Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

Կանչ

Description
Հայաստան լինելու է և վե՛րջ:

Հարգելի ընթերցողներ, մեզ հետ կապ պահելու, տեղեկություններ ու տեսանյութեր փոխանցելու համար կարող եք գրել այստեղ - @ArmcallBot
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

3 days, 10 hours ago

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնվել է իշխանական լրատվամիջոցների գլխավոր էջերում։ Այսօր նա հրաշալի նվերներ է մատուցել ազգադավի քարոզչամեքենային։ Գնացել է Կիրանց, կռվել ճանապարհը փակած ժողովրդի, նրանց սատարող գործիչների և գյուղացիների ակցիան լուսաբանող լրագրողների հետ։

Դա այն նույն Գեղամ Նազարյանն է, որը ժամանակին հայտարարում էր, թե ինքն իրեն կանլրջացնի, եթե Նիկոլին դավաճան կոչի։

Իսկ այսօր ահա իշխանական քարոզչամեքենայի համար Գեղամը անլուրջ չէ։ Աստղ է, որին մեծ հաճույքով ցիտում են։

Իհարկե, սա Գեղամի ու ազգադավի գործն է, նրանց հարաբերություններում խառնվելու որևէ ցանկություն չունենք։ Բայց փողոցում ազգադավի դեմ պայքարող շարժման ղեկավարությունը լուրջ հետևություններ պետք է անի։ Որովհետև իմպիչմենտն իհարկե լավ գործիք է, բայց անակնկալներ, ինչպես տեսնում ենք, կարող են և շատ անսպասելի տեղերից մատուցվել։

@Կանչ

1 week ago

Այսօր երեկոյան հանրահավաք է, բայց մեր տեղեկություններով՝ մինչ այս պահը շարժմանն աջակցող քաղաքական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցի շուրջ։

Ի՞նչ պիտի խոսի Բագրատ սրբազանը հանրահավաքին, եթե այդ խնդիրը դեռ լուծված չէ։

Ընդ որում, այնպես չէ, որ տարբերակներ չկան։ Քննարկվում են Արման Թաթոյանի, Գրիգորի Խաչատուրովի, ինքնաառաջադրված Էդգար Ղազարյանի այլոց անուններ։ Սակայն գործը առաջ չի գնում, ինչը նշանակում է շարժման երաշխավորված տապալում։

Եթե այսօր անուններ չհնչեն, վաղը շատ դժվար է լինելու մարդկանց փողոց հանել։ Շարժման առաջնորդներին մի քանի ժամ է մնացել։ Նրանք պետք է թափեն քարերը փեշերից և որոշում կայացնեն։ Հակառակ պարագայում՝ ժողովրդի այս ըմբոստությունը կոտրելու պատասխանատվությունը նույնպես կընկնի նրանց ուսերին։

@Կանչ

1 week, 2 days ago

Բագրատ սրբազանի առաջնորդությամբ Երևան հասած շարժումը չհաջողելու միայն մեկ տարբերակ ունի. եթե ժողովրդի պատրաստակամությունից ոգևորված քաղաքական ուժերը նորից կտրվեն իրականությունից և իրական խնդիրներ լուծելու փոխարեն մտնեն անիմաստ հաշվարկների ու սեփական օրակարգերն առաջ մղելու փուլ:

Եթե այս ամենը չլինի, դավաճանի իշխանությունը դատապարտված է:

Նախօրեի հանրահավաքում Բագրատ սրբազանը հստակ հայտարարեց, որ շարժման կողմից ընտրվել է ազգադավին իմպիչմենտի միջոցով հեռացնելու ուղին: Սա նշանակում է, որ քաղաքական ուժերն արդեն այսօր պետք է հայտարարեին երկրի նոր վարչապետի թեկնածուին: Այդ անունը դեռևս չի հնչեցվել:

Ամեն ինչ պարզ է՝ անհրաժեշտ է քաղաքական որոշում: Անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը վայելող թեկնածու: Եվ անհրաժեշտ է, որպեսզի այս անգամ նման տեխնիկական հարցերը ստորադասվեն գլխավոր նպատակին:

@Կանչ

2 months ago

Երկու օր է սոցցանցերում մարդիկ քննարկում են Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը հայկական կողմից 5 մլրդ դոլարի սպառազինություն է որպես ավար վերցրել։

Ալիևի այս հայտարարությունը տակնուվրա է արել նիկոլական զանգվածի ներաշխարհը։ Ո՞նց, թե Ադրբեջանն է 5 մլրդ դոլարի ապրանք վերցրել, բա թալանվածը ժողովրդին չպիտի՞ վերադարձվեր։

Իսկ ի՞նչ կլինի այդ մարդկանց ու նիկոլական քարոզչության հետ, եթե հանկարծ պարզվի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ազգադավի իշխանությունն Հայաստանում ու Արցախում առկա սպառազինության սկի կեսն էլ չի օգտագործել։

