Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated hace 2 meses
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated hace 1 semana, 6 días
Last updated hace 1 mes, 1 semana
‼️ Այս գիշեր 4.5 մագնիտուդով, 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի՝ Քելբաջար քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ֊ից:
Երկրաշարժը զգացվել է Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց Ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։
*‼️Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որ ապօրինաբար պահվում է Բաքվում, մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից: Այս մասին հայտնել է Վարդանյանի որդին։*
Վլադիմիր Պուտինը RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշանով։
❗️Դատարանը ձերբակալել է Օմսկում ուղղաթիռ այրած դպրոցականներին.
Օմսկի կենտրոնական շրջանային դատարանը երկու ամսով ձերբակալել է դեռահասներին։ Այս մասին հայտնում է Օմսկի մարզի դատարանների միասնական մամուլի ծառայության հեռագրային ալիքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական գործողության մեջ։
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սպիտակի, Չարենցավանի որոշ հասցեներում, Կոտայքի, Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերում սեպտեմբերի 26-ին և 27-ին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «ՈւՊԷ» և Ներքին Այգեստան թաղամասերի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կոտայքի մարզի Զառ, Ակունք, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Մալիշկա, Արին, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Հեր Հեր բնակավայրերի գազասպառողների, «Թամսար», «Ռոբեն Յ.Հ», «Մելինե Էմիլիա», «Գլաձոր ՄԳՀ», «Վահ Գալ», «Վայք Գազ», «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Սահմանադրական դատարանը վաղը՝ սեպտեմբերի 24-ին, կքննի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը։
*??*??Իսրայելական ինքնաթիռները Լիբանանի հետ սահմանին օդ են բարձրացել, օդային հարվածներ են սպասվում։**
*⚖️Հակակոռուպցիոն դատարանը Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի նկատմամբ 30 միլիոն դրամ գրավ է կիրառել ու որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը*
Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր
Հանրապետության տարածքում հուլիսի 4-ի և 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-ին և 8-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-24 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին և 5-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-13 աստիճանով, 7-ին և 8-ին նույնքան կնվազի։
Երևանում հուլիսի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին և 8-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated hace 2 meses
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated hace 1 semana, 6 días
Last updated hace 1 mes, 1 semana