Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated hace 2 meses
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated hace 1 semana, 6 días
Last updated hace 1 mes, 1 semana
Իմ և քո արանքում
Մի երգ կա.
Տիեզերք կա
Իմ և քո արանքում…
| Պ. Հոկտանյան
"Հեռավորության վրա սեր չկա" but Grigor Qeshishyan once said "Ի՜նչ երջանկություն է իմանալ, որ հեռու-հեռվում կա մի սիրտ, որ քեզ համար է բաբախում , կա մի էություն, որ ձուլվել է քո էության հետ ու քեզանով է երջանիկ լինում"🤍
Ես կխելագարվեի այս աշխարհի անարդարությունից, եթե չիմանայի, որ վերջին խոսքը պատկանում է Աստծուն...🤍
Բառերը կորցնում են իրենց ողջ արժեքը,երբ գործողությունները չեն մարմնավորում խոսքը…
Գայյա_նե|
Եվ ինչպե՞ս եք պատժելու նրանց, ում զղջումն ավելի մեծ է, քան հանցանքը:
| Խալիլ Ջիբրան «Մարգարեն»
Օրագրից ?
Ես դայակ էի աշխատում։ Խնամում էի մի աղջնակի, որը կարծում էր, որ իր մայրիկի անունը <<Սեր իմ>> է, քանի որ հայրիկը նրան այդպես էր անվանում...❤️?
| Անկյունիկ
Մի զինվոր տեսա՝ ոտքեր չուներ նա,
Հենակներն էին ոտքերը նրա:
Նա հողն էր փրկել, սակայն չէր կարող
Ոտքերը դնել այդ հողի վրա...
| Արամայիս Սահակյան
Ներեք իրար...
Սիրեք...
Որովհետև մինչ դու հպարտությամբ լցված անջատում ես հեռախոսդ և մի կողմ շպրտում, ինչ-որ մեկը այդ զանգին սպասելով գիշերներ է լուսացնում ու հաղթում է իր մեջ բույն դրած կարոտին...
Մինչ դու մեղանչում ես քո սիրո դեմ՝ մանր հարցերի պատճառով, ինչ-որ մեկը հերոսանում է ու հենց իր սերը զոհաբերում ՝ ձեր սիրո համար...
Մինչ դու լացում ես ուշացած զանգերի համար, ինչ-որ մեկը այդ զանգի հավիտենական սպասողն է լինելու...
Բայց չի գալու այդ զանգը...
Չի գալու...
Մինչ դու ատում ես քո կյանքը, պատռում ես նամակներն ու նվերներն ես այրում,երևի մեկը կարոտն հենց այդ նամակներից ու նվերներից է առնում, որովհետև էլ չկա նա, ով նամակներ ու նվերներ կպարգևի...
Հերոս է դարձել...
Մինչ դու ամաչում ես ներողություն խնդրել, որովհետև <<ես>> կոչվածը շատ թանկ է , ինչ որ մեկը ուշացումով թքել է այդ <<ես>>-ի վրա ու քայքայվում է ներսից...որովհետև ինչքան էլ ներողություն ասի, մեկ է՝ նա երկնքից չի լսելու...
Դու սպասում ես հարմար պահի, որ բացատրես սերդ։ Ա՜խ, խելառ, ախր ժամանակը գնում է։ Ինչ-որ մի Զինվոր հիմա <<սիրում եմ>>-ը շուրթերին դաջած՝ հեռանում է...
Մի՛ գոռա մորդ վրա։ Նա սիրում է քեզ։ Որովհետև ինչ-որ մեկը ՝ մի վիրավոր Զինվոր, հոգեվարքի մեջ մոր պատկերն է տեսնում ու անիծում բախտը, որ մոր ջերմությունը վերջին անգամ զգալ չի կարող...
Գոնե հիմա...
Գոնե այս պահին հասկացիր...
Գնահատիր...
Ասա բոլոր չասված խոսքերը ու գոռա ամբողջ թափով ,որ սիրում ես...
Գոնե հիմա վերցրու հեռախոսդ ու զանգիր, ասա՛, որ ներում ես...
Կամ էլ ներողություն խնդրիր...
Գեթ հիմա...
Որովհետև ինչ-որ մի տեղ,
Ինչ-որ մի հեռվում,
Ինչ֊որ մարդիկ
Ձեր փոխարեն ու հանուն ձեզ կարոտվում են հավերժորեն,
Ինչ-որ մի տեղ արյուն է քամվում,
Ու արցունք է հորդում ինչ֊որ մի աչքից...
Որովհետև ինչ֊որ մի հեռվում, սահմանին մոտիկ, որտեղ արյունն է խառնվում հողին ,
Ու հողն է դառնում անուրջի շիրիմ ...,
Ձեր փոխարեն ու հանուն ձեզ՝
Ինչ-որ մի սեր քուն է մտնում...
Կորցնում են՝ ձե՛ր փոխարեն...?
____
(C) Նա՛ զ. Ա.
Արդարև, ինձ համար ի՞նչ կա երկնքում, կամ քեզնից բացի ի՞նչ փնտրեմ երկրի վրա:
| Սաղմոս 72
Երբ ձեր հոգին քամու հետ թափառում է, այդ ժամանակ է, որ դուք՝ միայնակ ու անպաշտպան, սխալ եք գործում ուրիշների, հետևաբար՝ ինքներդ ձեր հանդեպ:
| Խալիլ Ջիբրան «Մարգարեն»
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Last updated hace 2 meses
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320
Last updated hace 1 semana, 6 días
Last updated hace 1 mes, 1 semana