Last updated 1 month ago
✔Մեր լինքը, որով կարողեք հրավիրել ձեր ընկերներին👨💼 @tarmgifts
✔Գովազդի համար @miiliionn
Last updated 1 month, 3 weeks ago
С первого взгляда, трагический инцидент с азербайджанским самолетом не может сгенерировать ничего, кроме боли. Но Алиев пытается превратить этот трагический эпизод в повод для политического торга и перемены тона с Россией.
Звонок Путина Алиеву, где он официально принес извинения, не изменил ни планов Алиева, ни его тона, хотя всем ясно, что имела место трагическая случайность, и самолет был поврежден во время отражения атаки украинских дронов.
Алиев требует, чтобы Россия взяла на себя всю ответственность, принесла официальные извинения, выплатила полную финансовую компенсацию и наказала всех виновных.
Очевидно, что Алиев хочет воспользоваться этим поводом, чтобы продемонстрировать напряженность в отношениях с Россией. Может быть, это делается для дополнительных дивидендов от Запада, может с Турцией есть вопросы, а может и для того, чтобы получить что-нибудь новое от России.
Только вот если речь о взаимных претензиях, то Азербайджан еще не ответил как следует за российский военный вертолет, сбитый азербайджанскими военными на территории Армении 9-го ноября 2020г., а тем более – за жизни шестерых миротворцев, совершенно неслучайно убитых в Карабахе всего год назад.
Не исключено, что причина сегодняшнего наглого тона Алиева кроется именно в той толерантности, которая к нему проявляется начиная с 2020г.. У России есть чем ему ответить, и список не ограничивается вышеперечисленными событиями.
Ваге Оганнисян
Группа Альтернативные Проекты
Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին
Համոզված լինելով, որ գործող վարչապետի և նախկին նախագահների հեռակա «բանավեճը» չպետք է սահմանափակվի նրանց՝ չորսի շրջանակներում, ձևակերպում եմ հիմնական կետերը, որոնք հետաքրքրում են հարյուր-հազարավոր մարդկանց.
1. Այս բանավեճը կունենար իմաստ և արժեք, եթե սկսվեր 2018-ին կամ առնվազն՝ մինչև Արցախը կորցնելը։ Ինչո՞ւ Փաշինյանը դա չարեց։
2. Արդյոք Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահների հետ քննարկել կամ գոնե բանավիճե՞լ է.
a. Երբ ընտրվելուց հաջորդ օրն իսկ Արցախում հայտարարեց, թե ինքը չի կարող Արցախի անունից բանակցել,
b. Երբ հայտարարեց, թե բանակցությունները սկսում է իր զրոյական կետից՝ մերժելով տասնամյակների բանակցային պրոցեսը,
c. Երբ անում էր անհավասարակշիռ պրովոկացիոն հայտարարություններ (Արցախը Հայաստան է և վերջ), Շուշիում ցուցադրական քեֆեր էր կազմակերպում
d. Երբ չկարողացավ (կամ չուզեց) հնարավոր դիվանագիտական գործիքներով թույլ չտալ պատերազմ
e. Երբ հրաժարվեց պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկներից ու տվեց ահռելի կորուստներ ու մարդկային զոհեր, որոնցից կարելի էր խուսափել։
f. Երբ Պրահայում ընդունեց, որ Արցախն Ադրբեջանի մաս է
g. Երբ 9 ամիս Արցախի շրջափակման ժամանակ չկարողացավ (կամ չուզեց) գտնել լուծումներ, որոնք կային։
Այս բոլոր հարցերն ունեն մեկ պատասխան՝ ո´չ։ Այս փուլերից ոչ մեկում նա չի խորհրդակցել, չի «բանավիճել»։ Կայացրել է ՄԻԱԿԱՄ որոշումներ։ Գուցե այդ որոշումների վրա ազդել են իրեն հայտնի մի նեղ խմբի անդամները, որոնք մինչև հիմա իր հետ նույն իշխանության մեջ են։ Այդ ՄԻԱԿԱՄ որոշումները հանգեցրել են պատմական աղետի։ Եթե անհրաժեշտ պահերին չես արել, հիմա ի՞նչ բանավեճ, ինչի՞ մասին։
Ու վերջին ամենակարևոր հարցը. ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման։ Հաշվի առնելով մեր նախորդ դառը փորձը՝ կարող ենք ենթադրել, որ նա առաջիկայում պատրաստվում է Հայաստանը տանել նոր խոշոր փորձության։ Դա կարող են լինել կամ նոր խոշոր զիջումներ Ալիևին, կամ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր սրացման փուլ, որը բերելու է անվտանգային ու տնտեսական լուրջ խնդիրների։ Մենք չգիտենք նրա հերթական ՄԻԱԿԱՄ ծրագրերը։ Մի բան պարզ է, որ իր կառավարման այս փուլում նա Հայաստանը պատրաստվում է վերածվել քաոտիկ մի միջավայրի, որտեղ բոլոր հիվանդ մտքերն ու կեղծ բանավեճերը կարող են հնարավոր դառնալ՝ շեղելով կարևոր ու իրական օրակարգերից։ Հանուն այդ քաոսի նա կարող է հերթով զոհաբերել անգամ իր քաղաքական թիմի շատ անդամների՝ մեդիա ժխորը սպասարկելու համար։
Եվ հենց այս պատճառով մենք ունենք ավելի կարևոր անելիք, քան ներկա-նախկին «բանավեճը»։ Մեր գործողությունները, մեր անելիքը պետք է լինեն մեր իրական ապագայի համար։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը
Երեկվանից սկիզբ առած թեման՝ ՄԵԿ հոգու և նախկին նախագահների ներկայացուցիչների միջև, չի կարող համարվել միայն նրանց չորսի գործը։
Չպետք է թույլ տալ, որ այն սահմանափակվի պարզ հերքումներով ու պատասխաններով։ Պետք է առիթը բռնելով՝ զարգացնել թեման, նրան թողնել իր հնարքի տակ։
Սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է խլել նրանից այդ թեման։ Սա կարևոր է հանրային տրամադրությունների առողջացման, այսօրվա մեր հասարակության դեֆեկտիվ սոցիոլոգիան վերափոխելու համար։
Մենք երկար ժամանակ է՝ խուսափում ենք մեր նորագույն պատմության քննարկումից։ Հենց սա է թույլ տալիս Նիկոլին՝ խեղաթյուրել, կեղծել մեր բոլորի աչքի առաջ տեղի ունեցած, մեր աչքերով տեսած պատմությունը։
Անհատական մակարդակում իրականությունը հետևյալն է.
- Բոլոր նախկին նախագահներին այսօրվա իշխանությունների հետ համեմատելն ուղղակի վիրավորական է բանականության հանդեպ։
- Նախկին նախագահները՝ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը, միմյանցից շատ տարբեր մարդիկ են՝ կառավարման ոճով, պատկերացումներով, մտածողությամբ, աշխարհայացքով։ Ընդհանրական ձևակերպումներ տալը շատ բարդ է։
Բայց բոլոր նախկին նախագահների օրոք.
1. Կարվեր ամեն ինչ՝ այս պատերազմից խուսափելու համար, և ոչ թե՝ հակառակը։
2. Պատերազմի դեպքում բացառված էր, որ այն լիներ այս որակի, այս մասշտաբի ու տևողության։ Այդ մարդիկ գիտեն պատերազմ կանգնեցնելու քաղաքական և ռազմական եղանակները։ Նրանք գիտեն զինվորի կյանքի գինը։
Պետք է բաց խոսել. երբ «մեծարգոները» մատնացույց են անում Ռ. Քոչարյանի կառավարման փուլից որևէ դեպք ու փորձում լայք հավաքել, պետք է հստակ ասել, որ այո, դա եղել է որպես ողբերգական դեպք, որը չպետք է լիներ, բայց դա քաղաքական կամ այլ տիպի որոշման հետևանք չէր։
Դրանց հակակշիռն անծայրածիր դարձած Եռաբլուրն է, որը հենց քաղաքական և պետական որոշման հետևանք էր։ Պատերազմը շուտ չկանգնեցնելը գիտակցված քաղաքական, պատմական որոշում էր։
Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը գնաց անձնական իմիջի և վարկանիշի գիտակցված կորստի, որպեսզի կանխի հետագա զոհերը։ Այդ օրերին քաղաքական շրջանակները, փափուկ սենյակներում նստածները, երևանյան քաղքենին պահանջում էին, որ Լելե Թեփեն հետ վերցվի։ Ս. Սարգսյանը գնաց գիտակցական ռազմաքաղաքական որոշման՝ չանել դա և չտալ նոր զոհեր։ Դրանից հետո Նիկոլն ու իր անհասկանալի թիմը շտանգենցիրկուլը ձեռքին ամիսներով գոռում էին, թե քանի հեկտար տվեց Սերժը։ Հասարակությանը դա նաև դուր էր գալիս։
Պետք է պարզ խոսել. երբ գալիս է մի իշխանություն, որը չգիտի՝ պատերազմը ինչ է, բանակը ինչ է, չգիտի պատերազմից խուսափելու ու պատերազմ կանգնեցնելու ձևերը, ստանում ենք այս վիճակը։ Ստանում ենք ամբողջական հայրենիքի կորուստ ու հազարավոր զոհեր։ Եվ այդ ամբողջ ողբերգությունից հետո այդ նույն իշխանությունը մասշտաբային քեֆեր ու տիկտոկյան վիդեոներ է անում։
Նախկինների թեմայի՝ արհեստականորեն սարքած ծուղակից պետք է դուրս գալ։ Դա հնարավոր է՝ նաև չխուսափելով խոսել նրանց օրոք եղած խոշոր սխալներից, բացթողումներից։ Չի կարելի թույլ տալ, որ այսօրվա իշխանությունը կեղծի, խեղաթյուրի մեր նորագույն անցյալը՝ դրանով վերջնականապես խլելով մեր ապագան։ Մեզ ապագա է պետք։
ՀՀ երեք նախկին նախագահները միմյանցից լրիվ տարբեր մարդիկ են, տարբեր գործիչներ, տարբեր արժեհամակարգերով։ Բայց ունեն մեկ հստակ պատմական ընդհանրություն. երեք նախագահների օրոք Հայաստանը չի եղել պարտված, ջարդված, ստորացված, կազմաքանդված վիճակում։ Եվ այսօրվա պատմական կապիկության փուլը պետք է հաղթահարել՝ հենց ուղիղ ու բարձր խոսելով այդ մասին։ Խոսել ոչ թե այս իշխանությունների, այլ՝ իրար հետ։ Խոսել, ոչ թե վիճել։ Իհարկե նրանց հետ բանավեճ չպետք է լինի, ընդ որում՝ բոլոր մակարդակներով։ Չի կարելի լեգիտիմացնել սուտը։ Նրանց պետք է օտարել՝ որպես վատ և ժամանակավոր տրանսպլանտատ։ Իսկ մեր խոսակցությունը մեր ներսում ու մեզ համար է։ Մեզ ապագա է պետք։
Վահե Հովհաննիսյան
Այլըտրանքային նախագծեր խումբ
Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով
Ալիևի վերջին պահանջների ցանկը Հայաստանի լիկվիդացիայի ծրագրային փաթեթ է։ Հայաստանը չունի որևէ պատկերացում, թե ինչպես է պետք հակազդել։ Բայց 2025 թ-ի հնարավոր ընթացքը ճիշտ հասկանալու համար պրոցեսին ամբողջական է պետք նայել։
Մինչև այդ Բաքուն հայտարարել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերն ուղարկված են դատական քննության՝ նրանց մեղադրելով պատերազմական և տնտեսական հանցագործությունների և այլնի մեջ։
Դրան հաջորդեց Ադրբեջանի դատախազության կոչը ՀՀ իրավապահ մարմիններին՝ համագործակցել Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարած այն անձանց և վկաներին հայտնաբերելու գործում, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում։
Ալիևն իր քաղաքական պահանջների ու «իրավական- դատավարական» պրոցեսների միջոցով Հայաստանի վրա նախապատրաստում է ահռելի ճնշումներ։ Դրանք լինելու են լավ փաթեթավորված ու արտաքին աշխարհի համար հնարավորինս ընկալելի։ Իսկ Բաքվի դատերն ունեն ահռելի պոտենցիալ՝ ազդելու հայաստանյան միջավայրի ու տրամադրությունների վրա։
Մենք սրան պատրաստ չենք։ Նման զարգացումներին հակազդելու որևէ նշան ցույց չի տալիս Հայաստանի քաղաքական և պետական միտքը։
2025-ին Ադրբեջանական ահռելի ճնշումներին մենք հակադարձում ենք մեր էլիտար պրիմիտիվիզմով, զարգացումները ճիշտ չընկալելու մեր հայտնի կարողութամբ ու ստրատեգիական մտածողության դեֆիցիտով։ Իսկ ժամանակը գնում է։
Չեմ ուզում խտացնել գույները, բայց Ալիևն ամենայն հավանականությամբխնդիր է դրել՝ Հայաստանում առաջացնել քաոս։ Այդ ուղղությամբ արդեն լուրջ նախապատրաստական աշխատանք է արվել։ Նրանք ոչ մի պատահական բան չեն անում՝ ընդհուպ մինչև նոր պահանջների ցանկը ռուսական լրատվամիջոցով հնչեցնելը։
Ներհայաստանյան քաոսը, հանրային քաոտիկ տրամադրություններն ուղղակի բացելու են մեր երկրի դռները թշնամու անհավանական սցենարների առաջ։ Հիշեք, որ Հալեպն ու Դամասկոսն էլ էին անկումից օրեր առաջ արտաքուստ խաղաղ, ռեստորանալեցուն քաղաքներ։
Ալիևն արդեն շատ լավ գիտի, որ հայ հասարակությանը կարելի է «տուշոնկաների» մոնտաժված կադրեր հրամցնել և զանգվածային խելագարության հասցնել։ Նույնն անելու է ավելի մեծ մասշտաբներով՝ այս դատերի միջոցով։ Բաքվում սկսվող դատերով նա փորձելու է Հայաստանում բարոյալքման և զանգվածային փսիխոզի տրամադրություններ ստանալ։
Իսկ մենք չունենք որևէ մշակված ստրատեգիա, թե ինչպե´ս ենք արձագանքելու այդ դատավարությանը, ինչպե´ս ենք մեր հասարակությանը պատրաստելու դրան։ Մենք հասկանո՞ւմ ենք, թե ի´նչ շոկ է ապրելու առանց այն էլ կոտրված մեր հասարակությունը։ Մենք կաբինետներում փսփսում ենք, թե մեզ ինչե´ր կարող են մատուցել՝ բարոյալքելու համար առանց այդ էլ պարտված ու քանդված մեր հանրային համակարգը։ Պետք է ճիշտ մարտավարություն և երկար աշխատելու մեխանիզմներ։ Պետք է կայացվեն սառը որոշումներ։
Ադրբեջանն այս ամենը զուգակցելու է Հայաստանի տարածքում գտնվող «հանցակիցների » հանձնման պահանջով։ Թվարկե՞լ ցանկը, թե՞ կհասկանաք։ Իսկ մենք գիտենք, թե ինչ ռեակցիա կարող է տալ հայ հասարակությունը, իշխանությունը։
Պատկերացրեք Մանվելի Գրիգորյանի տուշոնկայի բեմադրությունը՝ տասնապատիկ ավելի էմոցիոնալ ֆոնով։ Իսկ վերջում Ալիևը դնելու է հստակ պետական պահանջներ ու սպառնալիքներ։
Ինչպե՞ս ենք դիմակայելու. հարցազրույցներով, ԱԺ հարց ու պատասխանով, ֆեյսբուքյան պոստերո՞վ։
Ալիևը գնում է Հայաստանի վրա տոտալ ճնշման ճանապարհով։
2025-ը պահանջելու է հանրային կյանքում էական փոփոխություներ, նոր ասելիքով։ Իրավիճակն է դրան տանելու։ Այս ամենի մասին պետք է շատ լուրջ խոսել՝ միտինգներից դուրս, փակ միջավայրերում, քննարկելով բոլոր քայլերը։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Ամենակարևոր հաստիքը թափուր է
Իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան։ Բայց որպեսզի սոցիալական բազայի կորստի քաոտիկ պրոցեսը վերածվի քաղաքական մերժման, երկրում պետք է լրացվի մի շատ կարևոր հաստիք, որը թափուր է։ Դա միջնորդի, մոդերատորի հաստիքն է։
Մարդ, ով ազդեցիկ խմբերի, հանրային ակտիվի, մարզային էլիտաների, քաղաքական միավորների, եկեղեցու, բիզնես էլիտաների, քաղաքացիական հասարակության և այլ շրջանակների հետ համբերատար կաշխատի և հակաիշխանական տրամադրություններից, ասել է թե՝ փոփոխություններ պահանջող քաոսից կստանա-կձևակերպի նոր իշխանություն ունենալու կոնսենսուս։
Սա պատմական ամենակարևոր հաստիքն է։ Սա կոնկրետ աշխատանք է, սև աշխատանք, ի դեպ՝ բարդ, բայց սա է ամենակարևոր գործը, եթե կուզեք՝ պատմական այս փուլի իսկական հերոսը։
Մյուս տարբերակն ավելի հեշտ է՝ սպասել-հորինել լիդերի։ Բայց
