Արցախի լրատվական

Description
<<ԱՐՑԱԽԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ>> լրատվական գործակալություն

❗️Մենք ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/artsakhilratvakan/

❗️Մեր կայքէջը՝ https://artsakhilratvakan.am
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago

1 month ago

📌Մեզ միանում է երկարատև պայքարին պատրաստ հայի տեսակը

https://youtu.be/pOCqx-syPnc?si=VK_vNOCL-tXgeLOq

YouTube

Մեզ միանում է  երկարատև պայքարին պատրաստ հայի տեսակը

Մեզ միանում է  երկարատև պայքարին պատրաստ հայի տեսակը։ Մարտական եղբայրության ստեղծման նախապատմությունը Կլոր սեղանն ու պատասխանատվություն վերցնելու պատրաստակամությունը։ Քաղաքական քննարկումներ. մեր պատկերացումները պետության և իշխանության մասին։ Այս և այլ…

1 month ago

📌Իշխանությունն ավելի շատ խոսում է զիջումներից, քան ադրբեջանական օկուպացիայից. վտանգավոր քարոզ է

https://m.youtube.com/watch?feature=youtu.be&fbclid=IwAR1r4W_Lb81B5Nh2PTua5jM1dGAgsDaG2RDL6CIXCGH2UqVizwlm5uQSK-c_aem_AajAY4JOW-aVA-e8R505OlC3AuqhgDTpIyXG8v6ngDTdk5YOdlWorqWFrjjmvdeQz0s&si=QtQFi-L0JmStQ80z&v=jhg2EECrVL8

YouTube

Իշխանությունն ավելի շատ խոսում է զիջումներից, քան ադրբեջանական օկուպացիայից. վտանգավոր քարոզ է

Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ https://www.1in.am/livestream 1in.am-ը սոցիալական մեդիայում Facebook - https://www.facebook.com/1in.am Instagram - https://www.instagram.com/1in.am/ Telegram - https://t.me/arajinTV 1in.am ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ…

***📌***Իշխանությունն ավելի շատ խոսում է զիջումներից, քան ադրբեջանական օկուպացիայից. վտանգավոր քարոզ է
1 month ago

📌 «Հայաստանի Հանրապետության դեմ վարվող պատերազմի մարտավարությունը. ինչպե՞ս է հնարավոր հակադարձել դրան» թեմայով բացօթյա քաղաքական քննարկում

Շաբաթ օրը, ապրիլի 6-ին, ժամը 19։00, բոլորիդ կսպասենք Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ։

https://fb.me/e/3hmg83aec

Facebook

«Հայաստանի Հանրապետության դեմ վարվող պատերազմի մարտավարությունը. ինչպե՞ս է հնարավոր հակադարձել դրան

Event in Yerevan, Armenia by Մարտական Եղբայրություն on Saturday, April 6 2024

***📌*** **«Հայաստանի Հանրապետության դեմ վարվող պատերազմի մարտավարությունը. ինչպե՞ս է հնարավոր հակադարձել դրան» թեմայով բացօթյա քաղաքական քննարկում**
1 month, 1 week ago

⚡️Ոսկեվանում Կոմիտասին բացահայտեցինք նորովի,Հայկ Պետրոսյանին` նույնպես։

1 month, 1 week ago

https://youtu.be/0v5n56Zz5Z8?si=TAvWjVNfa-_w4tnX

YouTube

Սերունդները նայելու են մեզ ու չեն ներելու մեր թերությունները

Սերունդները նայելու են մեզ ու չեն ներելու մեր թերությունները, ինչպես մենք չենք ներում մեր նախնիների կատարած սխալները։ Հայը ապրում է պատմության մեջ, միայն ներկան չէ։ Մենք իրավունք չունենք մերը մենակ թողնելու, դա մեր մի մասն է, մի կտորը դա մենք ենք։

1 month, 1 week ago

☀️ Մարտական Եղբայրությունը բարեհաջող հասավ Բաղանիս։

🎵 Կոմիտասի «Վա՜յ, լե’, լե’» խորագրով համերգը  վայելելու  են եկել նաև  Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից քաղաքացիներ։

🇦🇲 Մենք շատ լավ գիտակցում ենք մշակույթի միջոցով ազգերին թե' հոգեպես ամրացնելու, թե' բարոյազրկելու հնարավորությունը։

❗️ Փոքր ազգերի դիմադրողականության  բարձրացումը հնարավոր է միայն սեփական մշակույթի հետ նրան կապելով։
Ըստ այդմ, Մարտական Եղբայրությունը գնում է սեփական մշակույթի ճանաչման և այն լայն զանգվածների սեփականությունը դարձնելու ճանապարհով։

1 month, 2 weeks ago

📌Այսօր՝ մարտի 23-ին, Մարտական եղբայրության գրասենյակ այցելեցին Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները, որոնք փոխանցեցին ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հրավերը «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահմյանին զրուցելու իր հետ: Հրանտ Տեր-Աբրահամյանը համաձայնեց այդ հրավերին: Զրույցը տեղի ունեցավ Ոստիկանության շենքում (6-րդ վարչություն):
❗️Զրույցի ընթացքում Վարդան Վարդանյանը հայտնեց, որ չեն թույլատրելու Մարտական եղբայրության այցը Վերին Ոսկեպար: Ի պատասխան Հրանտ Տեր-Աբրահամյանը խնդրեց ներկայացնել արգելքի օրինական՝ իրավական հիմքերը շեշտելով, որ Մարտական եղբայրությունն օրենք չի խախտում: Հրանտ Տեր\-Աբրահամյանը նաև ներկայացրեց, որ Եղբայրությունը գաստրոլյորի կարգավիճակով չի գնում Նոյեմբերյանի տարածաշրջան, այլ գրեթե մեկ տարի այնտեղ գործ է անում բարձրացնելով տեղացիների ինքնապաշտպանության կարողությունները: Դա արվել է տեղի ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցված: Այժմ էլ այցի նպատակն է այդ նույն գործի շարունակությունը, ինչպես նաև տեղի ժողովրդին ցույց տալը, որ իրենք մենակ չեն:
❗️Վարդան Վարդանյանը հայտնեց, որ այցը պետք է չեղարկվի՝ ելնելով անվտանգության նկատառումներից, համաձայն տեղեկությունների, որոնք ինքը չի կարող հայտնել: Հրանտ Տեր-Աբրահամյանը ներկայացրեց, որ իրենք ունեն իրավիճակի սեփական վերլուծությունը հիմնված Մարտական եղբայրության Վերլուծական և Քաղաքական խմբերի տվյալների վրա: Ոստիկանության աշխատողները պնդեցին, որ կոնկրետ մարտի 24\-ի մասին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ ահաբեկիչներ են գալու Ոսկեպարի տարածք: Սակայն այդ լուրի մեր փնտրտուքն ադրբեջանական մեզ հայտնի աղբյուրներում որևէ արդյունքի չբերեց: ***❗️***Վերջում Հրանտ Տեր\-Աբրահամյանը հայտնեց, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Մարտական եղբայրության թիմը, քանի որ Եղբայրությունը ղեկավարվում է կոլեգիալ, այլ ոչ թե միանձնյա սկզբունքով, բայց ինքը 90 տոկոսով վստահ է, որ թիմի որոշումը լինելու է՝ գնալ Ոսկեպար: ***❗️***Երեկոյան տեղի ունեցավ Մարտական եղբայրության թիմային հավաք, որը, քննարկելով իրավիճակը, որոշեց, որ այցը Ոսկեպար տեղի է ունենալու ըստ նախապես պլանավորածի: Դրանից հետո մենք նաև կապ հաստատեցինք Նոյեմբերյանի հետ, և որպես փոխզիջում առաջարկեցինք, որ մարտավարական պարապմունքները կարող ենք անցկացնել Բաղանիս գյուղում, այլ ոչ թե Վերին Ոսկեպարում: Սակայն մեզ փոխանցեցին, որ այդ տարբեակը նույնպես մերժելի է: Քանի որ այդ փոխիզջումային տարբերակն էլ չընդունվեց, Մարտական եղբայրության թիմը որոշեց, որ անցկացնելու է պարապմունքը նախապես որոշված վայրում Վերին Ոսկեպարում:
❗️Նորից ուզում ենք շեշտել, որ մեր խնդիրը ոստիկանության հետ չէ և շատ լավ հասկանում ենք, որ տվյալ դեպքում քաղաքական հրահանգ կա, որը ստիպված են կատաել ուժային կառույցները:
Ոստիկանության հետ իր զրույցում Հրանտ Տեր-Աբրահամյանը շեշտեց, որ հնարավոր հետապնդումները իրենց չեն մտահոգում:

Մարտական Եղբայրություն

1 month, 2 weeks ago

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

📌 Վաղը` մարտի 24-ին, Երևանից շարժվողներով հավաքվում ենք Աբովյան 60 հասցեում («Պլանի գլուխ»):
Շարժվում ենք առավոտյան ժամը 8:30-ին (խնդրում ենք չուշանալ):
Եթե Երևանից չէք շարժվում, ապա ժամը 12-ին, հանդիպում ենք Ոսկեպար գյուղում (Ս. Աստվածածին եկեղեցու մոտ),
որտեղից կբարձրանանք Վերին Ոսկեպար, որը Ոսկեպարի վերևի բարձունքում է:

❗️ Ձեզ անհրաժեշտ կլինեն՝
✔️Հարմարավետ հագուստ եւ կոշիկներ,
✔️Մեկօրյա թեթև մարսելի սնունդ,
✔️Ամենաքիչը 1,5-2 լ ջուր,
✔️Գլխարկ, ակնոցներ,
✔️Անձրեւանոց (дождевик),
✔️Լավ տրամադրություն (պարտադիր)։
⚡️Դե մինչ հանդիպում

Սիրով՝ Մարտական եղբայրություն միաբանության

1 month, 2 weeks ago

Հայ ժողովուրդն է վերածվելու Մարտական եղբայրության:

Դուք, չեք կարող սովորական ոստիկանական մեթոդներով գործել Մարտական եղբայրության դեմ ու հաջողության հասնել ոչ միայն, որովհետև մենք մեր ընտրած ճանապարհի մարտահրավերները նախապես գիտենք ու պատրաստ ենք:

Այլ որովհետև Մարտական եղբայրությունը սովորական կազմակերպություն չէ, ոչ էլ առավել ևս մի հերթական կուսակցություն:

Մարտական եղբայրությունը գաղափար է ցանկացած հայ, ով հանուն իր երկրի ինքնիշխանության դիմադրության գաղափարի կրողն է, ով մարտիկ է մտքով և գործով
ով ունի գիտակցություն ու խելք, որ առանց պայքարի հնարավոր չէ իրապես անկախ Հայաստան
ով ունի կամք, իր այդ գիտակցությունն իրացնելու,

արդեն իսկ Մարտական եղբայրություն է:

Այդ գաղափարի դեմ հնարավոր չէ պայքարել:
Դա բացատրվելու է, տարածվելու է ու ի վերջո դառնալու է ճակատագրական պահին ազգի փրկության, ելքի գաղափար:

Նույնիսկ նրանք, ով այսօր այլ կերպ են մտածում, համոզվելու են, որ այլ ելք չկա, բացի դիմադրությունից ու պայքարից:
Հայ ժողովուրդն է վերածվելու Մարտական եղբայրության:

Հիմնված` հստակ և ռեալիստական քաղաքական վերլուծության վրա:
Հստակ և հաշվարկած կամքի վրա:
Հետևողական գործի վրա:

Հրանտ Տեր-Աբրահամյան

1 month, 3 weeks ago

Ալիևը հերթական անգամ մոլորության է մատնում հայ հասարակությանը և դրա դիմաց ստանում հնարավոր ագրեսիայի պարագայում ռազմավարական առավելություն։

Ամեն քայլափոխի պատերազմի պատրաստվող Բաքվի բռնակալը այժմ էլ պնդում է,որ մոտ է Հայաստանի հետ խաղաղությունը։Այս հայտարարությունը արվում է 4 գյուղերը անհապաղ իրեն տալու հայտարարությունից անմիջապես հետո։
Հայտարարություն,որով կասկածի տակ էր դրվում իր կողմից օկուպացված հայկական 31 գյուղերի պատկանելիությունը։
Ալիևը հայ հասարակությանը մոտալուտ խաղաղության մասին հեքյաթներ պատմելով փորձում է համակերպում ներշնչել և Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով ձեռք բերել այդքան բաղձալի դիրքային առավելությունը։

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago