Երկու հայրենիք

Description
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana

3 weeks, 1 day ago

Արցախի հարցով բանակցային գործընթացի վերաբերյալ Փաշինյանի գրառումները նախօրեին ամենատարբեր դիտանկյուններից քննարկվեցին:

Իմ կարծիքով, դրանք 2 հիմնական նրբություններ էին պարունակում, որոնք կամ չքննարկվեցին կամ ընդհանուր աղմուկի մեջ դրանց մեծ ուշադրություն չհատկացվեց:

Առաջին, չնայած այն հանգամանքին, որ քպ-ական ողջ վերնախավը 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայից ու օկուպացիայից հետո, ողջ ուժով, հանրությանը համոզում էր, որ ճիշտն Արցախի հանձնումն էր ու փորձում էին ինքնարդարանալ, երբեմն նաև փորձելով ցույց տալ, որ նման հարց այլևս գոյություն չունի, Փաշինյանն իր այս դիսկուրսով ապացուցում է, որ ոչ միայն այդ հարցը փակված չէ, այլ այդ դավաճանությունը մնացել է նրանց կոկորդին:

Երկրորդ, փաստացի գաղափարական առումով Արցախն Ադրբեջան համարողը, ով կարծել է, որ այլընտրանք չկա ու ճիշտն Արցախը հանձնելն է, ինքնախոստովանական ցուցմունք է տվել առ այն, որ ի սկզբանե ոչ միայն ստել է` 2018 թ.-ին հայտարարելով, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման, այլ պրոցեսը տարել է լրիվ հակառակ ուղղությամբ:

Ավելին, սրելով իրադրությունը, գնացել է վա բանկ2019\-ի օգոստոսին, Արցախի Վերածննդի հրապարակում հայտարարելով «Արցախը Հայաստան է և վե´րջ»:

Սրանք բոլորի աչքի առաջ, հայկական շահերը մատաղ են արել, ինչը Հայաստանի ու Արցախի համար հսկայական մարդկային և տարածքային հետևանքների է հանգեցրել:

Այստեղ քաղաքական բանավեճի թեմա չկա, առավել ևս, նախկին նախագահների մասնակցությամբ:

Միակ բանը որ կա ու պետք է լինի իշխանափոխությունից հետո, Փաշինյանի ու նրա վերնախավի արածին ու չարածին իրավական գնահատական տալն ու պրոցեսն այդ հունով տանելն է:

ՀԳ. Թե բաբանավիճեմ Սերժ Սարգսյանի կամ մյուս նախագահների հետ: Դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ, իսկ հիմա անհուսալի վիճակում ես հայտնվել և փորձում ես քո տեսակին հարիր անպատասխանատվության և փախուստի ուղի ընտրել:

Տիգրան Աբրահամյան

3 weeks, 2 days ago

Բանակցային գործընթացի բովանդակության մասին սուտն իրականության տեղ երկար չեք կարող ներկայացնել: Մի խաբեք ու մի մանիպուլացրեք:
ՆախՄադրիդյան փաստաթղթում հստակ ամրագրված էր Արցախի ինքնորոշման սկզբունքը, որի շուրջ ընթանում էր նաև բանակցային գործընթացն իր բովանդակությաբ: Սա մեկ փաստարկ, որ Փաշինյանը մանիպուլացնում է բանակցային պրոցեսի մասին իր գրառման մեջ: Հաջորդը 2016-ի աշնանը Ալիևը ի լուր աշխարհի ուղիղ հայտարարեց, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Սա էլ մեկ այլ փաստարկ, այն մասին, որ Փաշինյանը ոչ միայն խեղաթյուրում է բանակցային գործընթացը, այլ նաև խոստովանում, որ բանակցային գործընթացը 2018-ից հետո տարել է Արցախն Ադրբեջանի կազմի տրամաբանության տակ:
Ոչ մի կերպ չմարսելով Արցախի հանձնումը` իշխանությունը «հին երգերը» կրկին դնում է շրջանառության մեջ:
Ինչ վերաբերում է «ներքաղաքական խնդիրներ լուծելու մասին ուրիշ խոսույթ ներդնելուն», ապա այդ «ուրիշ», այս դեպքում սուտն ու կեղծիքը հենց ինքն է շրջանառում իր ներքաղաքական ռեաբիլիտացիան ապահովելու համար: Վահագն Սարոյան

3 weeks, 4 days ago

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները խիստ պայմանական են:

Մեծ առումով Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի` սահմանադրության փոփոխություններից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:

Այն իշխանությունը, որն Արցախն Ադրբեջան է հայտարարել, ի՞նչ խնդիր ունի Արցախի հակամարտության կարգավորման նպատակով 3 տասնամյակ առաջ ստեղծված Մինսկի խմբի ձևաչափը լուծարելու կամ Անկախության հռչակագիրն Արցախի հիշատակումներով չեզոքացնելու համար:

Այդ դեպքում ինչու՞ Ադրբեջանը ձգում գործընթացը:

Կարծում եմպլան մինիմումը Հայաստանին իջեցվող պահանջների ընդլայնումն է, իսկ աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում պլան մաքսիմումն իրականացնելու համար, այդ թվում ըստ անհրաժեշտության, ուժի կիրառման միջոցով:

4 weeks ago

Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, ինչը նշանակում է, որ Բաքվում ավարտվել է ստեղծագործական-քարոզչական նախապատրաստությունը և առաջիկայում բազում տհաճ տեսարաններ են սպասվում:

Բաքվի բանտերում գտնվող հայերը` որևէ մեկին ոչ հայտնի անուններից մինչև նախագահներ Բակո Սահակյան և Արկադի Ղուկասյան, այս պահին գտնվում են ապօրինի գերեվարման մեջ այն պատճառով, որ շատ էին սիրում իրենց հայրենիքը և իրենց ողջ կյանքը նվիրել են Արցախի պետականության կերտմանը, դրա ամրապնդմանն ու հայության շահերի պաշտպանությանը:

Գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը մի ամբողջ կյանք անցել են կյանքի ու մահի ճանապարհով` որպես առաքելություն մտքում և սրտում ունենալով հայրենիքի պաշտպանությունը:

Դավիթ Իշխանյանը կամավորականից, մանկավարժից մինչև պետական գործիչ` իր պարտքն է համարել, անձնական նվիրվածությամբ և հոգատարությամբ ծառայել արցախցուն ու Արցախին:

Դավիթ Բաբայանը բազում պատվիրակություններ ընդունել-ճանապարհով երբեք չի մտածել, որ մի օր Արցախը կլինի օկուպացված, իսկ հայի ազգանուն ունեցող անձինք հպարտությամբ կազդարարեն իր հայրենիքի ադրբեջանական լինելու մասին:

Ռուբեն Վարդանյանն էլ Արցախ տեղափոխվելիս, նույնիսկ իր ամենավատ երազներում, Արցախն այսպիսի կապանքներում չէր պատկերացնում:

Արայիկ Հարությունյանին հարցնելու, ասելու շատ բան կա, բայց ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքներով և նրա հետ կապված ցանկացած տեսարան նորմալ հայի համար չի կարող հաճելի լինել:

Ազատությու´ն Բաքվի բանտում գտնվող բոլոր հայերին:
Tigran Abrahamyan

4 weeks ago

‼️‼️ Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդն այսօր ընդունեց արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձև: Հիշեցնեմ, որ արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ երկրները, և՛ ՌԴ-ը... գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից:

Լեւոն Քոչարյան

1 month ago

Պարզաբանում` արցախցի կնոջ ձերբակալության վերաբերյալ

Քիչ առաջ հայտարարել էի, որ 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ Կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին մասնակցելու պատճառով այսօր Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից Երևան ժամանած Զարինե Աղաբաբյանը։

Այժմ պարզաբանում եմ, որ վերոգրյալ փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթի շրջանակում Զ․Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, որը, բնականաբար, վերջինս չի ընդունել։

Զարինեին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ պայմանավորված հիմքերի բացակայությամբ, իսկ այժմ էլ նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։

Զարինեն 2023 թվականի հոկտեմբերից ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ բնակվում և աշխատում է ՌԴ-ում։ Այսօր վերջինս Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Առաջադրված մեղադրանքի և կիրառված խափանման միջոցի պատճառով առնվազն մինչև գործը դատարան հասնելը վերջինս ստիպված է լինելու չբացակայել Հայաստանի Հանրապետությունից։

Ռոման Երիցյան

1 month ago
Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող Շողակաթ …

Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում, այս մասին գրել է ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանյանը

📌Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի մասին պատմող «1489» ֆիլմը Հայկական ազգային կինոակադեմիան» չներկայացրեց «Օսկարի»` չնայած, որ ֆիլմը 2023 թ. արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի (IDFA) գլխավոր մրցանակին, նաև դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում արժանացել էր «լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին։

1 month ago
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես Արցախի …

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ որպես Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ներկայացուցչական մարմին, դեռևս 2023 թվականի հուլիսի 27-ին միաձայն ընդունած ուղերձով դիմել է համաշխարհային հանրությանը, ՄԱԿ անդամ պետություններին՝ կոչ անելով հանուն փրկության (Remedial Recognition) ճանաչել Արցախի
Հանրապետության անկախությունը:
ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունները և այլ միջազգային դերակատարներ, չնայած բնակչությանը ցեղասպանությունից պաշտպանելու իրենց միջազգային պարտավորություններին (Responsibility to Protect), ցավոք, բացարձակ անտարբերություն ցուցաբերեցին Արցախի խորհրդարանի ընդունած Ուղերձի նախազգուշացումների հանդեպ Արցախի բնակչությանը սպառնացող լրջագույն գոյաբանական վտանգների մասին, և չկարողացան կամ չցանկացան պատշաճ կերպով խոչընդոտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները, երբ վերջինս 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի դեմ և էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողությունների արդյունքում բռնազավթեց Արցախի Հանրապետության ողջ տարածքը:

1 month, 1 week ago

Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատասենյակներից մեկում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին, ինչի հետևանքով վերջինս արդեն չորրորդ օրն է, ինչ բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում։

Հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկաններն Օհանյանին սպառնացել են և հորդորել նշել, որ վնասվածքները վերջինս ստացել է ընկնելու հետևանքով։ Եվ այպես, «ընկնելու» հետևանքով ստացված վնասվածքներով անձին սկզբից տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղից էլ ուղեգրել «Միքայելյան» ԲԿ։

Ըստ հարազատների՝ նույն բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել նաև նրանց, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ։

Քիչ հետո այս մասին կխոսեմ ուղիղ եթերով
Ռոման Երիցյան

1 month, 1 week ago

Հովիկ Աղազարյանի այս էպոպեայի մեջ կարևորագույն մի կետ կա՝ վերջինիս հեռացնում են կուսակցության շարքերից «Պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի» պատճառով։

Պետական նշանակության գաղտնի տեղեկատվության արտահոսքը սանկցիավորում ունի քրեական օրենսգրքում, դրա համար դատարաններ կան, օրենքով սահմանված կարգով քննություններ կան։

Բայց պարզվում է ՀՀ-ում վերին դատական ատյան կա, միանգամից քննում է, դատն անում է, որոշումը կայացնում է, իսկ իրավական համակարգին մնում է այդ որոշումները տեղայնացնել ու հիմնավորումներ տալ։

Պարզվում է, որ այդ վերին ատյանը ՔՊ վարչության նիստն է, որի ժամանակ արագի մեջ քննել են, դատ են արել և որոշել են, որ Հովիկ Աղազարյանը պետք է լքի իրենց շարքերը։

Իսկ թե այդ ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, որը չպետք է արտահոսեր դրա մասին տեղեկությունները քննիչն է փոխանցում ՔՊ ղեկավարին։

Հիմա շատ արդարացի հարց՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի արտահոսք նոմինացիայում ավելի շատ Աղազարյան Հովիկն է մեղավո՞ր, թե՞ քննիչը։
Այսինքն պետական համակարգը ծառայեցվում է անձնական կապրիզների ու հատվածական շահերի համար։
Մի արդարացի հարց էլ՝ քննիչի կողմից գործի նյութերի արտահոսքի մասով ծառայողական քննություն չի՞ անցկացվելու...

Եկեք մի պահ պատկերացնենք, որ Հովիկ Աղազարյանը վոցափային առաջարկն ընդունում էր, ու մանդատը վայր էր դնում, էս դետեկտիվ ժանրի ֆիլմը կլինե՞ր, թե՞ իրենց կեղտոտ սպիտակեղենը իրենց մեջ կպարտակեին...
Վահագն Սարոյան

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ [email protected]
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated hace 2 meses

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.

For cooperation: 044 030320

Last updated hace 1 semana, 6 días

Last updated hace 1 mes, 1 semana