վերևում Starship-ն է, իսկ ներքևում Ranger-ը 🔥

2 months, 1 week ago
Փայլող Լուսինն ու պլանկտոնը ***✨***

Փայլող Լուսինն ու պլանկտոնը

Դե, Լուսնի փայլը մեզ համար արդեն նոր բան չէ (չնայած միշտ գրավող է), բայց այն ի՞նչ կապույտ լույս է ներքևում փայլում 🤔

Ափին երևացող այդ կապույտ երևույթը հայտնի է կենսալուսարձակում անունով (բիոլյումինեսցենցիա), ու դա որոշ կենդանի օրգանիզմների կողմից լույս արձակելու հատկությունն է ))

Իսկ կոնկրետ այս պատկերում այդ լուսարձակման «պատասխանատուն» ալիքների միջոցով ափ նետված պլանկտոնն է․ դա մանր օրգանիզմների ամբողջություն է, որը ինքնուրույն չի կարողանում շարժվել ու միշտ շարժվում է հոսանքի հետ 🌊

Սոնեվա Ֆուշի կղզի, Մալդիվներ, հեղինակ՝ Պետր Հորալեկ 📸

2 months, 1 week ago

Starship-ի թռիչքի մոտալուտ լինելուն ավելի ենք սկսում հավատալ 🔥😎

Քանի որ այս մասին ինֆորմացիա է ավելացել FAA-ի (ԱՄՆ քաղավիացիայի) ցուցակում 🚀

Ըստ նշված ինֆորմացիայի՝ Starship-ի ուղեծրային երրորդ փորձնական թռիչքը Բոկա Չիկայից սպասվում է մարտի 14-ին, իսկ որպես այլընտրանքային տարբերակ է նշվում մարտի 15-ից մարտի 18-ը 🔥

Սակայն նշենք նաև, որ SpaceX-ը դեռևս լիցենզիա չի ստացել FAA-ից երրորդ թռիչքն իրականացնելու համար ))

2 months, 1 week ago
4 months, 1 week ago
«Կատվի աչքը»՝ ամենաչքնաղ ու ամենապայծառ միգամածություններից …

«Կատվի աչքը»՝ ամենաչքնաղ ու ամենապայծառ միգամածություններից մեկը 😍

Այս մոլորակային միգամածությունը ձգվում է մոտ կես լուսատարի, իսկ կենտրոնում իր կյանքի «վերջին տարիները ապրող» աստղն է․․․ այսպիսի ճակատագիր է սպասվում նաև մեր աստղին (բայց մի 5 միլիարդ տարի հետո) 🔥

Պատկերը ստացվել է «Հաբլ» և «Չանդրա» տիեզերական աստղադիտակների համատեղ ջանքերով 📸

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago