ReArtsakh

Description
Արցախը չի կարող մոռացվել։ Արցախը պետք է ազատագրվի։
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago

1 month ago

Թե բա՝ Հունգարիայում երկու արցախցի երեխաներին ծաղրել են, իրենք էլ դաս են տվել հունգարացիներին, հայտվել են ոստիկանությունում, ծնողներին էլ դպրոց են կանչել: Դրա տիպի մի բան:

Այստեղ մի հատ հարց կա, աշխարհում 200-ից շատ երկիր կա, հենց Ադրբեջանի բարեկամ Հունգարիա պետք է մնայիք:

Լավ ձեզ չեք խղճում, երեխաների ճակատագրի հետ ինչի՞ եք խաղում:

Ցավում եմ, բայց ՀԱԵ Արցախի թեմն՝ իր Սրբազանով հանդերձ այդպես էլ ժամանակ ու դիրքորոշում չգտավ իր խոսքը ասի Հունգարիայում՝ արցախցի մանուկների համար ճամբարների մասով:

Տիգրան Քոչարյան

1 month ago

Վերջին օրերին Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, «էթնիկ զտումներ» տերմինի կիրառումը, Արամ կաթողիկոսի հետ շփումը ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ և վստահ եմ Երևանում այս ամենին նյարդայնացած են հետևում:

Իհարկե այստեղ անթուլատրելի է հաշվի չառնել նախընտրական գործոնը, սակայն այսօր Թրամփն իր իսկ ձեռքով նախանշում է իր հնարավոր արտաքին քաղաքականությունը, որի վրա, ըստ ձևավորված միջավայրի, մենք կարող ենք ազդեցություն ունենալ: Մենք ասելով ի նկատի ունեմ առաջին հերթին հենց հայկական համայնքը, եկեղեցին, հայկական լոբբին, հայերի բարեկամ քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները:

Ի թիվս անծայրածիր սխալների, մեկ այլ սխալ, որ Հայաստանի իշխանություններն ու անձամբ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն արել են, դա հանրապետականների հետ ադեկվատ հարաբերություններ կառուցելուց ամեն գնով խուսափելն է եղել: Ընդ որում, բացարձակ կարևոր չէ Թրամփը կհաղթի, թե՝ ոչ: Վերջիվերջո 2 օրից նաև Կոնգրեսի ընտրություններ են, որտեղ հանրապետականների հնարավոր հաղթանակը լուրջ ազդեցություն է ունենալու ամերիկյան քաղաքական օրակարգի վրա:

Ինձ համար միևնույնն է, թե ով է հաղթելու նոյեմբերի 5-ին, վստահ եմ ցանկացած նախագահի հետ աշխատելու հորիզոններ են բացվելու: Այս ամենն ինձ հետաքրքրում է բացառապես մասնագիտական հարթության վրա: Կարծում եմ նաև, որ Հայաստանի իշխանության և Հայաստանի պետական/ազգային շահերն իրարից էապես տարբերվող երևույթներ են և, որպես այս ամենի հետևանք, ամերիկյան ցանկացած իշխանության հետ այլընտրանքային աշխատանք տանելու անհրաժեշտություն լինելու է:

Սուրեն Սարգսյան

1 month ago

Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում ԱՐՑԱԽԻ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի 12 և 14 տարեկան տարբեր դասարաններում սովորողներին, նույն դասարանի աշակերտների կողմից ենթարկվել են հոգեբանական բռնությունների, հունգարերենին վատ տիրապետելու համար։ Դասաժամերից հետո, տարբեր դասարաններում սովորող Արցախցի աշակերտները, իրենց դասարանի բոլոր տղաներին ( շուրջ 14 աշակերտների) ինչպես ասում են լավ «դաս» են տվել։ Արդյունքում հայտնվել են ոստիկանությունում, զրկվել ուսումից, իսկ ծնողները ենթարկվել են տուգանքի։ Բուդապեշտի դատարանը քննելով ծնողների բողոքը, քաղաքապետարանի որոշումն անօրինական է ճանաչել։ Արցախցի երեխաներին աջակցել են ազգությամբ ուկրաինիացի աղջիկները։

Ռաֆաել Մարտիորյան

1 month ago

Առավոտյան երթուղայինում 2 կին զրուցում էին: Իրար հերթ չտալով՝ պատմում էին իրենց հերոս տղաներից, ովքեր կռվել են Արցախում ամենաթեժ մարտերում ու մի կերպ են ողջ մնացել: Նրանք մամաներին պատմել են, թե ղարաբաղցիներն ինչպես էին զենքերը թողնում ու փախչում, մինչդեռ իրենք հերոսական մարտեր էին մղում անհավասար պատերազմում:

Իսկ իրենց կողքին խելոք, սուսուփուս նստած էի ես, ում քեռու տղայի զոհվելու օրն էր օրեր առաջ, իսկ մի քանի օրից էլ՝ հարազատ եղբոր...
Խելոք ու սուսուփուս նստել էի ու չէի ուզում պատմել, որ մյուս հարազատ եղբայրս էլ բեկորային վիրավորումներ է ստացել 2020-ին, բայց բախտը բերել էր ու ողջ է մնացել: Որ ամուսինս, չլինելով զինծառայող, 2020-ին պատերազմից հետո տուն եկավ միայն դեկտեմբերի վերջին, երբ կանոնավոր բանակով փոխարինվեցին կամավորները:

Չէի ուզում իրենց որդիների դիցաբանական հերոսությունները կտրել ռեալ կյանքով, որտեղ արցախցիներից որի դուռն էլ ծեծես, առնվազն մի զոհ կամ, լավագույն դեպքում, վիրավոր ունեն...

Թող շարունակեն ապրել իրենց հզոր որդիներով հպարտ, ովքեր շատ երկար ու մանրամասն պարբերաբար կպատմեն մամաներին պատերազմի մասին:

Իսկ մեկ այլ իրականությունում կռված տղաները կշարունակեն լռել պատերազմի մասին, կամաչեն Եռաբլուրում գլուխները բարձրացնել, իսկ նրանց մայրերն ու քույրերը միայն երթուղայիններում կլսեն մարտական գործողությունների մասին կինեմատոգրաֆիկ պատմություններ՝ ուրիշ մայրերից:

Տաթևիկ Խաչատրյան

1 month, 1 week ago

Նախորդ շաբաթ Եվրոպական խորհրդարանը հերթական բանաձևն ընդունեց Ադրբեջանում մարդու իրավունքների, հայ-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավուքնենրի մասին։ Ի տարբերություն Հայաստանի նիկոլական իշխանությունների, Եվրախորհրդարանը պահանջում է ապահովել արցախցիների վերադարձի իրավունքը։ Նաև էապես տարրբերվում է անցյալ տարվա սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ երվրապատգամավորների ու նիկոլականների գնահատականները։ Բանաձևի համաձայն Ադրբեջանը «նախապես պլանավորած և չարդարացված հարձակում է գործել Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա» (Անգլերեն բնօրինակում․ «pre-planned, unjustified military attack on the territory»)։ Հիշեցնեմ, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Ադրբեջանը որոշեց հարձակվել Արցախի Հանրապետության վրա, երբ Արցախում փախվեց նախագահը, իսկ դրա իրավունքն ուներ, քանի որ կային ՄԱԿ ԱԽ չորս բանաձևեր։

Նույնիսկ եվրոպացիներն են Արցախի մասին ավելի շատ մտածում, քանի ՔՊ-ական հայաստանցիները։ Ազգային խայտառակությունն էլ ինչպե՞ս է լինում․․․

Արթուր Խաչատրյան

1 month, 1 week ago

Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվեց, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:

Արսեն Բաբայան

4 months, 1 week ago

Բաքուն բողոք է պատրաստում Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) և դիվանագիտական ​​ուղիներով բողոք օլիմպիական հյուրընկալող Ֆրանսիային այն բանից հետո, երբ ֆրանսիական հանրային հեռուստատեսության մեկնաբանն ուղիղ եթերով ասել է. - «Իհարկե, հայերը մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է։ Նախորդ տարին Հայաստանի համար սգո տարի էր և հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի կորստին, որն անցավ ադրբեջանական բանակի ձեռքը»:
Հայտարարությունները հնչել են հուլիսի 26-ին Փարիզում բացման արարողության ժամանակ France 2 հեռուստատեսությամբ ազգային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակից թիմերի շքերթում երբ Սենայով անցնում էին հայ մարզիկները։

4 months, 1 week ago

Ժամեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Զախարովան և Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հաջիզադեն ենթատեքստային քաղաքական լեզվով կարծես միմյանցից «անկախ» և շատ օպերատիվ օրակարգ իջեցրեցին Հայաստանի և Ադրբեջանի բանակցային գործընթացը Մոսկովյան հարթակ տեղափոխելու հարցը: Զախարովայի պատասխանին կայծակնային արձագանք տվեց Ադրբեջանը: Էս երկրների համակարգերը աշխատում են, պաշտոնյաները տեղում են, մշակված և մտածված քաղաքականությունները ունեն պատասխանատուներ և ակտորներ, կա բյուրոկրատական ապարատ, որը հետևում է իր քաղաքական և անվտանգային շահի խորացմանը:

Հայաստանի իշխանությունը ոչ պրոբլեմ ունի, ոչ դարդ, ոչ զավթված և տարածքային ամբողջականությունը կորցրած կարգավիճակ, ոչ կորցրած Արցախ ու 120.000 փախստական Արցախցի, ոչ պատերազմի վտանգ, ոչ բարձր կրիմինոգեն իրավիճակ երկրում, ոչ անվտանգային համակարգի ռեանիմացիայի խնդիր: Ոչ մի խնդիր չկա, մարդա 30 օրով արձակուրդ են վերցրել ու քշում են, իսկ էդ ընթացքում էս երկիրը ով, ուր, ոնց ու ինչքան ուզես քշումա:

Զարթնե՜ք, ձեր շուրջ եղած աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է, մինչ օրական քշած հեծանիվի կմ-ներն եք հաշվում: Ձեր ուղեղն էլ օգտագործեք մեկ մեկ, միայն կուռատորների կողմից կազմված սեղմագիր ուղեցույցերով չի, հասկանալի է, որ նորը դեռ չեք ստացել:

Վլադիմիր Մարտիրոսյան

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 2 weeks, 6 days ago

Last updated 3 days, 19 hours ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 months, 3 weeks ago