Artsakh TV

Description
Արցախ Հեռուստատեսություն
We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month, 1 week ago

🏢 Գովազդի կամ համագործակցության համար կարող եք գրել - @go_vazd

🤝 Համագործակցում ենք նաև անշարժ գույքի գործակալությունների հետ

Last updated 1 month ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 2 weeks, 1 day ago

1 month ago
Մենք հրաժարվեցինք ծնկաչոք ապրելուց, իսկ այլընտրանքը …

Մենք հրաժարվեցինք ծնկաչոք ապրելուց, իսկ այլընտրանքը հեռանալն էր | Հայացքն Արցախին․ Վիտյա Յարամիշյան

Վիտյա Յարամիշյանը ծնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ Թե՛ Պաշտպանության բանակում երկարատև ծառայության տարիներին, թե՛ դրանից հետո երիտասարդ սերնդին կրթելու և դաստիարակելու գործով է զբաղված։ Չի կիսում այն տեսակետը, որ ազգային ու համամարդկային կարևոր արժեքներն այսօրվա երիտասարդությունը մոռացության է տալիս։ Արցախի կորուստը՝ ըստ նրա, շատ ծանր է, բայց պետք է ուժ գտնել և կրկին ոտքի կանգնել։ Մարդիկ դեռ նոր պայմաններին հարմարվելու խնդիր ունեն։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/QOWxBUhICQg

#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ

1 month ago
Բաքվում դատում են հայկական երկու հանրապետությունը …

Բաքվում դատում են հայկական երկու հանրապետությունը | Իրականում․ Ռուբեն Մելիքյան

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը Նարեկ Սահակյանի հետ խոսել է Բաքվում իրականացվող հայ պատանդների «դատավարության» մասին, ընդգծել, որ այն աղերս անգամ չունի իրավաբանության հետ: Ըստ Մելիքյանի՝ խնդիրը քաղաքական է և պետք է լուծում ստանա հենց այդ տիրույթում:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/_-1AjYDw46U

#Իրականում #ԱրցախTV #Արցախ

1 month ago
Կռվեցին սեփական տանը․ Քարին տակի արյունոտ …

Կռվեցին սեփական տանը․ Քարին տակի արյունոտ առավոտը...

Հունվարի 26-ը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ հայտնի է որպես Քարին տակի հերոսամարտի օր։ 33 տարի առաջ Քարին տակում թշնամու դեմ կռվեցին բոլորը՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ։ Ամիրջանյանների ընտանիքը հունվարի 26-ի մարտը վարեց սեփական տանը։ Դուրս գալու հնարավորություն չունեին. թշնամին արդեն գյուղում էր։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/TfEo1x5xfDM

#ԱրցախTV #Արցախ

3 months, 2 weeks ago
Ավետարանոց գյուղի դպրոցը 150 տարեկան է

Ավետարանոց գյուղի դպրոցը 150 տարեկան է

Արցախի Ավետարանոց գյուղի դպրոցը բացվել է 150 տարի առաջ։ Դպրոցի շրջանավարտները, ուսուցիչներն այն տոնել են Արցախից հեռու՝ Երևանում։ Օրը նաև նշանավորվել է «Ավետրանոցի դպրոց 150» գրքի շնորհանդեսով, որտեղ ներկայացված են գյուղի ու դպրոցի պատմությունը։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/a2r2U75-LQ8

#ԱրցախTV #Արցախ

3 months, 3 weeks ago
Կուտակային ֆոնդի գումարներն արցախցիների խնայողությունն են …

Կուտակային ֆոնդի գումարներն արցախցիների խնայողությունն են | Իրականում․ Արթուր Խաչատրյան

«Իրականում» հաղորդաշարի տաղավարում ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը Նարեկ Սահակյանի հետ խոսել է արցախցիների պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդում առկա խնայողությունների, ՀՀ համապատասխան օրենքի ընդունմամբ դրանց տնօրինման, Սահմանադրական դատարանում այդ օրենքի վիճարկման մասին:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/ssWs0TF1yOo

#Իրականում #ԱրցախTV #Արցախ

3 months, 3 weeks ago
Համահայկական աղոթք՝ հայ գերիների համար

Համահայկական աղոթք՝ հայ գերիների համար

Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ միասնական աղոթք է կատարվել՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների և պատանդների համար։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/aab4WndqVmo

#ԱրցախTV #Արցախ

3 months, 3 weeks ago
Թուրքերով լցված էր գյուղը, ճանապարհը՝ արկերից …

Թուրքերով լցված էր գյուղը, ճանապարհը՝ արկերից սևացած... | Վերապրում․ Էդիկ Աղաջանյան

Էդիկ Աղաջանյանն Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում է ծնվել: Ապրել է Ստեփանակերտում: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին նա Կարմիր գյուղում էր: Համագյուղացիներին տարհանել են սեպտեմբերի 20-ին: Լսողության հետ խնդիրներ ունեցող 86-ամյա տղամարդը չէր լսել ոչ մի ձայն. գյուղում մենակ էր մնացել: Նույն օրը Կարմիր գյուղ են մտել ադրբեջանցի զինծառայողները:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/vGaCvlq68Nc

#Վերապրում #ԱրցախTV #Արցախ

3 months, 4 weeks ago
Սոված զինվորն ինչպե՞ս կռվեր | Իրականում․ …

Սոված զինվորն ինչպե՞ս կռվեր | Իրականում․ Աշոտ Սարգսյան

Արցախի խորհրդարանի 1-ին և 2-րդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանը «Իրականում» հաղորդաշարի տաղավարում խոսել է Արցախի շրջափակման դժվարությունների և դրան հաջորդած ադրբեջանական ագրեսիայի, արցախցիների հավաքական վերադարձի հնարավորության մասին:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/0Ii2EjNzco4

#Իրականում #ԱրցախTV #Արցախ

4 months ago
Մեր մեջքն առանց Արցախի չի ուղղվի …

Մեր մեջքն առանց Արցախի չի ուղղվի | Հայացքն Արցախին․ Արգիշտի Արոյան

Անոթային վիրաբույժ Արգիշտի Արոյանը մասնակցել է և՛ ապրիլյան, և՛ 44-օրյա պատերազմներին. ապրիլյանինորպես զինվոր, 44\-օրյային որպես բժիշկ։ Արցախը բացահայտել է 2011-ին, բայց ավելի վաղ էր լսել Արցախի մասին։ Չափազանց շատ սիրելով հողի հետ աշխատանքը, որոշել է Արցախում նաև հողագործությամբ զբաղվել։ Մշտապես չէր բնակվում այնտեղ, բայց հաճախ էր գնում-գալիս։ Մեծ ոգևորությամբ է խոսում Արցախի մասին, տխրում, երբ մտածում է, որ Արցախում թուրքն է։ Բայց վստահ է` այն մի օր մերն է լինելու։

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/Fv13TtXEnK4

#Հայացքն_Արցախին #ԱրցախTV #Արցախ

4 months ago
Ադրբեջանցիներ էին ճանապարհներին. իրենց տանտեր էին …

Ադրբեջանցիներ էին ճանապարհներին. իրենց տանտեր էին զգում | Վերապրում․ Հերմինե Քոչարյան

Հերմինե Քոչարյանն Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղից է: Նա պատմում է, թե ինչպես էին ապրում Կարմիր Շուկա, Թաղավարդ գյուղերի բնակիչները 2020 թվականի պատերազմից հետո՝ ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա: Վկայությունում Հերմիեն պատմում է նաև բռնագաղթի մասին, որի ժամանակ մահացել է մայրը՝ 62-ամյա Մարիա Ղարիբյանը:

Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/lYNyr4HdKSI

#Վերապրում #ԱրցախTV #Արցախ

We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month, 1 week ago

🏢 Գովազդի կամ համագործակցության համար կարող եք գրել - @go_vazd

🤝 Համագործակցում ենք նաև անշարժ գույքի գործակալությունների հետ

Last updated 1 month ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 2 weeks, 1 day ago