Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

ReArtsakh

Description
Արցախը չի կարող մոռացվել։ Արցախը պետք է ազատագրվի։
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

2 weeks, 1 day ago

Համացանցում լուսանկարներ են տարածվում իբր Ստեփանակերտի Պանթեոնը քանդված է։

Մենք ուշադիր ուսումնասիրել ենք այդ լուսանկարները և կարող ենք փաստել, որ Հերոսների Պանթեոնը տեղում է։ Այո, այնտեղ կան բաց գերեզմանափոսեր, բայց դրանք արվել են 2023թ. սեպտեմբերյան պատերազմի՝ մեր զոհված զավակների համար։

Իհարկե հասկանալի է, որ թշնամին ամեն պահ կարող է և շատ տեղերում արդեն իսկ պղծում է մեր գերեզմաններ, հոգևոր և մշակութային կոթողները։ Բայց ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք, ովքեր չեղած բանը որպես իրողություն են ներկայացնում։ Ինչու՞ են ցավ պատճառում մեր զոհերի՝ առանց այն էլ հազար ու մի ուրիշ ցավ ապրած հարազարտներին։

Մարդիկ էլ տարածում են այդ լուսանկարները՝ առանց անգամ կասկածելու, որ կեղծիքի զոհ են դառնում։

Հորդորում ենք մեր ընթերցողներին աչալուրջ լինել և չդառնալ կեղտոտ քարոզչության գործիք։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տղաների շիրիմները չպղծվեն։ Իսկ դրա լավագույն ձևն այս պահին մեդիագրագետ լինելն ու ճիշտ ուղերձներ տարածելն է։ Խնդրում ենք զգոն եղեք։

ReArtsakh

2 weeks, 1 day ago

«Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ».

Արցախի թեմի առաջնորդ

2 weeks, 1 day ago

Մի ուրվական է շրջում տարածաշրջանում՝ Արցախի ուրվականը: Շատերիս համար այն կորսված հայրենիքի հիշեցում է, ոմանց համար՝ բեռ ու անցանկալի խնդիր: Քիչ չեն նաև այնպիսիները, ովքեր «երես չունեն», որովհետև չարախոսել են ու այժմ սարսափում են արդար դատաստանից՝ Արցախի ուրվականից, նրանք վախենում են, նրանց կուռն ու ճուռը թուլանում են...

Դե, իսկ Արցախի ուրվականից պարզապես խուճապահար են լինում Արցախի տարածքում հիմա իրենց տեր ու տնօրեն կարգած շնագայլերը... նրանք անդադար ոռնու՜մ են, ոռնում, ու չեն կարողանում հանգստանալ...

Ես մի բան գիտեմ. չգիտեմ՝ երբ, չգիտեմ՝ ինչպես, բայց Արցախը պետք է ոտքի կկանգնի, պետք է ապրի՝ ի հեճուկս բոլոր չարակամների... Արցախ՝ իմ սեր, իմ Հայրենիք..

Վիտյա Յարամիշյան

2 weeks, 6 days ago

Արցախի հանձնումը ճանապարհ բացեց Հայաստանի ուղղությամբ հարվածներին` Սյունիքից մինչև Տավուշ:

Տիգրան Աբրահամյան

3 weeks, 3 days ago

Արցախից բռնի տեղահանված ճարտարապետը ոտքի կանգնելու կոչ է անում

Նա զբաղվել է Արցախի պատմամշակութային կառույցների, եկեղեցիների վերականգնման աշխատանքներով։ Ուսումնասիրել է Արցախի հազարամյակների պատմություն ունեցող գյուղերը, դրանց ճարտարապետական յուրօրինական լուծումներով տները, փողոցները։ Նա համարում է, որ չնայած ստեղծված իրավիճակին, արթնությունը չպիտի կորցնել։

https://youtu.be/CgxcbnlfBQg?si=BsZvkAcxdFYHh1Vw

YouTube

Արցախից բռնի տեղահանված ճարտարապետը ոտքի կանգնելու կոչ է անում

Նա զբաղվել է Արցախի պատմամշակութային կառույցների, եկեղեցիների վերականգնման աշխատանքներով։ Ուսումնասիրել է Արցախի հազարամյակների պատմություն ունեցող գյուղերը, դրանց ճարտարապետական յուրօրինական լուծումներով տները, փողոցները։ Նա համարում է, որ չնայած ստեղծված…

3 weeks, 5 days ago

Բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայասպան նիկոլը երեկ ասել է, թե ներկա պայմաններում հայերի վերադարձն Արցախ ինքը իրատեսական չի համարում։ Ընդ որում, որպես պատճառ նա նշել է թե՛ Ադրբեջանում և թե՛ արցախցիների շրջանում առկա «ընկալումները»։ Այսինքն՝ հավասարության նշան է դնում՝ գրեթե ուղիղ խոսքով ասելով, թե արցախցիներն էլ պակաս մեղավոր չեն, որ այսօր հայրենիք գնալու հնարավորություն չունեն։

Նույն հարցազրույցի ընթացքում հայասպանն ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա»։

Այսինքն, նա ամեն ինչ անում է, որպեսզի ադրբեջանցիները կարողանան հանգիստ ապրել, իսկ արցախցիները՝ ոչ։ Իսկ ի՞նչ եղան հայասպանի հիշատակած «ընկալումները»։ Արդյո՞ք դրանք չեն խանգարելու ադրբեջանցիներին ապրել Տավուշի հողում։ Հարցը, իհարկե, հռետորական է։

Ճշմարտությունն այն է, որ հայասպանն այսօր էլ Հայաստանն է թշնամուն հանձնում։ Ի դեպ, ճիշտ նույն մեխանիզմներով, ինչ ժամանակին Արցախը հանձնելու համար էր կրառում։ Աղավնոն վկա։

ReArtsakh

3 weeks, 6 days ago

Ինչպես որ Արցախում ու Սյունիքում տարածքներ հանձնելուց հետո մենք ստացանք նոր անխուսափելի պատերազմ Ադրբեջանի համար շատ շահեկան դիրքերից, այնպես էլ հիմա` Տավուշի գյուղերը նվիրելուց հետո Ադրբեջանն անխուսափելիորեն հարձակվելու է ու նոր տարածքներ է գրավելու ողջ սահմանի երկայնքով:

Ընտրված քաղաքականությունը երաշխավորված պարտություն է բերելու: Դիմադրությունը հաղթանակի մեծ հնարավորություն:

Վարուժան Գեղամյան

4 weeks ago

Մահ կամ ազատություն։ Ռուբեն Վարդանյանը կյանքի կռիվ է սկսել։ Պայքարում է ոչ միայն իր, այլև Բաքվում պահվող մնացած ղեկավարների ազատության համար։

Ընդ որում, պայքարում է միայնակ։ Ո՛չ Արցախի, ոչ էլ առավել ևս Հայաստանի իշխանությունները Բաքվում բանտարկված ռազմաքաղաքական ղեկավարների մասին բառ չեն խոսում։ Ոչ մի ձևավորված պահանջ։ Միայն լուռ սպասում, թե կարող է հանկարծ մի օր Ալիևի սիրտը փափկի ու բոլորին ազատ արձակի։

Իսկ Վարդանյանն ահա կռիվ է սկսել։ Եվ դա միակ ճանապարհն է, որը կարող է արդյունք տալ։ Ընդ որում, սա վերաբերվում է ոչ միայն Արցախի ղեկավարների ազատ արձակվելու հնարավորությանը։ Առանց կռիվ ոչ մի հարց չի լուծվելու։ Եվ որքան այս ճշմարտությունը շուտ հասկանանք, այնքան ավելի քիչ կլինեն մեր կորուստները։

@ReArtsakh

4 weeks, 1 day ago

Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման գործընթացի մեջ, ապա ոչ թե պետք է հայտարարվեր, թե աշխատանքը Տավուշից են սկսում, այլ կներկայացվեր պրոցեսի հիմնական սկզբունքներն ու ճանապարհային քարտեզը:

Այս գործընթացի հետ կապված հանրային սուր արձագանքը որքան էլ սպասելի է, բայց այս անգամ ևս մեր ունեցած բարդ խնդիրների մասին է արձանագրումմի կողմից ամեն մի նոր ճգնաժամի պատրաստ չլինելու, մյուս կողմից դրանց չափազանց ուշ արձագանքելու տեսանկյունից:

Նույն Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին, մանավանդ, երբ սկզբնական շրջանում ադրբեջանցիները փորձել էին այն նույնիսկ եռակողմ հայտարարության տեքստ մտցնել, բայց այն ժամանակ փաշինյանական իշխանությունից այլ սպասելիքներ և զիջումներ էին ակնկալում ու սրանց դեմքը միացյալ ուժերով փրկեցին:

Անցնող 3-4 տարիների ընթացքում այս խնդրի մասին որոշ գործիչներ, փորձագետներ, լրագրողներ բազմիցս են խոսել, իսկ մի ամիս առաջ Փաշինյանն արդեն բաց տեքստով է խոստովանել, բայց չգիտես թե ինչու շատերի համար էր միայն երեկվա իրադարձություններն էին շոկային:

Նույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում»:

Իր հանձնողական քաղաքականությունն իրացնելու ճանապարհին իշխանությունը բոլոր միջոցներով ոչ իշխանական դաշտում անտարբերություն, անվստահություն և պառակտում է մտցնում, ոմանք գիտակցված կամ չգիտակցված մտնում են այդ դաշտ, իսկ հետևանքն այն է, որ ամեն նոր հանգրվանային փուլում հասարակության ակտիվ, առողջ և կարող խմբերը մոտենում են անպատրաստ, խոցելի և վիրավոր:

Կարելի է՞ այս հանգամանքները հաշվի առնելով ամեն ինչ ավարտված համարել:

Իհարկե, ոչ: Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ, սակայն դրանք ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա, ինչը պետք է հիմնված լինի ոչ թե հուզականության կամ ձևականության, այլ պրագմատիկ հաշվարկների վրա:

Տիգրան Աբրահամյան

1 month ago

Ղարաբաղի հարցում Երևանը որոշումներ է կայացրել հենց ՆԱՏՕ-ի ազդեցությամբ, իսկ հայտարարությունները, թե իբր Մոսկվան ու ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում իրավիճակի սրման շրջանում, սուտ են։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի «Մինչդեռ» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր դավանում և տարածում են այս գաղափարը, ստախոսության մեջ։ Սա ճիշտ չէ, սա սուտ է։ Պաշտոնական Երեւանն այս որոշումը կայացրել է Արեւմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Բոլոր նրանց, ովքեր դավանում և տարածում են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեղքի գաղափարը, ես մեղադրում եմ ստի մեջ՝ Ղարաբաղի հարցում Երևանի կայացրած որոշումների համար»,- ասել է Զախարովան։

ReArtsakh

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago