Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Երկու հայրենիք

Description
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago

4 days, 14 hours ago

Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է։

Ընդ որում, հատուկ ընտրվել է «տպավորիչ» և մարդկանց մի մասի համար անհասկանալի եզրույթ, որպեսզի չօգտագործվի պարզ «հարմարվել» կամ «հարմարեցնել» տարբերակը՝ հանրային բացասական ընկալումից խուսափելու նպատակով։

Եթե նույն միտքը փորձենք ձևակերպել շատ ավելի հասկանալի տարբերակով, ապա ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը։

Մինչդեռ սա դասական հարմարվողականություն է՝ կոմֆորմիզմ, այլ ոչ թե առաջնորդություն, քանի որ իրական առաջնորդությունը ենթադրում է ոչ թե հարմարվելուն, այլ ոչ ձեռնտու պայմանները փոխելուն միտված կամք և գործողություններ։

Սա նույնն է, թե գարշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով, այլ ոչ թե ջանաս վերացնել գարաշահոտի աղբյուրը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

4 days, 15 hours ago

Միացյալ Նահանգներում 18 տարվա կոնգրեսմենի և իր կնոջը մեղադրանք են ներկայացրել Ադրբեջանից կաշառքներ ստանալու մեջ։ Դեմոկրատ է, Տեխասից...

Մոտավորապես մարդա 1 ցմահի մեղադրանքներին ներկայացվել. https://www.justice.gov/opa/pr/us-congressman-henry-cuellar-and-his-wife-charged-bribery-unlawful-foreign-influence-and

Կարեն Վրթանեսյան

www.justice.gov

U.S. Congressman Henry Cuellar and His Wife Charged with Bribery, Unlawful Foreign Influence, and Money Laundering Schemes

An indictment was unsealed today in the Southern District of Texas charging U.S. Congressman Enrique Roberto “Henry” Cuellar, 68, and his wife, Imelda Cuellar, 67, both of Laredo, Texas, with participating in two schemes involving bribery, unlawful foreign…

Միացյալ Նահանգներում 18 տարվա կոնգրեսմենի և իր կնոջը մեղադրանք են ներկայացրել Ադրբեջանից կաշառքներ ստանալու մեջ։ Դեմոկրատ է, Տեխասից...
5 days, 16 hours ago

Ոստիկանական տարբեր ստորաբաժանումների և պատասխանատուների ապօրինի և իրական ոստիկանին ոչ հարիր կեցվածքը կրկնակի մտահոգիչ է, երբ մտածում ես, որ իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում:

Այն մեծ խանդավառությունը, հաճախակի հանդիպող անհոգ և ուրախ էմոցիաները, որոնք ապրում են ոստիկանության տարբեր խմբեր` Փաշինյանի հանձնման քաղաքականությունը ապահովելու և սպասարկելու տեսանկյունից, իսկապես խորը տարակուսանք է առաջացնում:

Մյուս կողմից, երեկվա տեսանյութերից մեկից էլ երևում է, թե ինչպես են ոստիկանության մի շարք ծառայողներ, մարդկանց կողքից անցնելիս գլուխները կախում, գլխարկները դեմքը քողարկելու աստիճան իջեցնում ու դեմքը փախցնում, ինչը ցույց է տալիս, որ չնայած նրանք շարունակում են անպատիվ օպերացիաների մասնակից լինել, սակայն գիտակցում են իրենց քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը:

Խնդիրը ոչ այնքան նրանում է, որ ոստիկանությունը անկախ օրենքների գոյությունից իշխանության քմահաճույքներն է կատարում, այլ այն, որ այս ամենը վաղուց դուրս է եկել ներքաղաքական պայքարի տրամաբանությունից և վերածվել ազգային-ազատագրական պայքարի, իսկ ոստիկանների ու, առհասարակ, ուժայինների մի մասը, տարբեր դրդապատճառներով, կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը: Տիգրան Աբրահամյան

2 weeks, 1 day ago

Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում...

Բայց շատերը կշարունակեն առանց մտածելու կրկնել նիկոլաթուրքական քարոզչությունը, թե «44 օրյա պատերազմը պարտվեցինք, որովհետև խրամատ չկար և 80-ականների զենք էր»։

«Սահմանապահներ են կանգնելու» քարոզչական թեզի վերաբերյալ։

ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են։

Մեր մոտ սահմանապահները, կոպիտ ասած, պահակային ծառայության պես մի բան են եղել։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ըստ էության իրենց 2րդ բանակն է։ Դեռ 2018-ին՝ մոտ 15 հազարանոց անձնակազմով, ծանր հրետանիով, զրահատեխնիկայով, հարվածային ուղղաթիռներով, հարվածային անօդաչուներով, լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնող և այլն, և այլն։

2018-ից այս կողմ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը միայն ու միայն ուժեղացել է ու ընդլայնվել։ Իրենց սահմանապահները մասնակցել են և՛ քառօրյա պատերազմին, և 44 օրյա պատերազմին, և դրանից հետո եղած այլ գործողություններին։

Իսկ Հայաստանի սահմանապահ ծառայությունը տարուց ավելի հրամանատար էլ չունի... Կարեն Էրթանեսյան

2 weeks, 1 day ago

ԴԱՎԱՃԱՆԱՑԱՆԿ
առանց պատշաճ իրավական ընթացակարգի / այդ թվում` հանրաքվեի/ ՀՀ ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքը խաղաղ պայմաններում հանձնելը պետական դավաճանություն է, երկրորդ կարծիք լինել չի կարող։
Յուրաքանչյուրը, ով տալիս է նման հանձնարարություն, կատարում է այդպիսի ապօրինի հրաման, քարոզում է այդ գործողությունը, պետական դավաճանության հանցակից է։
Եկեք հավաքենք բոլոր պատվիրատուների, կատարողների ու քարոզիչների տվյալները։
Օրինակ այսօր հատկապես ակտիվ էր ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։
Ում կֆիքսեք, տեսանյութով կամ նկարով ավելացրեք։ Hovhannes Khudoyan

2 weeks, 1 day ago

Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել:
Ըստ նրասահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով իշխանությունը ցույց է տվել իր անկեղծությունը, որովհետև հետևյալն է արել՝ արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա: Ես չգիտեմ, թե ԱԱԾ, ոստիկանության, ԶՈւ ներկայացուցիչների որ մասն է տեղյակ, որ իրենց իջեցված հրամաններով ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ են ապահովում, սակայն համոզված եմ, որ որոշները գիտակցված են անում: Երեկ Ոսկեպարի մոտ, տեղի ակտիվ բնակիչներից մեկը նկատողություն արեց ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր եկեղեցին շրջափակել էին ու ապահովում էին սակրավորների ականազերծման աշխատանքները, հարցնելով «էտ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանում ե՞ք ձեր արածով»:
Ոստիկանների ծիծաղը դեմքներին սառեց, փորձեցին արդարանալ, բայց փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի: Տիգրան Աբրահամյան

3 weeks, 1 day ago


Սուտ է ասել, սուտ է ասում

Հեշտ լուծումներ չկան։ Բայց մեզ պարտադրում են անլուծում տարբերակ։ Հիմա մեզ պարտադրում են «պաշտոնական Երևանի» գործի չիմացությունը, ու ասում են սա է՝ ուրիշ ելք չկա։
Այս իշխանությունը սեփական ժողովրդին ստել է՝ և´ ընտրություններից առաջ, և´ հետո։ Ստել է բոլոր հարցերում, նաև՝ թե բանակցում է ու գնում գրագետ սահմազատման։ Ու ստում է հիմա, թե՝ անարժանապատիվ զիջումներից այլ լուծումներ չկան։ Իսկ լուծումներ կան։

Կոնկրետ քայլեր

Քայլ առաջին. լայն կոնսոլիդացիայով ճակատ՝ միավորներ, անհատներ, եկեղեցի։ Բագրատ Սրբազանի հնչեցրած Stand up against evil-ը միավորող գաղափար է։ Մենք պետք է ընդունենք, որ մեր իրականությունը, բարքերը, մեզ համար գծվող ապագան բառիս բուն իմաստով evil-ական է, ու դրա դեմ պայքարը ենթադրում է պարզ մարդկային որակներ ու հարյուր հազարավոր մարդկանց որոշում։

Քայլ երկրորդ

Ի տարբերություն այս իշխանության՝ պետք է ասել, որ մենք գիտենք, թե ինչ անել։  Հայաստանը դրել են Արևմուտք-ՌԴ բախման կենտրոնում ու մեզ համոզում են, թե այլևս ելք չկա։ Իհարկե, շատ ծանր վիճակ է, բայց լուծումներ կան։
Դեռևս հունվարին հրապարակել եմ հոդված այն մասին, որ Հայաստանն ըստ էության սահմանակից է դարձել ԲՐԻԿՍԻՆ (Իրանը հունվարի 1-ից ԲՐԻԿՍԻ անդամ է), ինչը տնտեսական լուրջ հնարավորություններ է բացում։ Սա կարող է մեզ թույլ տալ՝ դուրս գալ «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» ծայրահեղ վտանգավոր ընտրությունից։ Պետք է դուրս գալ այս թակարդից ու ռեալ օրակարգով հարաբերություններ կառուցել թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ։ Այս թեման կարող է իր համար առանցքային դարձնել լայն ընդդիմությունը։

Քայլ երրորդ

Բրյուսելյան ուխտագնացության ամենավտանգավոր հետևանքն այն էր, որ Հայաստանը հայտնվեց ռեգիոնալ նոր մեկուսացման մեջ։ Այնպես ստացվեց, որ մեր աշխարհագրական հարևանները՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, թեպետ տարբեր մոտիվացիաներով, այս դրվագով համախոհներ դարձան՝ մեր դեմ։  
Այս վտանգավոր մեկուսացումից դուրս գալու նպատակով կարելի է զարգացնել 3+3-ի բանաձևը, իսկ Արևմուտքի հետ՝ պնդել արդեն իսկ ստորագրված CEPA-ի օրակարգի իրականացման վրա (CEPA-ի շրջանակներում դեռևս գոյություն ունի Արցախի չլուծված խնդիրը՝ կարգավորման հեռանկարներով), և չզարգացնել հակառուսական օրակարգ։ Կարելի է օրակարգ դարձնել CEPA-ի ընդլայնման-զարգացման իդեան, բայց ոչ երբեք՝ Արևմուտքի պատվերով հակառուսական պլացդարմի վերածվելու սկզբունքը։

Քայլ չորրորդ

Ռուսաստանի հետ կարելի է առաջ քաշել երկկողմ հարաբերությունների նոր բանաձև (եթե համարենք, որ ՀԱՊԿ-ի հետ առկա են որոշակի օբյեկտիվ խնդիրներ), որը մեզ կօգնի այսօրվա նոր իրականության մեջ։ Երկկողմ հարաբերությունների նոր բանաձևը՝ «ինչ ենք ակնկալում և ինչ ենք ստանում» տրամաբանության մեջ, կարող է դառնալ լուծում՝ չաշխատող մեխանիզմների փոխարեն, որը կհանգեցնի դեէսկալացիայի։
Մենք քաղաքական, դիվանագիտական ու նաև տնտեսական բազմաթիվ հետաքրքիր քայլերի տարբերակներ ունենք։ Բայց երկիրն այսօր անճարակ տեսքով կանգնած է ամբիոնի առաջ ու չգիտի՝ ինչ անել։ Իմացողների ձևաչափը պիտի վերջապես վերցնի այդ ամբիոնը՝ բոլորով, այդ թվում պետական համակարգի այսօրվա ունակ դեմքերով։
Պարզ ասած՝ մեր հասարակությանը պետք է ցույց տալ քայլերի հստակ ճանապարհային քարտեզ՝ երկիրը խելամիտ ուղու վրա դնելու համար։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


