ArmInfo

Description
Լուրեր Հայաստանից և աշխարհից
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 months ago

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated 3 months ago

Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը

Last updated 1 month, 2 weeks ago

2 months ago

ՔՊ-ն կհավաքի ընդամենը 11% ձայն, եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինեն, սա ռեկորդային ցածր է.Gallup

2 months ago

ՔՊ–ն ռեկորդային քիչ ձայն կհավաքի

ՔՊ–ն ռեկորդային քիչ ձայն կհավաքի, եթե առաջիկա կիրակի օրը ընտրություններ լինեն։

Այս մասին հայտարարել է GALLUP -ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով հարցման արդյունքները։

2 months ago
**Ավինյանը կանխեց Փաշինյանին**

Ավինյանը կանխեց Փաշինյանին

Տիգրան Ավինյանը երեկ հայտարարեց, թե Երևանում փետրվարից 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ: Սա գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում։ Ներկայումս մեկ ուղևորության արժեքը 100 դրամ է:

📌Այս որոշումից հետո սոցցանցերում սրվեցին խոսակցությունները, թե ՔՊ-ն հետքայլ է անում տրանսպորտի թանկացման հարցում։ ՔՊ-ականներն էլ, մեկ կենտրոնից ուղղորդված, փորձում էին ուղիղ եթերներով և տարատեսակ գրառումներով համոզել, որ որոշման հեղինակը գործադիր իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ Նիկոլ Փաշինյանը որոշել էր հունվարի 31-ին ասուլիս հրավիրել, որտեղ բեմադրելու էր «Ավինյան, սիրուն չի» օպերացիան։ Այդկերպ, նա ոչ միայն փորձելու էր սիրաշահել հանրությանը, այլև քաղաքական լուրջ հարված հասցներ Երևանի քաղաքապետին։ Ավինյանն էլ, կանխազգալով կամ ինչ-որ բանից տեղյակ լինելով, նախահարձակ եղավ և հայտարարեց տրանսպորտի սակագինը նվազեցնելու որոշման մասին։

2 months ago

❗️Այժմ.

🔴 Երևանի ավագանին արտահերթ նիստ է գումարում՝ 1 ուղևորության համար 150 դրամ սահմանելու օրակարգով

2 months ago

🔹150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է տրանսպորտի սակագների փոփոխության մասին։

2 months ago

❗️Հրատապ.

⛔️ Հայտարարագրման համակարգի վտանգավոր նյուանսները

2 months ago

Երևանում տրանսգենդերը ծեծի է ենթարկվել

«Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդեր տիկտոկերը «Վայբ» սրճարանում հնչեցրել է հայհոյանքներ, հայհոյել է նաև հայերին, որի ժամանակ 6-7 երիտասարդներ ծեծի են ենթարկել նրան։

2 months ago
Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանшվեճի, կարող …

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանшվեճի, կարող են գալ նաև իր նախարարներն ու ԱԺ հանձնաժողովների ղեկավարները,֊ հայտարարել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման համակարգին

2 months ago

Աբխազիայում թեկնածուներից մեկի թուրքամետությունը զայրացրել է տեղացիներին. չեն բացառվում ընդդիմության կողմից բռնությունները տեղի հայերի դեմ

Փետրվարի 15-ին Աբխազիայի Հանրապետությունում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց անցկացման որոշումն ընդունվել է Սուխումիում տեղի ունեցած բողոքի ակիցաների արդյունքում ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականից հետո:

Սակայն դեռևս այն ժամանակ լրատվամիջոցները գրեցին, որ Աբխազիայում բողոքի ակցիաներ կազմակերպած ուժերի գործունեության համակարգումն ու ֆինանսավորումն իրականացնում են արևմտյան և թուրքական հասարակական կազմակերպություններն ու թուրքական խոշոր բիզնեսները։

❗️Ըստ փորձագետների, Թուրքիայի՝ Աբխազիայում իր ազդեցությունը տարածելու ջանքերը նույնպես միտված են տարածաշրջանում ազդեցության տարածումն ու տնտեսական էքսպանսիան տարածելուն։

📌Սա կարևոր հանգամանք է այն առումով, որ Աբխազիայում բնակչության ավելի քան 40 %-ը հայեր են։ Հիմա առաջադրված հինգ թեկնածուներից մեկը, մեր ունեցած տեղեկություններով, հենց թուրքական լոբբիի ներկայացուցիչ է: Խոսքը Ադգուր Արձինբայի մասին է, որը մեկ անգամ արդեն 2020 թվականին փորձել է՝ առաջադրվելով Աբխազիայի նախագահի թեկնածու, բայց պարտվել է Բժանիային:

Թե՛ Արձինբան, թե՛ նրա հետ կապված ուժերն ու անհատները, թե՛ ընդդիմադիր այլ գործիչներ ոչ մեկ անգամ աչքի են ընկել ազգամիջյան ատելության դրսևորումներով: Նույն Արձինբան, լինելով թուրքական շահերի ներկայացուցիչ, փաստացի ջանքեր է գործադրել, որ հայերը հնարավորինս երկրորդ պլան մղվեն, առավել ևս չզբաղվեն քաղաքականությամբ:

📝Ավելին, օրերս Աբխազիայի հայ համայնքը Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանի միջոցով դիմել է ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով պաշտոնապես խնդրել չճանաչված հանրապետության իշխանություններին (թեկուզ ժամանակավոր) հայ բնակչության պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել:

Ինչպես պնդում են աբխազահայերը, տեղի քաղաքական ընդդիմությունը սերտորեն կապված է արմատական թուրք ազգայնականների և Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ: Տեղի հայերին խոչընդոտ համարելով իշխանությունը զավթելու համար՝ աբխազացի ընդդիմադիրները Թուրքիայի աջակցությամբ «սև ցուցակներ» են կազմում և սադրանքներ նախապատրաստում նրանց դեմ։

Դիմումի հեղինակների պնդմամբ՝ չեն բացառվում նաև հայերի դեմ իրականացված ջարդերն ու բռնությունները։ Հայերը հալածանքների գլխավոր նախաձեռնողներ են անվանում Աբխազիայի ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի նախագահ Լևան Միկային և Աբխազիայի Ժողովրդական շարժման նախագահ և Աբխազիայի նախագահի թեկնածու Ադգուր Արձինբային:

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 months ago

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated 3 months ago

Ազատություն ռադիոկայանի Տելեգրամ ալիքը

Last updated 1 month, 2 weeks ago