Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

Nazeni Hovhannisyan

Description
Find Your WORLD
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 4 weeks ago

Last updated 1 month, 3 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 days, 17 hours ago

6 days, 15 hours ago

Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ժ․08։00-ի դրությամբ՝
Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։

Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։
Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։
Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի։
Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։
©Փրկարար ծառայություն

6 days, 15 hours ago

Ահավոր աղետ է (...
Ու միջպետական «այլընտրանքային» համարվող ուղիների չլինելը հիմա կհասկանանք...

1 week ago

⚡️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ հայրենակիցներ,
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն (Սրբազան պայքար) աջակցելու համար գործատուի կողմից (պետական կամ ոչ պետական համակարգում) Ձեր հանդեպ իրականացված որևէ ոչ իրավաչափ գործողության դեպքում՝ ներառյալ աշխատանքից ազատումը կամ աշխատանքից ազատման սպառնալիքը, կարող եք դիմել «ԹԵԺ ԳԻԾ» նշված տարբերակներից որևէ մեկով՝ հեռ.՝ 096 492984, էլ. հասցե՝ payqarsrbazan@gmail.com

«Թեժ գիծը» հավաքագրում է տեղեկատվությունը՝ Ձեր խնդրի անհատական քննարկման և աշխատանքի վերականգնման ապահովմանն աջակցելու նպատակով:
Տեղեկատվության հանրայնացումը կարող է տեղի ունենալ միայն Ձեր ցանկությամբ կամ համաձայնությամբ:
«Թեժ գիծը» գործում է ամեն օր 9:00-22:00:

@armnationalfront

2 weeks ago

32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ Հայաստանի մնացած հատվածին։

2022 թ. բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը այս կարևորագույն քաղաքը՝ հազարավոր հայերի տներով հանձնեց թշնամուն, որը թույլ տվեց Ադրբեջանին մի քանի ամսից լիարժեք շրջափակել Արցախն ու հասնել 2023 թ. սեպտեմբերի հաղթանակի ու Արցախի լիարժեք գրավման։

Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը։

2022 թ. ամռանը մենք բավարար չպայքարեցինք՝ կանգնացնելու համար արցախյան աղետը։

2024 թ. մայիսին հնարավորություն ունենք այնպես անելու, որ մյուս տարի այս ժամանակ չխոսենք Սյունիքի ու Տավուշի մարզերի լիարժեք կորստի մասին։

Ամենաարդյունավետ ձևն այս պահին Սրբազան շարժմանը միանալն է։

Իսկ մինչ այդ՝ շնորհավոր տոնդ, Բերձո՛րս։
Դեռ գալու եմ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

2 weeks, 4 days ago

✝️371 թվականին Ներսես Ա Մեծ կաթողիկոսը (ի թիվս սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի եւ նախարարների) գլխավորել է Հայոց բանակը Ձիրավի ճակատամարտում:

✝️451 թվականին Հովսեփ Ա Կաթողիկոսը և Ղևոնդ քահանան առաջնորդել են (ի թիվս սպարապետ Վարդան Մամիկոնյանի եւ նախարարների) Ավարայրի ճակատամարտում հայոց բանակը։

✝️1827 թվականին Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին դարձավ Օշականի ճակատամարտի խորհրդանիշը, որի շնորհիվ ազատագրվեց Սուրբ Էջմիածինը։

✝️ 1918թվականին Գեւորգ V կաթողիկոսն իր մահապարտների գնդով առաջնորդել է Սարդարապատի ճակատագրական կռիվը:

✝️1944 թվականին Գևորգ VI Կաթողիկոս Չորեքչյանը դրամահավաք է կազմակերպել, որի շնորհիվ Սասունցի Դավիթ տանկային դիվիզիան փոխանցվել է խորհրդային բանակին։

✝️Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ քահանաները եղել են ժողովրդի, բանակի հետ:
Պարգև և Բագրատ արքեպիսկոպոսները, Տեր Գրիգոր և Տեր Հովհաննես քահանաները և շատ ուրիշներ:

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել են սարկավագներ Նարեկ Պետրոսյանն ու Ռուստամ Պողոսյանը, իսկ վարդապետ Մկրտիչ Կարապետյանը համարվում է անհայտ կորած։

«Եկեղեցին զբաղվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ հայրենիքի փրկությամբ։
Հայրենիքի փրկությունը եկեղեցու առաջնային գործերից է»:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

2 weeks, 5 days ago

Ասենք էս «տղամարդիկ» քույր չունեն՞
... Հայրենիք էլ չունեն, պարզ է!

3 weeks, 1 day ago

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա ելույթի այս դրվագը շատ խոսուն է.

«1990, 1992 թվականներին օկուպացված Ղազախի շրջանի (Տավուշի) հողերը այսօր առանց մեկ կրակոցի վերադարձվում են մեզ։ Սահմանազատումը և սահմանագծումը անցկացվում են մեր պայմաններով և դա մեր հերթական հաղթանակն է»։

Ամեն զիջումը բերելու է նոր պատերազմ ու նոր՝ ավելի ծանր զիջումներ։ Այս կանոնը շատ լավ գիտեն Ադրբեջանում, ուստի ամեն բան անում են, որպեսզի Հայաստանում իշխանության չգան ուժեր, որոնք կարող են դիմադրել և հաղթել իրեն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

3 weeks, 5 days ago


Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան՝ ճշմարտության հետևից։ Խոսքը միայն Սրբազան երթի դուրս եկածների մասին չէ, այլ՝ բնակչության մեծ մասի, որն իր հույսը արդեն ուրիշ մարդու և ուրիշ պրոցեսի  հետ է կապում։
Հանրային հաշտեցումը աչքիդ առաջ իրականություն է դառնում։ Տավուշցիների մոտ 70 տոկոսը ձայն էր տվել Նիկոլին, իսկ հայտնի գյուղերում՝ ավելի մեծ տոկոս։ Սա նշանակում է, որ հիմա Նիկոլն  իր ընտրազանգվածի դեմ է կանգնած։
Սա նշանակում է նաև, որ անկախ նրանից՝ ով ում է ձայն տվել, կամ չի տվել, բոլորն այսօր իրենց զգում են անպաշտպան ու խաբված։ Հետևաբար բոլորը կարող են իրար կողքի լինել և միասին պահանջել խաղաղություն ու ճշմարտություն։
Սա ընտրազանգվածների հակամարտություն չէ, ընտրություն չէ, կուսակցական պրոցես չէ։ Եվ ողջ հմայքն ու ներուժը դրա մեջ է։ Եվ հենց սա է զրկելու այս իշխանությանն իր ուժից, որն է սուտը, նենգությունը, մաղձը, խաբելը։
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

4 weeks ago

Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները։ Դրանց թվում նա առանձնացրեց հաշտությունը։ Սրբազանը մասնավորապես ասաց. «Այս Շարժումը պատճառ ու միջոց պետք է դառնա՝ հասնելու հասարակական լայն հաշտության։ Շատ մեծ հաշտության։ Այստեղ ո՛չ ատելություն կա, ո՛չ թշնամություն կա, ո՛չ հակակրանք կա… Ոչ մի բան։ Ովքեր այդպիսի տրամադրությամբ որևէ կերպ, որևէ ժամին, որևէ տեղ կփորձեն մտնել այս Շարժման մեջ, նրանք կապ չունեն ընդհանրապես ո՛չ հայության հետ, ո՛չ մեր իղձերի հետ, ո՛չ մեր տեսիլքների հետ, ոչ մեր Շարժման հետ, ո՛չ մեր գոյության հետ… ոչ մի բանի հետ»։

Սրբազանի խոսքի այս հատվածը հատուկ այսպես մեջբերեցի։ Արեցի, որովհետև, ցավոք կարիք կա որոշների ուշադրությունը սևեռել հենց այս խոսքի վրա։ Ականջալուր եղեք Սրբազանին։ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք։

4 weeks, 1 day ago
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 4 weeks ago

Last updated 1 month, 3 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 days, 17 hours ago