Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated hace 2 meses
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated hace 1 semana, 6 días
Last updated hace 1 mes, 1 semana
Պուտին և Ալիև. «սիրո» ժամանակներ ❤️🔥🤝
Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հարաբերությունները երկար տարիներ ձևավորվել են քաղաքական ու տնտեսական փոխադարձ շահերի հիման վրա։
«Սիրո» հիմնարար փաստեր և թվեր 📊🔢
• Ռուսաստանը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը 🤝💼։
• 2018 թվականին ռուս-ադրբեջանական առևտրաշրջանառությունը հասավ 2,5 միլիարդ դոլարի 💵📈։
• «Գազպրոմ»-ն ու Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, համագործակցել են էներգիայի արտահանման հարցում, հատկապես՝ դեպի Եվրոպա և Կենտրոնական Ասիա 🚛🌐։
• 2011-2020 թվականներին Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեց շուրջ 5 միլիարդ դոլարի զինամթերք՝ այդ թվում՝ «Սմերչ» հրթիռային համակարգեր 🚀, «Տ-90» տանկեր և զրահամեքենաներ 🚓💥։
Ամբողջական հոդվածը կարող էք կարդալ այստեղ։
Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումներ . Ալիևի վարչակարգի հանցագործությունները
Հոդվածը ստորև
https://www.facebook.com/share/p/14ifANgEyk/
📌 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով
_______
🤝 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ ԼՂ-ից տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի միանվագ նպատակային դրամական աջակցություն․ այն շահառու ընտանիքներին կփոխանցվի էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։
2024-2025 թթ. ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքի, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող ընտանիքներին, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին, հրատապ կարիք ունեցող, սակայն պետական սոցիալական ծրագրերի շահառու չհանդիսացող ընտանիքներին։
🔻 Շահառու ընտանիքներն ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից՝ կարիքների համալիր գնահատման գործիքով՝ ավտոմատացված և օբյեկտիվ սանդղակավորմամբ։ Ըստ այդմ, յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի հետևյալ յոթ e-քարտերից երեքը՝ Ամանորյա (50,000 դրամ), Երեխայի խնամք (40,000 դր․), Հագուստ և կոշիկ (25,000 դր.), Առողջապահական (25,000 դր.), Վերադարձ դպրոց (60,000 դր․), Հարմարավետ կենցաղ (60,000 դր.) և Հրատապ սնունդ (11,000-44,000 դր.):
Ավելին՝ https://mlsa.am/news/842
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հոկտեմբերի 19-ին պատրաստ եմ եղել պատասխանատվություն ստանձնել,բայց մերժել են։
ՏԱՐԵՄՈՒՏԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ 🎄⏰🎉
Սիրելի՛ հայ ժողովուրդ 🇦🇲
Եթե դուք էլ ցանկություն չունեք լսելու վարչապետի ամանորյա ուղերձը, եթե ձեզ էլ է տհաճ նոր տարին սկսել իրականությունից կտրված սին ճառերի ներքո, հրավիրում ենք դեկտեմբերի 31-ին, ժամը 23:55-ին միանալ Մարտական Եղբայրություն միաբանությանը ուղիղ եթերում և մեզ հետ դիմավորել 2025 թվականը։ 📺🕐✨
Կհնչեն Մարտական Եղբայրություն միաբանության անդամների ուղերձներն ու մաղթանքները։🎤💫 Առաջարկում ենք իրար հետ ճանապարհել 2024 թվականը և դիմավորել 2025-ը 🎊✨
Եկեք միասին, ուրախությամբ, ամուր կամքով և համարձակ մտքով պատրաստվենք հաղթական պայքարի՝ հանուն իրապես Անկախ Հայաստանի։ Ժամանակն է շրջել պարտության էջը։ 💪✨🇦🇲💫⚡️
Սամվել Բաբայանը երիցս արդարացի է. Ստեփանակերտում ԼՂՀ պատեկանության լուծարումը, բռնատեղահանությունը գերադասում էին իշխանությունը Բաբայանին հանձնելուց:
Երբ Ստեփանակերտում ասում էի, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պիտի պետական նախարար նշանակվի, բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն պետք է ենթարկվեն նրան, ինձ ասում էին. «Դու ժամանակին հակաբաբայանակն էիր, ի՞նչ պատահեց, որ նրան գովում ես»: Ոչ մի բացատրություն, որ ստեղծված էքզիստենցիալ իրավիճակում անձնական հարաբերությունները պետք է թողնել մի կողմ, չընդունվեց: Սամվել Բաբայանը երիցս արդարացի է. Ստեփանակերտում ԼՂՀ պատեկանության լուծարումը, բռնատեղահանությունը գերադասում էին իշխանությունը Բաբայանին հանձնելուց: Երեսպաշտությունը խժռեց ԼՂՀ պետականությունը: Բռնատեղահանությունից ավելի քան մեկ տարի անց, ղարաբաղցու ասած՝ «պատատակերին» բոլորը խոսում են հայրենիքը ծախած եւ արտերկիր թռածներից: Բայց ոչ ոք չի համարձակվում անուն առ անուն նշել նրանց: Բոլորն սպասում են, որ «մի գիժ» հրապարակի նրանց անունները: Եւ բոլորով ֆեյսբուքում մղկտում են. «Ինձ տար տոն լի՜...»: Ո՞վ տանի: Իսկ դու տուն գնալ ուզու՞մ ես: Թե՞ պարզապես ստեփանակերտյան բթամիտ խրախճանքների նոստալգիա ունես: Երեւաներեն ասած՝ «մի հատ ճշտվիր»՝ նոր խոսիր:
Վահրամ Աթանեսյան
Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից ակնհայտ փաստը հերքելու և տվյալ դեպքում այն քողարկելու փորձերը և՛ անհեթեթ են, և՛ հիմարություն. Իլհամ Ալիև
Ո՞րն է իմ պահանջների էությունը։
Նախ՝ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։
Երկրորդ՝ նա պետք է ընդունի իր մեղքը։
Երրորդ՝ մեղավորները
պետք է պատժվեն և պատասխանատվության ենթարկվեն, իսկ ադրբեջանական պետությանը և տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին պետք է փոխհատուցում տրվի։
Սրանք մեր պայմաններն են։ Դրանցից առաջինն կատարվել է երեկ։
Հուսով եմ, որ մեր մնացած պայմանները նույնպես կընդունվեն։
Այս բոլոր պայմանները արդար են։ Այստեղ ոչ մի արտառոց կամ գերբնական բան չկա, և դրանք հիմնված են միջազգային պրակտիկայի և նորմալ մարդկային վարքի վրա։ Այսպես. Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ադրբեջանական հանրությունը կլինի և արդեն տեղեկացված է այս հարցի բոլոր ասպեկտների մասին։
Այս պայմանները, ինչպես արդեն ասացի, բնականաբար ձեր միջոցով են հաղորդվում հանրությանը։ Եվ նորից եմ կրկնում, հուսով եմ, որ մեր պայմանները կընդունվեն
Իհարկե վերջնական պատասխանները հայտնի կդառնա սև արկղերը բացելուց հետո։ Բայց նախնական վարկածները նույնպես բավականին հիմնավորված են ու փաստերի վրա հիմնված։ Իսկ փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը։
Թռչունների երամի հետ բախման վարկածը օրակարգից ամբողջությամբ հանել է այն փաստը, որ կործանված ինքնաթիռը (վթարի ենթարկված ինքնաթիռի- խմբ.) .արտաքնապես վնասվածքներ ուներ։
Ցավով նշեցի, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ գերադասեցին հավատարիմ մնալ այս վարկածին.
Մեզ հունից հանեց այն , որ ռուսական պաշտոնական կառույցները գազի ինչ-որ բալոնի պայթյունի վարկածներ առաջ քաշեցին։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է լռեցնել հարցը, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում։
Կրկնում եմ՝ սև արկղերը բացվելուց և ավելի մանրամասն տեղեկություններ ստանալուց հետո բոլոր մանրամասները ի հայտ կգան, և շատ կետեր, որոնք այսօր էլ հարցեր են առաջացնում, ավելի պարզ կդառնան։
Օրինակ՝ ինչո՞ւ ինքնաթիռը չկարողացավ վայրէջք կատարել Գրոզնի քաղաքում։
Որովհետև պետք է նաև նշեմ, որ այս ակնհայտ փաստը հերքելու և տվյալ դեպքում այն քողարկելու փորձերը և՛ անհեթեթ են, և՛ հիմարություն.
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը` ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում
Ո՞րն է իմ պահանջների էությունը։
Նախ՝ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։
Երկրորդ՝ նա պետք է ընդունի իր մեղքը։
Երրորդ՝ մեղավորները
պետք է պատժվեն և պատասխանատվության ենթարկվեն, իսկ ադրբեջանական պետությանը և տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին պետք է փոխհատուցում տրվի։
Սրանք մեր պայմաններն են։ Դրանցից առաջինն ավարտվել է երեկ։
Հուսով եմ, որ մեր մնացած պայմանները նույնպես կընդունվեն։
Այս բոլոր պայմանները արդար են։ Այստեղ ոչ մի արտառոց կամ գերբնական բան չկա, և դրանք հիմնված են միջազգային պրակտիկայի և նորմալ մարդկային վարքի վրա։ Այսպես. Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ադրբեջանական հանրությունը կլինի և արդեն տեղեկացված է այս հարցի բոլոր ասպեկտների մասին։
Այս պայմանները, ինչպես արդեն ասացի, բնականաբար ձեր միջոցով են հաղորդվում հանրությանը։ Եվ նորից եմ կրկնում, հուսով եմ, որ մեր պայմանները կընդունվեն
Իհարկե վերջնական պատասխանները հայտնի կդառնա սև արկղերը բացելուց հետո։ Բայց նախնական վարկածները նույնպես բավականին հիմնավորված են ու փաստերի վրա հիմնված։ Իսկ փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը։
Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի է դարձել էլեկտրոնային պատերազմի պատճառով: Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն է
Գետնից բացված կրակի հետևանքով լրջորեն տուժել է նաև օդանավի պոչի հատվածը։
Թռչունների երամի հետ բախման վարկածը օրակարգից ամբողջությամբ հանել է այն փաստը, որ կործանված ինքնաթիռի (վթարի ենթարկված ինքնաթիռի- խմբ.) անցքերով լի է եղել.
Ցավով նշեցի, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ գերադասեցին հավատարիմ մնալ այս վարկածին.
մեզ հունից հանած և զարմացնող պահերից մեկն այն էր, որ ռուսական պաշտոնական կառույցները գազի ինչ-որ բալոնի պայթյունի վարկածներ առաջ քաշեցին։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է լռեցնել հարցը, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում։
Կրկնում եմ՝ սև արկղերը բացվելուց և ավելի մանրամասն տեղեկություններ ստանալուց հետո բոլոր մանրամասները ի հայտ կգան, և շատ կետեր, որոնք այսօր էլ հարցեր են առաջացնում, ավելի պարզ կդառնան։ Օրինակ՝ ինչո՞ւ ինքնաթիռը չկարողացավ վայրէջք կատարել Գրոզնի քաղաքում։ Որքանո՞վ է էլեկտրոնային պատերազմն ազդել ինքնաթիռների կառավարման վրա: Որքա՞ն արդյունավետ են եղել օդում բախման և ինքնաթիռի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքները:
Որովհետև պետք է նաև նշեմ, որ այս ակնհայտ փաստը հերքելու և տվյալ դեպքում այն քողարկելու փորձերը և՛ անհեթեթ են, և՛ հիմարություն.
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը` ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում
https://www.facebook.com/share/v/17uJn1EDQK/
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ին, «Էլիտ Պլազա» Բիզնես կենտրոնի երկրորդ հարկում (Մովսես Խորենացի փող., 15 շենք) տեղի կունենա Մարտական Եղբայրություն միաբանության երրորդ համաժողովը։
Կտրվի ներկայի քաղաքական գնահատականը,կխոսվի ապագայի անելիքների մասին։
Սիրով սպասում ենք բոլորին։
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated hace 2 meses
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated hace 1 semana, 6 días
Last updated hace 1 mes, 1 semana