3 weeks, 1 day ago

Կառավարության վերջին որոշումներից մեկով նախատեսվում է ՆԳՆ ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող զինծառայողների համար 20.000–ական դրամի փոխարեն սահմանել 70․000-ական դրամ ամսական հավելում։
Ինքս տարբեր առիթներովհրապարակային և գրավոր (փակ) տեքստով, առաջարկել եմ զինծառայողների, առաջին հերթին դիրքապահ անձնակազմի աշխատավարձը բազային կամ հավելավճարային ձևով բարձրացնել, տվել դրա բոլոր հիմնավորումները, սակայն ի պատասխան, մշտապես նշել են, որ այդ բարձրացումը կառավարությունը պատկերացնում է ատեստացիայի համակարգի միջոցով:
Այս 2-3 տարվա ընթացքում քննիչներից, դատախազներից մինչև ոստիկանություն, շատ դեպքերում շրջանցվել է ատեստացիայի տրամաբանությունը և տարբեր ձևերով աշխատավարձ (հավելավճար, պարգևավճար և այլն) է բարձրացվել ու միայն զինծառայողների դեպքում է, որ ատեստացիան «երկաթյա սկզբունք» է դարձել:
Ինձ մշտապես պատասխանում են, որ առանց որակական ցուցանիշների անհրաժեշտ մակարդակի, գումարի բարձրացումը նպատակահարմար չեն համարում, սակայն ոստիկանության կամ մյուս համակարգերի դեպքում, կարծես, այդ առաջնահերթությունը չի գործում կամ մասամբ է աշխատում:
Վերջին շրջանում, իմ բազմաթիվ ահազանգերից ու հիմնավոր առաջարկներից հետո ՊՆ-ից հայտնեցին, որ մարտական հերթապահության գումարների հարցը քննարկվում է, սակայն իշխանությունը բանակը երրորդ պլան են մղել և զինծառայողների հետ կապված հարցը թողել վերջում:
Առանձին ոստիկանները, ովքեր տարբեր իրավիճակներում ապօրինություններով, խուլիգանություններով կամ բռնությամբ են աչքի ընկել մի կողմ (օրենքի առաջ պետք է պատասխան տան), ես դեմ չեմ, որ ոստիկանությունում ևս բարձրացումներ լինեն, սակայն զինված ուժերում բարձրացումները պետք է անհամեմատ բարձր լինեն:
Բոլորը խոսում են հնարավոր պատերազմից, արտաքին վտանգներից, սակայն թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունք լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում:
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա: Tigran Abrahamyan

3 weeks, 2 days ago

Սիրիայում իրանական հյուպատոսության թիրախավորումն Իսրայելի կողմից Իրանին պարզապես այլընտրանք չէր էլ թողելպատասխան գործողությունների գնալու և ցույց տալու, թե նման դեպքերում իր արձագանքն ինչպիսին կլինի: Շատ տարօրինակ է, որ Իրանի դիվանագիտական հաստատության խոցումը միջազգային հանրության կոշտ հակազդեցությանը չբերեց առանձին երկրները մի կողմ դրած, իսկ այս պարագայում Իրանին մեղադրել տարածաշրջանում անկայունություն մտցնելու հարցում, պարզապես արդար չէ:
Իրադրությունն ամբողջությամբ չի լիցքաթափվել և այս տեսանկյունից կարևոր է ԱՄՆ ջանքերը` Իսրայելին հետ պահելու և իրավիճակին նոր լարվածություն չհաղորդելու տեսանկյունից:
Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա, իսկ գործող իշխանությունների պարագայում, վտանգավոր հետևանքները կրկնապատկվելու են: Tigran Abrahamyan

4 weeks, 1 day ago
Տավուշում՝ Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում թշնամուն …

Տավուշում՝ Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում թշնամուն դիմակայելու մեր խնդիրը մեկ դարից ավելի պատմություն ունի։

Ընդ որում, 1920թ. օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև համաձայնությամբ նույնիսկ հիմա արհեստածին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղուշչի-Այրում (այժմ՝ Ղուշչու- Այրում, Փարախլու (Ֆարահլի) և Մազամլի (Մազամ) գյուղերը ճանաչվել են Հայաստանի տարածք, իսկ նույն թվականի սեպտեմբերի 20-21-ին մեր բանակն ազատագրել էր այդ գյուղերը՝ վերականգնելով Հայաստանի ինքնիշխան իրավունքը։

Այս մասին 1920թ. սեպտեմբերին լուր է հրապարակել «Ժողովուրդ» թերթը (N159, 23 սեպտեմբերի), որի բնօրինակը կցված է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month ago

Last updated 4 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 1 week ago