լիդերի ծնունդը հնարավոր է միայն ու միայն մոդերացիայի փուլից հետո։ Այսօրվա միջավայրը լիդեր չի ծնելու։ Հենց մոդերացիայի արդյունքում ձևավորվի փոփոխությունների հանրային կոնսենսուս և ձևավորվի այդ գաղափարը սպասարկող մեքենան, մեկը մյուսի հետևից կձևավորվեն անհատներ, ովքեր լուրջ հայտ կներկայացնեն նոր լիդերության։ Պրոցեսն այնքան սահուն կգնա, որ զարմացած կհարցնենք «բա էս մարդիկ մեր կողքի՞ն էին, ո՞նց չէինք հասկանում»։
Մեզ հիմա միջնորդ է պետք։ Ներքին պրոցեսների միջնորդ։ Մենք իրար էլ չենք լսում. թայֆաների, լսարանների ենք բաժանված, ու դիմացինին, կողքինին չենք լսում։
Մեր պետական դեգրադացիան այնքան խորն է, որ վերածվել ենք Լիբիայի նման մի բանի, որտեղ քաղաքական համակարգերի, ինստիտուտների փոխարեն կան խմբեր, շքախմբեր, ցեղախմբեր և այլն, որոնց պետք է բերել կոնսենսուսի՝ ինչ-որ հարց լուծելու համար։ Մենք մեզ գեշ խաբում ենք, թե ունենք քաղաքական ինստիտուտներ, կուսակցություններ, կուսակցական կյանք, կամ ընդհանրապես՝ քաղաքականություն։
Որպես առաջին քայլ՝ պետք է սկսենք իրար լսել։ Սա կբերի երկրի ներսում դեէսկալացիայի, որը կտրուկ կբարձրացնի մեր պետական դիմադրողականությունը։ Չանենք՝ մի օր ինչ-որ տեղից անհասկանալի հրոսակներ կմտնեն մեր երկիր ու կմնան այստեղ ընդմիշտ։ Այնքան սրընթաց կլինի, որ չենք էլ հասկանա, թե ինչ կատարվեց։
Այնպես որ, մոդերացիան 2025-ի ամենակարևոր գործն է, իսկ մոդերատորը՝ իրական հերոսը, ով չպետք է ունենա որևէ անձնական շահ այդ գործում։ Ոսկե տառերով է գրվելու այն մարդու (կամ մարդկանց խմբի) անունը, ով կանի ներհայկական, ներհայաստանյան միջնորդությունը։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Անհատներն ու միլիոնների ողբերգությունը
Եթե Ասադը հեռանար 2011-ի արաբական դեռևս խաղաղ ընդվզումների ժամանակ, չէր լինի երկիրը քանդած քաղաքացիական պատերազմը, չէին լինի մոտ 600 հազար զոհերը, ավերված քաղաքները, 4-5 մլն փախստականները, 6-7 մլն ներքին տեղահանվածները։
Եթե 2008-ին չլիներ Սահակաշվիլու հանցագործ արկածախնդրությունը, չէր լինի ռուս-վրացական պատերազմը, չէր թափվի այդքան արյուն, չէին լինի կորուստները։ 2024-ին աշխարհը փոխվեց այնքան, որ Վրաստանն ունի լուրջ հնարավորություններ՝ խաղաղ ճանապարհով վերականգնելու իր համագործակցությունը, իսկ գուցե նաև՝ ազդեցությունը՝ Աբխազիայում ու Հարավային Օսիայում։
Եթե 2021-ին հեռանար Նիկոլը, այսօր կլիներ հայկական Արցախ և արտաքին սպառնալիքներն էապես թուլացած կլինեին։ Մենք կունենայինք ուրիշ իրականություն։
Եթե 2022-ին (կամ ավելի վաղ) հեռանար կամ հեռացվեր Զելենսկին, պատերազմը կդադարեր շատ արագ, չէին լինի միլիոնի հասնող զոհերը, ավերված երկիրը, տասնյակ միլիոնավոր փախստականներն ու տեղահանվածները։
Բայց Ասադը գնաց 2024-ին՝ թողնելով ավերակներ, համատարած մահ ու միլիոնավոր ընտանիքների ողբերգություն։ Զելենսկին հավանորեն գնալու է 2025-2026-ին՝ թողնելով ավերակ երկիր, անվերջ մահ ու ողբերգություն։ Իսկ առաջիկա տասնամյակում երկու երկրների էլիտաների փոփոխության արդյունքում հավանորեն խաղաղ ճանապարհով Ուկրաինան կգտնի կորսված ու մարտադաշտի վերածված տարածքների զգալի մասում համակեցության տարբերակներ։
Անհատների դերը պետությունների կյանքում ահռելի է, բայց նրանք ի վերջո հեռանում են, միակ հարցը նրանց մնալու ընթացքում թողած ավերածության ու ցավի չափերն են՝ նրանց մնալու գինը։
Եթե 2025-2026-ին հայ ժողովուրդն անի ճիշտ ընտրություն, իսկ նոր իշխանություններն իսկապես լինեն նորը, ապա Հայաստանը որպես պետություն կմնա, իսկ առաջիկա տասնամյակում տարածաշրջանայինն նոր իրողությունների պայմաններում խաղաղ ճանապարհով վերականգնման շանս կունենա հայկական Արցախը։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Երեկվա մասին
Մեզ սխալմամբ թվում է, թե երեկվա ամենակարևոր ու ողբերգական իրադարձությունը հավաքականի պարտությունն էր։ Իհարկե, դա հաճելի տեսարաններինց չէր։ Սակայն։
Երեկ բանակում ունեցանք նոր զոհ՝ ինքնասպանության վարկածով։ 18-19տարեկան զինծառայողի մահը փողով համերգախեղդ արված տոնական Երևանի ֆոնին ցավալիորեն խորհրդանշական էր. սյուրռեալիզմը մեզ հետապնդում է վերջին տարիներին։
Երեկ նաև ՄԵԿ հոգու դասախոսությունն էր ինչ-որ երիտլսարանի առաջ՝ «Հաց և կացի սոցիալ-հոգեբանական վերլուծությունը» թեմայով։ Այն, որ Նիկոլի մտքով չի անցնում, որ սոցիալական միգրացիոն երևույթների թեմայով կան ամբողջական տեսություններ, առվազն 18-րդ դարի վերջերից՝ գիտական ուղղություններ, աշխարհով մեկ աշխատել են (և աշխատում են) ամբողջական ինստիտուտներ, որ սոցիոլոգիայի, հոգեբանության և տնտեսագիտության տարբեր ուղղություններով հարյուրամյակներով աշխատում են այս և հարակից թեմաների շուրջ, որ կան նոբելյան մրցանակակիրներ, որոնք աշխատել են հենց այս խնդիրների շուրջ, դրան սովոր ենք արդեն։ Դա մեր ընթացիկ իրականությունն է։
Այնուհանդերձ, եթե խնդիր ես դնում հասկանալու, թե իրականում ինչո՞ւ է նման բաներ ասում, կարող ենք ենթադրել, որ նա այդ «որտեղ հաց, այնտեղ կացի» (և նրա մոդիֆիկացված տարբերակի) գաղափարախոսությունը հենց իր թիմի, «մեծարգոների ենթամշակույթի» համար է զարգացնում։ Մտքներովդ չանցնի՝ ունենալ ոչ նյութական արժեքներ, ինքնուրույն մտածելու փորձ, վեհ գաղափարներ, թաքուն-խորքային ապրումներ... Դրանք ուղիղ հակասության մեջ են այս իշխանական կացարանի հացի պայմանների հետ։ «Մեծարգոների ենթամշակույթի» համար սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ»։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Մարտի 1-ի թեման՝ նորից դատարանում
Իշխանությունը Մարտի 1-ի թեման կրկին բերեց դատարան. արհեստականորեն, դժվարությամբ, բայց՝ համառորեն։ Խնդիրը՝ այս էմոցիոնալ թեման հերթական անգամ վաճառել հոգնած, ծանր իրականությունից շշմած մեր հասարակությանը։ Իհարկե, այս անգամ լավ չի վաճառվում։ Պատերազմի, կորցրած Արցախի ու նոր ծայրահեղ սուր սպառնալիքների ֆոնին չկա նախկին հնչեղությունը։ Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման։ Երբ իրեն պետք է՝ հարձակվում է, մյուսն էլ՝ ստիպված պաշտպանվում։ Իրականում սա ամենևին երկուսի թեման չէ, սա հասարակության թեման է, որը, սակայն, բարդ թեմաների «հավեսն» արդեն չունի։
Եթե հասարակությունը պահանջ չի դնում հասկանալու, թե ինչո´ւ, ինչպե´ս հնարավոր եղավ մարտի 1-ը՝ իր երկրում, իր քաղաքում, ինչո´ւ չկանխվեց, ի´նչ մեխանիզմներ աշխատեցին, ինչո´ւ ձևավորվեց նման մթնոլորտ, նշանակում է՝ այդ հասարակությանը հանգիստ կարելի է ստիպել մարսել ցանկացած աղետ, օրինակ՝ պատերազմը շուտ չդադարեցնելու փաստը։ Եթե հասարակությունը լիներ պահանջատեր, և եթե նրա վերնախավերը լինեին մի փոքր ավելի ազնիվ, ապա շատ բան երկրում կարող էր այլ ընթացք ունենալ։ Հիմա մեզ իրո՞ք թվում է, թե կարող է գոյություն ունենալ այնպիսի մի դատավոր, որը դատական նիստեր անելով կարող է տալ պատասխաններ այդ բոլոր հարցերին։
Այսօր մարտի 1-ի թեման թարմացնելը, այնուհանդերձ, նշանակում է նաև հետևյալը.
1. Դա վիրավորական է զոհերի և նրանց հարազատների համար։ Իշխանությունը նրանց ուղղակի ասում է՝ երբ կուզեմ կարթնացնեմ թեման, երբ ուզեմ՝ կքնեցնեմ, դուք ինձ համար ընդամենը շահառուների խումբ եք։
2. Բարդ թեմանները գռեհկորեն պարզունակացնելու մեսիջ է. բոլոր բարդ թեմաները տարե´ք այդ ճանապարհով։ Զրո փորձ՝ հասկանալու որևէ բանի խորքային պատճառները, «այլևս երբեքի» մեխանիզմները։
3. Դատաիրավական համակարգի ծայրահեղ վտանգավոր օգտագործումը։ Դա շատ վտանգավոր բան է, ու շատ շատերի համար վատ է վերջանալու։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Կարևոր գործ, որը տապալման շեմին է. Ինչպես պատրաստել հասարակությանը Բաքվում կայանալիք դատերին
Շուտով սկսվելու են Բաքվի բանտերում պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատերը։ Մենք չգիտենք՝ այդ մարդիկ ինչ անմարդկային պայմաններում են պահվել, ինչ և ինչպես է նրանց պարտադրվել ասել։
Մենք չգիտենք, թե Բաքուն ի´նչ սցենարներ է նախապատրաստել՝ անհատական և ազգային ստորացման պատկեր ստանալու համար։ Մենք պատմական այլանդակության ենք ականատես լինելու։ Մենք չգիտենք նույնիսկ, թե իրականում ինչո´ւ է Բաքուն պահում այդ մարդկանց։
Իսկ արդյոք մենք ունե՞նք որևէ մշակված ստրատեգիա, թե ինչպե´ս ենք արձագանքելու այդ դատավարությանը, ինչպե´ս ենք մեր հասարակությանը պատրաստելու դրան։ Մենք հասկանու՞մ ենք, թե ի´նչ շոկ է ապրելու առանց այն էլ կոտրված մեր հասարակությունը։Հասկանո՞ւմ ենք, թե մեզ ինչե´ր կարող են մատուցել՝ բարոյալքելու համար առանց այդ էլ պարտված ու քանդված մեր հանրային համակարգը։ Ես չեմ հարցնում՝ պատրա՞ստ են արդյոք իշխանությունները. նրանք որևէ բանի պատրաստ չեն և այլևս վաղուց հաշվետու չեն մեր հասարակությանն ու ժողովրդին։
Խոսքս մյուս քաղաքական-հասարակական շրջանակների մասին է՝ լիդերության ինքնազգացողությամբ։
Մենք առերեսվելու ենք ծանրագույն տեսարանների ու երևույթի հետ. մենք ունե՞նք ծրագիր՝ դրան պատասխանելու և մեր հասարակությանը ճիշտ նախապատրաստելու համար։ Թե՞ ինչպես միշտ՝ մենք ոչնչի պատրաստ չենք։ Մենք հասկանու՞մ ենք, որ միայն նրանց չեն դատում, այլ բոլորիս՝ բոլոր նախկիններին ու գալիքներին, ու որ սրանով ուզում են կոտրել մեր ապագան։ Աջակցության լոկալ կոչերը և ակցիաները ամենևին այն չեն, ինչ պահաջվում է։ Պետք է ճիշտ մարտավարություն և երկար աշխատելու մեխանիզմներ։ Պետք է կայացվեն սառը որոշումներ։
Ցանկացած որոշում պետք է հենվի հետևյալ սկզբունքների վրա.
1. Անվերապահ սատարում՝ գերության մեջ պահվողներին
2. «Դատավարության» ընթացքում ինչ էլ ասեն այդ մարդիկ, դրանք խոսքեր են, որոնք ասվել են անմարդկային ճնշումների պայմաններում, և հետևաբար՝ զրոյական նշանակություն ունեն
3. Հայաստանում և հայկական աշխարհում պետք է լինի այնպիսի´ սատարում, որ միջազգային հանրությունը հասկանա, թե ինչ է կատարվում, և չկարողանա թաքնվել իր կոմֆորտում։
4. Քաղաքական-հանրային դաշտում պետք է լինի այնպիսի´ սատարում-համախմբում, որ դաշտը բերի առողջացման, ջրերը պարզի։
Շատ կարևոր է այս ամենի կազմակերպչական կողմը։ Ու ռեսուրս ունեցողները պետք է հիշեն, որ նաև այդ մարդկանց կամ այդ մարդկանց հաղթանակների շնորհիվ է, որ իրենք այսօր այդ ռեսուրսներն ունեն։
Շատ կարևոր է այս ամենի գաղափարական կողմը։ Մեկը պետք է մոդերացիա անի։ Դա կարող է անել Սրբազանը, ու դա կլինի շատ կարևոր գործ ու առաքելություն, կարող է անել մեկ ուրիշը, բայց պետք է լինի մի ազդեցիկ շրջանակ, որը կանի ավելին, քան կոչերը՝ կմշակի բարդ խնդրի դիմակայման մարտավարություն։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել
Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի հուշերից մի հատվածի հրապարակայնացումը, ըստ որի՝ Հայաստանը մերժել է պատերազմը պատվաբեր եղանակով և մեզ ավելի ձեռնտու փուլում կանգնեցնելու իրանական առաջարկը, Հայաստանի ներքին մթնոլորտը փոխելու հսկայական պոտենցիալ ունի։ Մինչ այդ գիտեինք, որ Հայաստանը 44 օրյայի ժամանակ երկու անգամ էլ մերժել է ռուսական կողմի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։
Ստացվում է.
1. Հայաստանի իշխանությունները պատերազմի ընթացքում մի քանի անգամ մերժել են պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը՝ իրենց վրա վերցնելով հազարավոր զոհերի, վիրավորների ու տարածքային կորուստների աննկարագրելի բեռը։
2. Այս թեզը դառնում է Հայաստանի ցանկացած քաղաքական ուժի և անհատի ընտրության առանցքային կետը։ Շրջանցել այս հարցադրումը պետք է դարձնել անհնար։ Անհնար է հանգիստ շարունակել քաղաքական և սովորական կյանքը, երբ տիրապետում ես նման ինֆորմացիայի։
Սա այն հարցն է, որը չունի վաղեմության ժամկետ, և սա պետք է դառնա ազգային օրակարգի առանցքային հարցերից մեկը՝ ինչո՞ւ են մերժվել պատերազմը դադարեցնելու առաջարկները։
Այս հարցը ծնում է նոր հարցեր՝ իսկ գուցե մեկ այլ ուժ թույլ չի՞ տվել պատերազմը շուտ դադարեցնել, իսկ գուցե եղել են ա՞յլ դրդապատճառներ։ Վերջապես, այս հարցը չի կարող սահմանափակվել մեկ հոգու պատասխանատվությամբ։ Կա անձանց մի շրջանակ, որը պատասխաններ պետք է տա։ Այդ շրջանակը ներառում է այդ ժամանակվա գործող արտգործնախարարին, այդ ժամանակվա ՀՀ նախագահին, որը հետագայում փախավ Հայաստանից (գուցե հենց ա՞յդ պատճառով), Անվտանգության Խորհրդի անդամները։ Ո՞վ էր տեղյակ առաջարկներին, ո՞վ ձայն չհանեց, երբ մերժվում էին առաջարկները։ Ո՞վ գիտեր, թե ինչ է կատարվում ու չդիմեց ժողովրդին՝ կասեցնելու համար աղետը։
Մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, շարունակել թաքնվել մասնավոր հորինված ստի մեջ՝ ում ինչպես հարմար է։ Պատերազմի արագ դադարեցման (մերժման) առեղծվածը կարմիր գիծ է։
Սա նոր օրակարգ է նաև Բագրատ Սրբազանի համար։ Բարոյականության կենսական քարոզով պայքար տանող Սրբազանը վստահաբար պետք է այս թեման դարձնի առանցքային։ Ու սա կլինի հենց պրոցեսի քաղաքականացման իրական ուղերձ։
Պատերազմը վաղաժամ և պատվաբեր պայմաններով չդադարեցնելը և´ բարոյական հարց է, և´ ծայրահեղ քաղաքական։ Դրա գինը աննկարագրելի թանկ էր։ Սրբազանի «ներքին հաշտության» առանցքային ուղերձը նաև այս հարցի վրա պետք է խարսխվի։ Մեր ներքին հաշտությունը պետք է պահանջի ճշմարտության բացահայտում։ Ճշմարտություն՝ մեր նորագույն պատմության աղետալի էջի մասին։ Ի վերջո, սա բերում է նաև շատ կոնկրետ ու կարևոր մեկ այլ հարց՝ արդյոք պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել։ Մեր երկրի, մեր հասարակության, անհատապես մեր բոլորի ընթացիկ կյանքում մի հրեշավոր պատմություն կա, ու ձև անել, թե այն չկա, և շարունակել ապրել՝ կեղծ նորմալության հորինելով, չի ստացվելու։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Last updated 1 month ago
✔Մեր լինքը, որով կարողեք հրավիրել ձեր ընկերներին👨💼 @tarmgifts
✔Գովազդի համար @miiliionn
Last updated 1 month, 3 weeks ago