Unlock a World of Free Content: Books, Music, Videos & More Await!

Երկու հայրենիք

Description
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago

1 day, 10 hours ago
**Այս պահին ընթանում է Բագրատ Սրբազանի …

Այս պահին ընթանում է Բագրատ Սրբազանի հանդիպումը մշակութային գործիչների հետ

1 day, 15 hours ago

Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու հանգամանքը:

Հանդիսավոր արարողությամբ, ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, շտաբի պետի տեղակալը մեդալներով պարգևատրեց նաև ադրբեջանցի զինծառայողներին:

Սա այն դեպքում, որ նույն ադրբեջանցիների նպատակային կրակով, 2023 թվականի ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման ժամանակ, 6 ռուս խաղաղապահ զոհվեց, որից մեկը` Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նաև այսպես խախտվեց, երբ երկկողմ պայմանավորվածությամբ, ՌԴ խաղաղապահները ժամանակից շուտ դուրս բերվեցին Արցախից:

Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի էջը փակելու համար ու ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն հենց Փաշինյանի կառավարությունն է, այնուամենայնիվ, ՌԴ-ի ներկայության պայմաններում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումն Արցախի վրա և արցախցիների բռնի տեղահանումը ցույց են տալիս, որ ռուսական կողմը ևս այստեղ մեծ խնդիր ունի:

ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում, իսկ արցախցիների` սեփական օջախներ վերադառնալու հարցը օրակարգ վերադարձնելը, դրա դրսևորումներից մեկը պետք է լինի:

Դա և´ հեղինակության վերականգնման, և´ սխալների ուղղման հնարավորություն պետք է դառնա: Տիգրան Աբրահամյան

2 days ago

Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ ազատ արձսկվեցին:

Տարոսը մյուս քաղաքական բանտարկյալներին:
Վարազդատ Հարությունյան

1 week, 1 day ago
***🔷*****Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն**

🔷Աննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

1 week, 1 day ago

Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և իրավական բազայի հիման վրա է իրականացվում դելիմիտացիայի գործընթացը, արդյո՞ք դրա հիմքում ընկած է սովետական շրջանի վերջին դելիմիտացիա/դեմարկացիայի փաստաթուղթը (1984-88 թթ․)։

Խնդրահարույց հարցերը սկսում են քարտեզների և արձանագրությունների գաղտնիության հանգամանքից, ինչը մեղմ ասած, հիմնազուրկ է։ Խիստ վիճարկելի է նաև իշխանության մոտեցումն առ այն, որ թեմայի արծարմումն ինքնին խնդիրներ է առաջացնում բանակցային գործընթացում:

Սա այն պարագայում, երբ ադրբեջանցիները նույն քարտեզներին տիրապետում են և ստացվում է, որ գաղտնիության տարրերը տարածվում են բացառապես ՀՀ քաղաքացիների վրա:

Ինձ որևէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988 թթ․ փաստաթղթերը գաղտնի, և ինչ փաստաթղթի հիման վրա են գաղտնի դիտարկվում։

Տարօրինակ է, եթե այսօր օրենքի մակարդակով ՀՀ սահմանը գաղտնի չէ, ապա ինչպե՞ս կարող է գաղտնի լինել 1988 թ․ սահմանը։ Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ըստ Փաշինյանի, 1988 թ․ փաստաթղթերը իրավական ուժ չունեն։

Այստեղ տեղին եմ համարում շեշտել, որ 1988 թ․ փաստաթղթերը ուժի մեջ մտնելու վերաբերյալ որևէ հավելյալ դրույթ չեն պարունակում, դրանք ֆիքսել են երկու խոհրդային հանրապետությունների միջև սահմանները քարտեզ-սխեմաների տեսքով, և որ ամենակարևորն է, դրանց հիման վրա անցկացվել է ամբողջ սահմանի դեմարկացիա։

Հաջորդ հանգամանքը, որ ՊՆ պաշտոնյայի ու նրա դիտարկումների հետ կապ չունի` քաղաքական մակարդակում է․ չկա որևէ երաշխիք, որ կոնկրետ թելադրվող հատվածներում ադրբեջանական պատկերացումներով «դելիմիտացիայի» անցկացումից հետո, հնարավոր կլինի սահմանազատում և սահմանագծում իրականացնել բոլոր այն տեղամասերում, որտեղ Ադրբեջանը մխրճումներ ունի:

Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ է անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում:

Նրանք փորձում են առաջ տանել այն անիմաստ թեզը, թե մենք հանձնում ենք Ադրբեջանի պահանջած հատվածները, որպեսզի ագրեսորի կարգավիճակից դուրս գանք ու հետո լեգիտիմ պահանջներ ներկայացնենք Ադրբեջանին:

Ակնհայտ է, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել միայն Հայաստանի կողմից հետագա զիջումների։

Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին են հանձնում այն տարածքները, որոնք, այսօր, ըստ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի, այսինքն՝ դե յուրե, ՀՀ տարածք են:

Ասածս բխում է ոչ թե քարտեզներից, որոնք ձեռքիս տակ չկան, այլ օրենքի նկարագրական մասից, որն ավելի շատ խոսում է այն մասին, որ դրանք ՀՀ տարածք են, քան հակառակը: Տիգրան Աբրահամյան

1 week, 1 day ago

⚡️Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։

Փաստաբան
Ռուբեն Մելիքյան

2 weeks, 1 day ago

Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է։

Ընդ որում, հատուկ ընտրվել է «տպավորիչ» և մարդկանց մի մասի համար անհասկանալի եզրույթ, որպեսզի չօգտագործվի պարզ «հարմարվել» կամ «հարմարեցնել» տարբերակը՝ հանրային բացասական ընկալումից խուսափելու նպատակով։

Եթե նույն միտքը փորձենք ձևակերպել շատ ավելի հասկանալի տարբերակով, ապա ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը։

Մինչդեռ սա դասական հարմարվողականություն է՝ կոմֆորմիզմ, այլ ոչ թե առաջնորդություն, քանի որ իրական առաջնորդությունը ենթադրում է ոչ թե հարմարվելուն, այլ ոչ ձեռնտու պայմանները փոխելուն միտված կամք և գործողություններ։

Սա նույնն է, թե գարշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով, այլ ոչ թե ջանաս վերացնել գարաշահոտի աղբյուրը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

2 weeks, 1 day ago

Միացյալ Նահանգներում 18 տարվա կոնգրեսմենի և իր կնոջը մեղադրանք են ներկայացրել Ադրբեջանից կաշառքներ ստանալու մեջ։ Դեմոկրատ է, Տեխասից...

Մոտավորապես մարդա 1 ցմահի մեղադրանքներին ներկայացվել. https://www.justice.gov/opa/pr/us-congressman-henry-cuellar-and-his-wife-charged-bribery-unlawful-foreign-influence-and

Կարեն Վրթանեսյան

www.justice.gov

U.S. Congressman Henry Cuellar and His Wife Charged with Bribery, Unlawful Foreign Influence, and Money Laundering Schemes

An indictment was unsealed today in the Southern District of Texas charging U.S. Congressman Enrique Roberto “Henry” Cuellar, 68, and his wife, Imelda Cuellar, 67, both of Laredo, Texas, with participating in two schemes involving bribery, unlawful foreign…

Միացյալ Նահանգներում 18 տարվա կոնգրեսմենի և իր կնոջը մեղադրանք են ներկայացրել Ադրբեջանից կաշառքներ ստանալու մեջ։ Դեմոկրատ է, Տեխասից...
2 weeks, 2 days ago

Ոստիկանական տարբեր ստորաբաժանումների և պատասխանատուների ապօրինի և իրական ոստիկանին ոչ հարիր կեցվածքը կրկնակի մտահոգիչ է, երբ մտածում ես, որ իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում:

Այն մեծ խանդավառությունը, հաճախակի հանդիպող անհոգ և ուրախ էմոցիաները, որոնք ապրում են ոստիկանության տարբեր խմբեր` Փաշինյանի հանձնման քաղաքականությունը ապահովելու և սպասարկելու տեսանկյունից, իսկապես խորը տարակուսանք է առաջացնում:

Մյուս կողմից, երեկվա տեսանյութերից մեկից էլ երևում է, թե ինչպես են ոստիկանության մի շարք ծառայողներ, մարդկանց կողքից անցնելիս գլուխները կախում, գլխարկները դեմքը քողարկելու աստիճան իջեցնում ու դեմքը փախցնում, ինչը ցույց է տալիս, որ չնայած նրանք շարունակում են անպատիվ օպերացիաների մասնակից լինել, սակայն գիտակցում են իրենց քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը:

Խնդիրը ոչ այնքան նրանում է, որ ոստիկանությունը անկախ օրենքների գոյությունից իշխանության քմահաճույքներն է կատարում, այլ այն, որ այս ամենը վաղուց դուրս է եկել ներքաղաքական պայքարի տրամաբանությունից և վերածվել ազգային-ազատագրական պայքարի, իսկ ոստիկանների ու, առհասարակ, ուժայինների մի մասը, տարբեր դրդապատճառներով, կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը: Տիգրան Աբրահամյան

3 weeks, 5 days ago

Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում...

Բայց շատերը կշարունակեն առանց մտածելու կրկնել նիկոլաթուրքական քարոզչությունը, թե «44 օրյա պատերազմը պարտվեցինք, որովհետև խրամատ չկար և 80-ականների զենք էր»։

«Սահմանապահներ են կանգնելու» քարոզչական թեզի վերաբերյալ։

ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են։

Մեր մոտ սահմանապահները, կոպիտ ասած, պահակային ծառայության պես մի բան են եղել։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ըստ էության իրենց 2րդ բանակն է։ Դեռ 2018-ին՝ մոտ 15 հազարանոց անձնակազմով, ծանր հրետանիով, զրահատեխնիկայով, հարվածային ուղղաթիռներով, հարվածային անօդաչուներով, լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնող և այլն, և այլն։

2018-ից այս կողմ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը միայն ու միայն ուժեղացել է ու ընդլայնվել։ Իրենց սահմանապահները մասնակցել են և՛ քառօրյա պատերազմին, և 44 օրյա պատերազմին, և դրանից հետո եղած այլ գործողություններին։

Իսկ Հայաստանի սահմանապահ ծառայությունը տարուց ավելի հրամանատար էլ չունի... Կարեն Էրթանեսյան

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 2 weeks ago

Last updated 1 month, 1 week ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 3 days, 9 hours ago