Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 months, 1 week ago
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 1 month, 2 weeks ago
🔷️Մեզ պետք չէ ամերիկյան շոու, որ ընտրությունների ժամանակ «ականջին կրակեն».🪳Լուկաշենկո
«Ոչ մի դեպքում չպետք է խախտվի ընտրական օրենսդրությունը։ Անկեղծ ասած, դա մեզ ընդհանրապես պետք չէ։ Պետք է այս ժամանակը արժանապատվորեն անցկացնենք, որպեսզի առաջին հերթին արտասահմանից մեզ վրա ամենտեսակի աղբ չթափվի։ Նաև ներսում, որպեսզի չփչացնենք մարդկանց տրամադրությունը։ Ընտրությունները պետք է տոնի նման լինեն։ Մեզ պետք չէ ամերիկյան շոու, որտեղ կրակում են ականջին կամ գլխին։ Մեզ պետք է, որ այս ընտրություններն անցկացվեն արժանապատվորեն, այլ ոչ թե հերթական անգամ մեզ քննադատության ենթարկեն»,- ասել է 🪳Լուկաշենկոն։
🔷️Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ. "Ինտեր" - "Ատալանտա" խաղում Մխիթարյանը ստացել է երկրորդ ամենացածր գնահատականը, իսկ ամենաբարձր գնահատականը ստացել է երկու գոլի հեղինակ դարձած հոլանդացի Դենզել Դյումֆրիսը։
‼️Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՆԳՆ ՓԾ
🇦🇲🇹🇷Դեկտեմբերի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:
Նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր։
ՀՀ ԱԳՆ
🇨🇵Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին՝ հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը: Սեբաստիան Լըկորնյուն նշել է, որ հարվածն իրականացվել է դեկտեմբերի 29-ին:
Reuters-ը գրում է, որ ֆրանսիական ավիահարվածները հաջորդել են Սիրիայում ամերիկյան կողմի նմանատիպ գործողությանը, որի արդյունքում «Իսլամական պետության» հետ կապ ունեցած զինյալներ են չեզոքացվել։
🎄«2024 թվականը մարտահրավերներով լի տարի էր, բայց միևնույն ժամանակ՝ հնարավորություններով հարուստ: Համատեղ ջանքերով և միասնական աշխատանքով կատարեցինք առավելագույնը՝ երկրի ֆինանսական կայունությունը և մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար:
2024 թվականին առաջնորդվեցինք մեկ ընդհանուր տեսլականով, այն է՝ Հայաստանը դարձնել առաջադեմ և նորարար ֆինանսական համակարգերով հայտնի երկիր: 2025 թվականին նույնպես շարունակելու ենք աշխատել հանուն այս մեկ ընդհանուր գաղափարի, դեպի այս տեսլականի հետևողական իրականացում և նրա նոր սահմանների բացահայտում:
Գալիք տարին, ինչպես և բոլոր տարիները, իր հետ բերելու է նոր հնարավորություններ, դասեր, նպատակներ և հաջողության հասնելու նոր ճանապարհներ, ուստի պետք է պատրաստ լինենք օգտագործել այդ հնարավորություններն ու սովորել անցյալի դասերից: Ֆինանսների նախարարության առաջնահերթությունները կմնան նույնը. մեր նպատակը միայն թվային ցուցանիշների բարելավումը չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու իրական բարեկեցության ապահովումը:
Սիրելի՛ հայրենակիցներ, համոզված եմ, որ համատեղ ջանքերի, հոգատարության և փոխադարձ հարգանքի հիման վրա կկարողանանք հասնել մեր ընդհանուր նպատակներին:
Թող գալիք տարին լինի խաղաղության, հաջողությունների և բարօրության տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան
⚫️🔵🎄✨️"Ինտերի" ֆուտբոլիստների և անձնակազմի շնորհավորանքները Ամանորի և Սուրբ ծննդյան առիթով։
🔷️Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման:
Մարիա Զախարովա
🔷️Կադրային փոփոխությունները բնական և անհրաժեշտ գործընթաց են․
Իմ նշանակումից հետո նախարարի բոլոր տեղակալներն ազատվել են պաշտոններից։ Նորմալ է, որ փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Նախարարի իրավունքն է որոշել՝ աշխատել կամ չաշխատել որևէ տեղակալի հետ։
Կադրային փոփոխությունները, դրանք հարցեր են, որ պատճառաբանություն չեն ենթադրում։
Օրենքի վրա հիմնված որոշումներ եմ կայացնում, օրենքը թույլատրում է, որ նման որոշումներ կայացնեմ։
Հարցը կամայականությունը չէ, այլ՝ օրենքի բովանդակությունն ու պաշտոնի էությունը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated 2 months, 1 week ago
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated 2 weeks, 6 days ago
Last updated 1 month, 2 weeks ago