Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago
«Կյանք մեր մոլորակից դու՞րս». Ու՞ր և ինչի՞ հետևից է գնում Europa Clipper-ը 🛰️🚀
Ինչպես արդեն գիտեք, ընդամենը օրեր առաջ մեկնարկեց NASA-ի պատմության ամենաամբիցիոզ առաքելություններից մեկը՝ Europa Clipper-ը 🚀
Այս առաքելության շրջանակում տիեզերք է ուղարկվել նույնանուն միջմոլորակային կայանը, որի նպատակը Յուպիտերի արբանյակներից Եվրոպայի ուսումնասիրումն է 🔥
Բայց գիտնականներին ավելի շատ հետաքրքիր է ոչ թե արբանյակի սառցե մակերեսը,այլ այն, ինչ թաքնված է այդ սառույցների տակ ))
Խոսքը ջրային հսկա օվկիանոսի մասին է, որի ուսումնասիրման համար էլ ուղարկվել է Europa Cllipper-ը 🛰️
Կայանի նպատակը գիտնկանաններին օգնելն է հասկանալ, թե որքանով է վերոնշյալ օվկիանոսի պայմանները համապատասխան կյանքի պահպանման համար
Սա անչափ հետաքրքիր իրադարձություն է, մանավանդ, երբ հաշվի ենք առնում, որ կան վարկածներ այդ օվկիանոսում «եռացող» կյանքի վերաբերյալ 🦀
Եկեք մի քանի կարճ փաստերով ծանոթանանք Europa Clipper-ին 👇
✅Այն NASA-ի պատմության ամենածանր միջմոլորակային կայանն է՝ 6025 կիլոգրամ մեկնարկային քաշով, որից 2750 կիլոգրամը բաժին է հասել վառելիքին ))
✔️ Europa Clipper-ը ռեկորդակիր է նաև արևային պանելների չափով, որոնց մակերեսը կազմում է շուրջ 100 ք/մ ))
✔️Կայանը զինված է 9 գիտական գործիքներով, որոնց թվում են տեսախցիկներ, սպեկտրոմետրեր, մագնիտոմետրեր և իհարկե՝ հատուկ ռադար, որի միջոցով Clipper-ն ուսումնասիրելու է Եվրոպայի ընդերքը ))
✔️ Europa Clipper-ը NASA-ի համար արժեցել է շուրջ 5 միլիարդ դոլլար ))
✅ Գրեթե 5,5 տարի ճանապարհորդությունից հետո կայանը հասնելու է Յուպիտերի ուղեծիր և 3,5 տարվա ընթացքում 49 անգամ մոտենալու է Եվրոպային՝ անցնելով արբանյակի մակերևույթից 2700-ից 25 կիլոմետր հեռավորությունների վրայով ))
Իսկ այժմ, շատ կարճ` զոնդի ստեղծման պատմության մասին 👇
Առաջին անգամ Europa Clipper առաքելության մասին խոսվում է 2011 թվականի սկզբին, երբ NASA-ն հրաժարվում է 4,7 միլիարդ դոլլար արժողությամբ Jupiter Europa Orbiter (JEO) առաքելությունից և ընտրում ավելի քիչ ծախսեր պահանջող Europa Clipper-ը, որի համար գործակալությունը պատրաստ էր ծախսել 2,7 միլիարդ դոլլար 💴
Բայց ավելի ուշ առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով Europa Clipper-ի էսքիզային նախագծման աշխատանքները սկսվում են միայն 2017 թվականի սկզբին, իսկ 2019 թվականից սկսվում են կայանի վերջնական դիզայնի հաստատման, հավաքման ու թեստավորման գործընթացները 🛰️
Դե իսկ այժմ այն արդեն սլանում է դեպի իր նպատակակետ Եվրոպան` պարզելու համար բոլորիս համար անչափ հետաքրքիր հարցերի պատասխաններ 😎
Այսքանը ))
Ես երբեք չէի պատկերացնի, որ կտեսնեմ Իլոն Մասկին իմ մանկության տան աստիճաններով իջնելիս ?
Բայց դա տեղի էր ունենում։ Այդ պահին հանկարծ հասկացա, որ այդքան զրուցեցինք, քննարկեցինք, բայց այդպես էլ լուսանկար չէի արել իր հետ՝ Տիեզերքի էջում իր հետ հանդիպման մասին հրապարակում անելու համար ?
Արագ վազեցի հետևից ու ձայն տվի՝ «Միսթըր Մասկ, միսթըր Մասկ, Իլո՜ն»․․․ բայց նա հետ չնայեց ու շարունակեց իջնելը։ Ես էլ մտածեցի ավելորդ չանհանգստացնեմ ու չվազեմ լուսանկարի հետևից, քանի որ կարևոր պահեր կան, որ այդպես էլ անլուսանկար են մնում (զուտ ինձ արդարացնում էի էլի)...
Հետ եկա տուն ու մինչ նստած մտածում էի, թե ոնց գրեմ Տիեզերքի հրապարակումը, ու մեկ էլ այն մասին, թե ինչն էր ստիպել Իլոն Մասկին ծանր տեղը թեթևացնել ու հասնել Պտղավան, հանկարծ եղբայրս զանգեց ու արթնացրեց քնից ?
Իսկ ես արդեն մտածում էի՝ ո՞նց անեմ, որ մինչև օդանավակայան հասնելը հետը հարզացրույց անցկացնեմ ?
Սիրով ձեր Տիեզերքի ադմին՝ Տաթև ))
Լավ, այսպես անենք, հիմա մենք այս հրապարակման տակ մի յուրօրինակ էմոջի կդնենք, տեսեք, դուք կարողանո՞ւմ եք դնել ? ???
Ժող, ի դեպ, մարդ կա՞, ով ուզում է մեզ «չաևոյ» (բառի հենց ուղիղ իմաստով) թողնել ? Ու դա անել անմիջապես Տելեգրամում ))) Ասե՞նք ձևը ?
Լավ, քանի որ «վաղը» ընտրած մարդիկ էլ ունենք, եկեք հիմա մեկը ասենք, մյուսն էլ թողնենք վաղվան ?? Ուրեմն, ամենաուշադիրներն արդեն նկատել են, որ էջի արտաքին տեսքում որոշակի փոփոխություն կա, իսկ ավելի կոնկրետ՝ նյութերի կողքին՝ ձախ ներքևում, տեսնում եք ճիշտ և ճիշտ…
Ժող, ի դեպ, Տելեգրամում մի քանի հետաքրքիր թարմացումներ են տեղի ունեցել, որոնց մասին պետք է ձեզ հատ առ հատ պատմենք, միայն թե չգիտենք՝ դա հիմա անենք, թե (այսօր ուշ է) թողնենք վաղը ? Դրեք ? ❤️? - եթե՝ ասենք հիմա ? - եթե՝ մնա վաղը
Ժող, ի դեպ, Տելեգրամում մի քանի հետաքրքիր թարմացումներ են տեղի ունեցել, որոնց մասին պետք է ձեզ հատ առ հատ պատմենք, միայն թե չգիտենք՝ դա հիմա անենք, թե (այսօր ուշ է) թողնենք վաղը ? Դրեք ? ❤️? - եթե՝ ասենք հիմա ? - եթե՝ մնա վաղը
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 3 days, 19 hours ago