ՄԵՆՔ

Description
? Հայկական ամենահզոր Մեդիաբանակը
We recommend to visit

? HD (480-1080p) ⭐️

?Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 3 Monate her

? Գովազդի կամ համագործակցության համար կարող եք գրել - @go_vazd

? Համագործակցում ենք նաև անշարժ գույքի գործակալությունների հետ

Last updated 3 Monate her

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 1 Monat, 3 Wochen her

1 month ago

ԲԱՆԱԿ ջան՝ Շնորհավորում եմ սրտանց բոլորիդ Ամանորն ու գալիք Սուրհ Ծնունդը:

Օրհնվեք բոլորդ, շնորհակալ եմ որ կաք իմ կյանքում:

Խոստանում եմ, ՄԵՆՔ էս տարի մի շատ լավ բան ենք անելու :)

2 months, 3 weeks ago
***?*** **ԲԱՆԱԿ ջան բարի լույս Ձեզ

? **ԲԱՆԱԿ ջան բարի լույս Ձեզ

Ն**որ հարցազրույց եմ բերել )

Խոսել ենք նաև «ՄԵՆՔ»-ից, վերհիշել ենք մեր անցած ճանապարհը )
Դիտելու համար

4 months ago

4 տարի անցավ այն օրից, երբ բացվեց «ՄԵՆՔ» խումբը: Ցավոք, խմբի ստեղծումը ոչ մի նշանավոր ու լավ իրադարձության արդյունք չէր, բայց պատերազմի ժամանակ ՄԵՆՔ միասին կարողացանք անել առավելագույնը, ինչն այդ ժամանակ մեր ուժերի սահմաններում էր, երբեմն անգամ դրանից էլ վեր:
Պատերազմի ողջ ընթացքում ՄԵՆՔ փորձեցինք օգնել մեր տղերքին, մեր ազգին ու մեր զինվորներին, ովքեր ամենքը իր կռիվն էր մղում թշնամու դեմ ամեն ուղղությամբ:
Չմանրանամ, թե ինչեր ենք արել պատերազմի ժամանակ, ինչեր ենք արել պատերազմի ավարտից հետո, ինչեր ենք արել էս 4 տարիների ընթացքում ու ինչեր դեռ ունենք անելու:

ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ, ովքեր այս տարիների ընթացքում դարձան «ՄԵՆՔ»-ի մի մասը, ովքեր ստեղծեցին եթե ոչ ամենահզոր, ապա հայկական ամենահզոր կիբերբանակներից մեկը.

Շնորհակալ եմ, որ մեզ մենակ չթողեցիք ծանր պահին ու ցույց տվեցիք, թե ինչերի ենք ունակ մենք:

Պատերազմը թևակոխել է նոր, սառը ու անմարդկային փուլ, իսկ վերջնարդյունքում մենք պարտվելու իրավունք անգամ չունենք:

Ցավոք, վերջին 1 տարում ես ինքս չեմ կարողանում շատ ժամանակ հատկացնել խմբին ու նոր նախաձեռնություններ մշակել, բայց դա չի նշանակում, որ «ՄԵՆՔ»-ը դադարեցրել է իր գործունեությունը: Էս խումբը Դուք եք, էս խումբը Ձերն է, Ձեր ու իմ մի մասնիկը:

Հավերժ փառք մեր ընկած, զոհված, անմահացած ու հերոսացած Տղերքին, Ձեր արյունը հաստատ ջուր չի դառնա:

ՄԵՆՔ դեռ կհանդիպենք, խոստանում եմ )

Կապի ավարտ ?

6 months, 4 weeks ago

‼️ ՄԵՆՔ ջան բարի լույս:
Ֆեյսբուքում մեր խումբը ՉԻ ՓԱԿՎԵԼ: Իմ էջն են կոտրել ոչ ու բարով խակեռները )
Փորձում եմ էջս հետ բերել, որից հետո խումբը ավտոմատ կվերականգնվի:

Լավա գոնե էս մեր ալիքը կար )
Սպասենք, մինչև սարքեմ ?

7 months, 2 weeks ago

‼️ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

*© ՀՀ ՊՆ*

8 months, 1 week ago

⚠️Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր։
Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը,
որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ժ․08։00-ի դրությամբ՝
Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։

Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։

Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։
Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի։

Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։

Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են.

ՆԳՆ

8 months, 4 weeks ago

ԲԱՆԱԿ ջան, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ???

9 months, 3 weeks ago

4-զոհ, 20 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր...

9 months, 3 weeks ago

‼️ Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

Տվյալներն այս պահին ճշգրտվում են:

Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

© ՀՀ ՊՆ

We recommend to visit

? HD (480-1080p) ⭐️

?Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 3 Monate her

? Գովազդի կամ համագործակցության համար կարող եք գրել - @go_vazd

? Համագործակցում ենք նաև անշարժ գույքի գործակալությունների հետ

Last updated 3 Monate her

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 1 Monat, 3 Wochen her