Ի դեպ, նույն այդ զանգվածին վատ չէր լինի տեղեկացնել նաև, թե ոնց և որտեղից են կարողացել իրենց չսիրելի «թալանչիներն» այդքան զենք ու զինամթերք բերել Հայաստան։ Գիտենք՝ այդ հարցի պատասխանն էլ է մեծ շոկ առաջացնելու նրանց մոտ։ Բայց շոկային թերապիան էլ է բուժման ձև։ Ընդ որում՝ հաճախ շատ արդյունավետ։

@Կանչ

2 months ago

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը (պարզվում է նման մարդ կա) հայտարարել է, որ ԵՄ հետ հարաբերությունների խորացման նոր փաստաթուղթ է մշակվում, որի արդյունքում Հայաստանը իրապես կարող է հավակնել անդամության թեկնածության: Նա ասել է, որ փաստաթուղթը պատրաստ կլինի մայիսին և կգործարկվի հուլիսին:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն աշխարհում և պատմության մեջ ամենաբյուրոկրատացված ինստիտուտն է. այնտեղ որպեսզի որոշվի, թե ժամը քանիսն է այս պահին, ամիսներ ու տարիներ են հարկավոր: Բայց արի ու տես, որ այդ «զառամյալ ու դանդաղաշարժ» հիմնարկը Հայաստանի հարցով աննախադեպ ակտիվություն ու արագություն է դրսևորում: Ինչու՞:

Պարզից էլ պարզ է: Անհրաժեշտ է Հայաստանին եվրոկտերով ներքաշել աշխարհաքաղաքական այնպիսի վիճակի մեջ, որ Ռուսաստանն այլընտրանք չունենա, ու «երկրորդ ֆրոնտը» բացի ոչ թե Մերձբալթիկայում կամ Մերձդնեստրում, այլ Կովկասում:

Որ Հայաստանը դրա արդյունքում կդառնա «Ուկրաինա 2», եվրոչինովնիկներին չի հետաքրքրում: Չի հետաքրքրում նաև Հայաստանի օկուպացիոն ռեժիմին: Իսկ թե ժողովրդին ինչու՞ չի հետաքրքրում, բժկությանն անհայտ է:

@Կանչ

2 months, 1 week ago

Ժողովրդին «էշի տեղ դնելու նուրբ արվեստը» ազգադավը կատարելության մակարդակի է հասցրել: Հիմա էլ պարզվում է, որ Ադրբեջանին դիրքեր նա (Նիկոլը) չի հանձնել, Կարապետյան Արշակն է հանձնել (առանց Նիկոլի գիտության):

Եվ, ընդհանրապես՝ նա ոչինչ չի արել, իսկ անողներին՝ պատժել է (պաշտոնից հեռացրել է կամ բանտարկել է):

Վարչապետի աթոռին թթված ստահակին ոչ մեկը չի հարցնում՝ Կարապետյան Արշակին ո՞վ է նախարար նշանակել: Կամ երկիրը բոլոր ոլորտներում մատաղ արած պաշտոնյաներիդ ո՞վ է նշանակել, քո գործի անունը ճիշտ մարդկանց ճիշտ տեղերում նշանակե՞լն է, թե՞ ռեստորաննում մինչև տրաքելը լափելն ու Ալիևի կոշիկները լիզելը:

@Կանչ

2 months, 1 week ago

Էդմոն Մարուքյանի երկարաշունչ արդարացումը լուրջ վերլուծությունների տեղիք է տալիս: Մենք վեկտորները հուշենք, ընթերցողը թող ինքնուրույն հետևություններ անի:

**ԱռաջինԷդմոնը փաստացի ասաց, որ հավաքական Արևմուտքը ոչ մի լուրջ գործիք չունի Կովկասի դասավորությունների վրա ազդելու:** Ավելի ճիշտ նա ասաց, որ Ամերիկան ձեռքերը լվացել է, գործը պատվիրակել է Շառլ Միշելին ու Շոլցին: Վերջիններս ներկա իրավիճակում նույնիսկ «վերելակ կանչեն, չի գա»: Արդյունքն այն է, որ նրանց միջնորդությամբ բան են պայմանավորվում, իսկ Ալիևը դնում ու «գրողի սիլլա է քաշում»:

Երկրորդիմպոտենտ Արևմուտքի միջնորդությամբ խաղաղության ավանտյուրա ձեռնարկած Նիկոլը ֆինիշ չի հասնելու, քանզի Ալիևը, իսկ նրա թիկունքում Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, թույլ չեն տալու, որ «օտար մարմին» ներխուժի Կովկաս: ԱյսինքնԱրևմուտքի նկարած խաղաղության պայմանագիր չի լինելու, բայց պրոցեսում Նիկոլը անվերջ գնալու է միակողմանի զիջումների, մինչև որ Հայաստանից ոչինչ չի մնա: Այս վերջինը կպատահի, երբ խաղի լոկալ կողմերից մեկի Մոսկվայի, Անկարայի կամ Թեհրանի համբերությունը հատի:

Երրորդամենակարևորը: Էդմոնը փորձում է արդարանալ, բայց պետք է ճիշտն ասել. նա շկուրնիկ է և փորձում է թռնել խորտակվող նավից:** Հակառակ դեպքում, Էդմոնը ոչ թե պետք է հիմա դեմարշ աներ, այլ այն օրը, երբ Պրագայի պայմանավորվածությունները փոզմիշ եղան, և պարզվեց, որ Եվրոպան ոչ մի գործիք չունի Արցախը բլոկադայի ենթարկած, այնուհետև բռնի տեղահանում կազմակերպած Ադրբեջանի դեմ: **Եթե նա դեմարշը չի արել Պրագայի տապալման հենց հաջորդ օրը, կնշանակի, որ կամ անհույս բութ է, կամ էլ աթոռի մեռած շկուրնիկ:

@Կանչ

2 months, 1 week ago

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ գլխավորությամբ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև գաղտնի բանակցություններ են տեղի ունենում, որտեղ Հայաստանի ներկայացուցիչը տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանն է։

Թուրքիան ու Միացյալ Նահանգներն այսօր որոշակի լույս են սփռել գաղտնի այդ բանակցություններում տիրող տրամադրությունների և այնտեղ ձևավորված դիրքորոշումների վրա։ Վերջիններս մասնավորապես «պարտավորվել են համատեղ աշխատել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին հասնելու համար»։

Այդ մասին ասված է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի յոթերորդ հանդիպման ավարտին տարածված համատեղ հայտարարության մեջ։

Այսինքն բավական չէ, որ այդ բանակցություններում Հայաստանի շահերը «պաշտպանում է» ազգադավի հոգևոր հայրերից ամենաստորը՝ Լիպարիտյանը, մյուս կողմից էլ Վաշինգտոնն այս հարցում զիջում է Թուրքիայի պահանջներին։

@Կանչ

2 months, 1 week ago

Ուկրաինայի նախագահ Զելենսկին Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հարցով Շվեյցարիայում գագաթնաժողով կհրավիրվի, որին «Ռուսաստանը հրավիրված չէ»։

Տպավորություն է, որ Զելենսկին ու Փաշինյանը նույն մանկապարտեզը, դպրոցն ու համալսարանն են ավարտել։ Ավելին՝ երկուսի հրահանգիչն էլ նույնն է։

Այլապես, ինչպես հասկանալ, որ Զելենսկին խաղաղություն է հաստատում՝ հրաժարվելով Ռուսաստանի մասնակցությունից, իսկ Նիկոլը «խաղաղության խաչմերուկ» է սարքում՝ հրաժարվելով լսել Բաքվի հոխորտանքներն ու «խաչմերուկը միջանցք դարձնելու» սպառնալիքը։

Տակավին անհայտ է, թե ինչպես կավարտեն իրենց կարիերան Զելենսկին ու Փաշինյանը, բայց արդեն հիմա կարելի է վստահ պնդել՝ նրանք կմնան իրենց ժողովուրդների պատմության մեջ որպես վատթարագույն կառավարիչներ, որոնց օրոք պետությունը կորցրել է ամեն ինչ և կանգնել կործանման եզրին։

Կլինի՞ կործանում, թե՞ ոչ։ Սա է այսօր միակ հարցադրումը՝ կապված թե Հայաստանի, թե Ուկրաինայի հետ։ Հարցի պատասխանը որոշողը հասարակություններն են. եթե նրանք ուժ գտնեն իրենց մեջ, ողջամիտ կոմպրոմիսների գնան իրականության հետ, կարող են խուսափել կործանումից ու նույնիսկ ընթանալ զարգացման ուղով, եթե ոչ՝ ապա կործանումն անխուսափելի է։@Կանչ

4 months, 1 week ago

Ամանորի գիշերը նիկոլի տելեվիզիոնշիկները դեմարշ էին արել. Ամենայն Հայոց կաթողիկոսին զրկել էին իր հոտին ավանդական ուղերձ հղելու հնարավորությունից:

Ժողովուրդն ի պատասխան ցույց էր տվել իր վերաբերմունքն առ օտարի հրահանգով պետությունն ու ազգը կործանող ազգադավի` ճրագալույցին առաքելական եկեղեցիներում ապահովելով աննախադեպ զանգվածային ներկայություն:

Մեր տեղեկությունով այս փաստն անհանգստացրել է նիկոլին ու նա որոշել է Սուրբ Զատկի տոնին ստանձնել նաև հոգևոր հովվի լիազորություններն ու սաղմոսներով քարոզ կարդալ:

Այս ամենը վկայում է, որ ազգադավը գիտակցում էիր գնացքի սրընթաց գնալը: Սիմոնյան Ալյոնան չի գիտակցում ծնունդ է անում, բայց Նիկոլը գիտակցում է: Սա է պատճառը, որ նա մի շաբաթվա ընթացքում ստանձնել է Բածկայից-Հռոմի պապ դիապազոնում եղած բոլոր դերերը: Նա ստանձնել է ու այդպիսով ապահովել ամանորյա կերուխումի ուրախությունը: Այլևս ոչ ոք կասկած չունի, որ գործ ունի կլոունադայի հետ, պարզապես ափսոս, որ այդ ամենը մարդկային կյանքեր ու հայրենի հող է արժենում:

@Կանչ

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago