Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Makaryan News

Description
Բարի գալուստ իմ Տելեգրամ ալիք: Այստեղ դուք կծանոթանաք իմ գրառումներին և օրվա նորություններին
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

1 month, 1 week ago

❗️❗️❗️Ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել:

ՀՀ քաղաքացի հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր:

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության:

Ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում:

ՀՀ ԱԱԾ

1 month, 1 week ago

Ցանկացած սուվերեն պետություն իրավունք ունի իրականացնել սեփական արտաքին ու ներքին քաղաքականությունը․ դա ակնհայտ է։

Մարիա Զախարովան՝ Հայաստանի մասին

1 month, 1 week ago

🇦🇿🇦🇲Փաշինյանն ուղիղ խոստովանեց՝ Տավուշի մարզից գյուղերի հանձնումը որևէ բան էլ չի երաշխավորում

Նա սկսեց ինքն իրեն հարցեր տալ և պատասխանել․ «Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է, արդյոք, անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակական մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ պիտի չեզոքացնենք։ Հաջորդ հարցը՝ իսկ այդ գործելակերպը երաշխավորո՞ւմ է, արդյոք, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի։ Չի՛ երաշխավորում։ Բայց հակառակ գործելակերպը երաշխավարում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, և այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք»։

1 month, 2 weeks ago

WhatsApp-ը , ինչպես նաև այլ Meta հավելվածները, ինչպիսիք են Facebook Messenger-ը և Instagram-ը, աշխատում են խափանումներով

1 month, 2 weeks ago

Նիկոլը կյանք է ստանում մեր մահերով. Աշոտյան

Նա նաև խոստացավ կալանքից ազատվելուց հետո առաջին հարցազրույցը ինձ տալ 😊

1 month, 2 weeks ago
Ես հանցագործ չեմ, որ ինձ մեկուսացնեն

Ես հանցագործ չեմ, որ ինձ մեկուսացնեն

Այսպես արձագանքեց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն իմ հարցին, թե `արդյո՞ք իրեն մեկուսացրել էին, որ Արցախը, հետո նաև Տավուշի հողերը հանձնեն:

Նա նաև ասաց` չկա պայմանագիր, չկա խաղաղության նշույլ, ագրեսորը մնում է ագրեսոր. Խաչատուրով

Մանրամասներ➡️https://mediahub.am/post/33c29e5bf0d8c14d

1 month, 3 weeks ago

Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող  յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25000 դրամ աջակցություն։

ՆԳՆ-ից զգուշացնում են, որ դա ապատեղեկատվություն է:

«Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

1 month, 3 weeks ago

⚡️Բաքվի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի սպառնալիքը.

հատուկ ջոկատայինները կսկսեն մաքրել Հայաստանի 4 գյուղեր. Դիմադրողները կա՛մ կսպանվեն, կա՛մ կլքեն տարածքը։ Սահմանամերձ գյուղերը նույնպես պետք է վերադարձվեն:

1 month, 3 weeks ago

📌 Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին՝ Հայաստանին օգնելու համար:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղ ջանքերի վրա և հրահրել տարածաշրջանում լարվածության և անկայունության նոր ալիքներ:

2 months ago
Նախագահական նստավայրը` այս պահին

Նախագահական նստավայրը` այս պահին

Լուսանկարն արվել է քիչ առաջ, երբ Բաղրամյան 26-ի դարպասների մոտից լույսեր էին գցում շենքի վրա: Արդյունքում այս դժգույն ու դժբախտ պատկերն է ստացվել:

Վերջում երևի էս շենքն էլ հանձնեն )))

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago