Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

Armen Hareyan - Արմեն Հարեյան

Description
Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ։ Ծառայում եմ Շարլոթի Սբ Սարգիս եկեղեցում։ Այս ալիքը պատմում է Աստծո Խոսքի մասին։
Advertising
We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 6 days, 3 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months, 2 weeks ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 3 weeks, 6 days ago

3 days, 19 hours ago
1 week ago

Իսկական հայրը նա չէ, ով ծնել է երեխային, այլ նա, ով դաստիարակել ու սովորեցրել է Քրիստոնեաբար ապրել։ Մենք՝ ծնողներս պետք է ուշադիր լինենք, որ չդառնանք մեր ծնած երեխաների մարդասպանները։ Օգտակար բան է երեխաներին գիտություն ու արվեստ սովորեցնելը, բայց անհրաժեշտ բան է երեխային Քրիստոնեաբար ապրել սովորեցնելը՝ աստվածասեր, բարի, անձնուրաց ու կարեկցող, հեզ ու սրտով խոնարհ։ Ծնողը միայն կյանք է տալիս, իսկ լավ դաստիարակողն ու սովորեցնող հայրը բարի կյանք է տալիս։ Ծնողները ծնել են մեզ այս ժամանակավոր կյանքի համար, իսկ այն հայրերն ու մայրերը, ովքեր իրենց երեխաներին բերում են Քրիստոսի մոտ ու դաստիարակում բարեպաշտությամբ՝ ծնում են նրանց հավիտենական կյանքի համար։ Հիշու՞մ էք, մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասաց, որ ով Իր պատվիրանները կատարի և ուսուցանի՝ "երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի։" Մթ․ 5։19։ - Սիրելի հայրեր ու մայրեր։ Ձեր երեխաներին ու թոռներին բերեք Տեր Հիսուսի մոտ ու սովորեցրեք Նրա պատվիրանները։ Խնդրում եմ, զգույժ եղեք, որ դա չանելով, նրանց հոգիները սպանողները չդառնաք։ Առանց այն էլ միլիոնավորն ծնողներ աբորտով արդեն սպանում են իրենց զավակներին՝ նրանց դեռ այս աշխարհ չծնված։

1 week, 2 days ago

Մենք չենք կարող առաջ շարժվել այն մտածողությամբ, որ մեր մեջ արմատացել է վերջին 30 տարիներ ընթացքում, այլ միայն կորուստներ կունենանք։ Պետք է վերադառնանք մեր կյանքի արմատին՝ որ Քրիստոսն է։ Ճանաչենք իրեն, լսենք իրեն, ու հնազանդվենք իրեն։ Իսկ դա նշանակում է սովորել տիրապետել սեփական անձին, լեզվին, կրքերին, հոգատարությամբ ու կարեկցանքով վարվել քո կողքի մարդկանց նկատմամբ։ Այսպես մարդիկ ավելի իմատուն կդառնան ու կործանիչ որոշումներ չեն կատարի այսօրվա ու վաղվա համար։

1 week, 3 days ago

Խոնարհ մարդը անձնական հարաբերություններում հարցերը լուծում է միայն խաղաղությամբ։ Եթե չի ստացվում խաղաղությամբ լուծել, ապա ետ քաշվի, ու սպասի, մինչև նոր առիթ հանդիսանա, որ կարողանաս հարցին վերադառնալ խաղաղությամբ։ Ասենք ընտանիքում խնդիր ունես ամուսնուդ հետ, կնոջ հետ, զավակիդ հետ, կամ քրոջդ, բարեկամիդ, կամ էլ աշխատանքի վայրում։ Կռիվ մի արա, մի ներվայնացի, իզրուր է։ Փորձի քեզ տիրապետել (դրա համար ենք պահք ու ծոմ պահում), ու հարցը խաղաղությամբ լուծել։ Եթե չստացվի, գազ մի տուր։ Սպասի Քրիստոսին, ու մեկ էլ տեսար, մի որոշ ժամանակ անց, իրավիճակը փոխվեց ու կարողացար հարցին նորից վերադառնալ խաղաղությամբ։ Խոսքը անհատական հարաբերություննեի մասին է։ - Վերջին ամիսներին, երբ ինձ համոզեցի որ Աստված միայն խոնարհի աղոթքն է, որ չի առհամարում, շատ եմ հետաքրքրվում թէ ինչպես է ձեռք բերվում խոնարհությունը։ Թէ չէ դու կարող ա լիքը գործեր անես, լիքը աղոթես բայց քեզանով հմայված լինես ու մի օր Քրիստոսն ասի "քեզ չեմ ճանաչում։" Սիրելի Քրիստոնյաներ, խնդրում եմ, նայեք ինքներդ ձեզ ու հարցրեք թէ արդյոք ինչքա՞ն կարևոր է ձեզ համար խոնարհություն ձեռք բերելը։ Սա դժվար գործ է։ Քեզ վիրավորում են, քեզ չեն հասկանում, քեզ չեն գնահատում, քեզ հալածում են, քո նկատմամբ անարդար են, իսկ դու խաղաղությամբ պետք է դիմանաս ու սպասես Քրիստոսին։ Խոնարհ մարդը նմանակում է Քրիստոսին։ 114րդ Սաղմոսի այս խոսքերը միշտ եկեք հիշենք։ "ես խոնարհ եղա, և Տերն ինձ փրկեց" (114:6): Դրա համար էլ Հակոբոս առաքյալը հիշեցնում է Քրիստոսին Առակների գրքից այն հատվածը, ուր ասում է, թէ "Տերը հակառակ է ամբարտավաններին․ Նա շնորհ է տալիս խոնարհներին" (Հակ։ 4։6)

1 week, 3 days ago

Բարի օր բարեկամներ ջան։ Տերը ողորմի մեր բոլորիս, իր սուրբ երկյուղն ունենալու սիրտ տա մեզ։

1 week, 4 days ago

Ապաշխարության մի շատ սրտառուչ աղոթք կա Դանիել Մարգարեի գրքում, որ ուզում եմ տեղադրել այստեղ, և խնդրել որ ամեն մեկդ այսօր կարդաք այն։ Մեզ հիմա օդի պես անհրաժեշտ է այսպես աղոթել։ Դանիելը այս աղոթքն ասում է մի այնպիսի ժամանակ, երբ ինքն ու իր ազգը աքսորված էին հայրենի երկրից և կորցրել էին իրենց պետականությունը։ Երեմիա մարգարեն հա խոսում ու զգուշացնում էր, որ մեղքով մի ապրեք, հրաժարվեք մեղքից ու հնազանդվեք Աստծուն, որովհետև կկորցնեք պետականությունը։ Ժողովուրդը չլսեց ու այդպես էլ եղավ։ Դանիելը լսեց, ու ասում է "ԽԵԼԱՄՈՒՏ եղա այն տարիների․․․ երբ Տիրոջ Խոսքը հասավ Երեմիա մարգարեյին։" Այսինքն ասում է, ես խելամուտ եղա Երեմիա մարգարեյին, նա ճիշտ էր ասում։ Ու ասում է "ես երեսս դարձրի դեպի իմ Տեր Աստվածը՝ խնդրելու համար աղոթքներով ու աղաչանքներով, պահեցողությամբ ու քուրձ կրելով․ աղոթեցի Տեր Աստծուն, գոհություն հայտնեցի ու ասացի․
---
“Ո՛վ Տէր Աստուած մեծ եւ սքանչելագործ, որ պահում ես քո սիրելիների ուխտն ու ողորմութիւնը, որոնք պահում են քո պատուիրանները։ 5 Մեղք գործեցինք, անօրինացանք, անիրաւութիւն արեցինք, ապստամբեցինք եւ շեղուեցինք քո պատուիրաններից եւ քո օրէնքներից, 6 չլսեցինք քո ծառաներին՝ մարգարէներին, որոնք քո անունով խօսեցին մեր թագաւորների, մեր իշխանների, մեր հայրերի եւ երկրի ամբողջ ժողովրդի հետ։ 7 Քոնն է, Տէ՛ր, արդարութիւնը, եւ մերն է ամօթն այսօր մեր երեսին, Յուդայի երկրի մարդկանց, Երուսաղէմի բնակիչների եւ Իսրայէլի բոլոր մերձաւորների ու հեռաւորների ամօթը ամբողջ երկրում, ուր ցրեցիր նրանց իրենց անհնազանդութեան համար, քանզի նրանք չհնազանդուեցին քեզ, Տէ՛ր։ 8 Մերն է ամօթը մեր երեսին, մեր թագաւորների, մեր իշխանների եւ մեր հայրերի ամօթը, քանզի մեղք գործեցինք, 9 իսկ մեր Տէր Աստծունն է գթութիւնը եւ ներողամտութիւնը, որովհետեւ ապստամբեցինք Տիրոջ դէմ, 10 չլսեցինք մեր Տէր Աստծու ձայնը՝ հետեւելու համար նրա օրէնքներին, որ դրեց մեր առաջ իր ծառաների՝ մարգարէների միջոցով։ 11 Ամբողջ Իսրայէլը զանց առաւ քո օրէնքները եւ շեղուեց, որ չլսի քո ձայնը, եւ անէծք ու երդում թափուեցին մեզ վրայ, գրուած քո ծառայի՝ Մովսէսի օրէնքում, Տէ՛ր, քանի որ մեղանչեցինք նրա դէմ։ 12 Տէրը հաստատեց իր խօսքերը, որ ասել էր մեր մասին եւ մեր դատաւորների մասին, որոնք դատում էին մեզ՝ բերելով մեզ վրայ այնպիսի մեծամեծ չարիքներ, որ չեն եղել ամբողջ երկնքի տակ, ինչպէս որ եղան Երուսաղէմում։

13 Ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքում, այդ բոլոր չարիքները եկան մեզ վրայ, իսկ մենք չաղաչեցինք մեր Տէր Աստծուն՝ յետ դառնալու մեր հայրերի անիրաւութիւններից եւ խելամուտ լինելու քո ամբողջ ճշմարտութեանը։ 14 Մեր Տէր Աստուածը բացեց իր աչքը մեր չարիքների վրայ եւ դրանք բերեց մեզ վրայ, որովհետեւ արդար է մեր Տէր Աստուածը իր այն բոլոր գործերի մէջ, որ արեց մեր հանդէպ, քանի որ չլսեցինք նրա ձայնը։ 15 Եւ արդ, Տէ՛ր Աստուած մեր, որ հզօր ձեռքով քո ժողովրդին հանեցիր Եգիպտացիների երկրից եւ քո անունը փառաւորեցիր, իսկ մենք այսօր մեղք գործեցինք եւ անօրինացանք։ 16 Տէ՛ր, թող քո ողջ ողորմածութեամբ անցնի քո զայրոյթը եւ վերանայ քո բարկութիւնը քո քաղաքի՝ Երուսաղէմի եւ քո սուրբ լերան վրայից, քանզի մեղանչեցինք, եւ մեր հայրերի անօրինութեան պատճառով Երուսաղէմը եւ քո ամբողջ ժողովուրդը նախատինքի ենթարկուեց բոլորի կողմից, որոնք գտնւում են մեր շուրջը։ 17 Արդ, Տէ՛ր Աստուած մեր, լսի՛ր քո ծառայի աղօթքներն ու խնդրանքները եւ ցոյց տուր քո երեսը՝ յանուն քեզ, այն սրբարանի մէջ, որ աւերուեց։ 18 Խոնարհեցրո՛ւ, Աստուա՛ծ իմ, քո ականջը եւ լսի՛ր ինձ. բա՛ց քո աչքերը եւ տե՛ս ապականութիւնը մեր եւ քո քաղաքի, որի վրայ դրուած է քո անունը, որովհետեւ մեր արդարութեան պատճառով չէ, որ գութ ենք հայցում քեզնից, այլ՝ քո անբաւ գթութեան պատճառով, Տէ՛ր։ 19 Լսի՛ր, Տէ՛ր, ների՛ր, Տէ՛ր, ունկնդրի՛ր, Տէ՛ր, եւ մի՛ յապաղիր՝ յանուն քեզ, Աստուա՛ծ իմ, քանզի քո անունով է կոչւում քո քաղաքը։»

2 weeks, 4 days ago

Ողջույն բարեկամներ ջան։ Շենուդա պատրիարքն իր "Դարձիր Առ Աստված" գրքում ասում է, որ Աստծուն վերադարձը լինում է աղոթքով։ Այն սկսվում է աղոթքով ու դու սկսում ես խոսել Տիրոջ հետ, լսել ու սովորել Իր Խոսքը, ու երկյուղել Տիրոջից, սիրելով հնազանդվել Տիրոջ պատվիրաններին։ Սուրբ մարդիկ ասում են, որ եթե մարմինդ ուտելիքից պահես, այն կթուլանա։ Նույնպես էլ եթե քեզ աղոթքից հետ պահես, հոգիդ կտակարանա, ու դու խաղալիք կդառնաս չարի ձեռքին։ Քեզ կխաբեն, կկոտորեն ու ձեռքիցդ կվերցնեն այդն ինչ ունես։ Ու Աստված կթողնի դա, որովհետև դու քո կամքն ես փնտրում, այլ ոչ թէ ԻՐ կամքին հնազանդվում։ Դրա համար եմ գրում, որ Աստծո երեսը փնտրեք ու ձեր ամեն օրը աղոթքով սկսեք։

2 weeks, 4 days ago

*❤️ Բարձրացրու՛ սիրտդ առ Աստված և վերադարձի՛ր Նրա մոտ, որպեսզի ուժդ վերադառնա դեպի քեզ
🕯Մեր հարաբերությունները այլ մարդկանց հետ սոսկ մակերեսային, երկրորդական հարաբերություններ են։
🔔 Ամենակարևորը Աստծո հետ մեր հարաբերությունն է։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին այլ մարդկանց հետ, ապա դրանք Աստծո հետ մեր հարաբերությունների հետևանքն են։ Դրանց փոփոխությունը կախված է Տիրոջ հետ մեր հարաբերությունների փոփոխությունից։
Երբ սեբայեցիները տարան արդար Հոբի եզներն ու էշերը, իսկ քաղդեացիները՝ ուղտերը (Հոբ 1։14-17), նա չբողոքեց կամ չմեղադրեց Աստծուն, որ նրանք տարան։ Այլ միայն ասաց․ «Տէրը տուեց, Տէրն էլ յետ առաւ» (Հոբ 1։22)։
🔔 Վերադարձի՛ր Աստծուն, և Նա կվերականգնի քո ամեն ինչը։
Եթե վերադառնաս Աստծուն, չարն ու ամբարիշտները իշխանություն չեն ունենա քո վրա։
Ոչ միայն քո թշնամիները, ովքեր ուրախանում են, որ դու ընկել ես, ոչ մի իշխանություն չեն ունենա քո վրա, այլ նույնիսկ դևերը չեն կարող հաղթել քեզ։ Որքան էլ նրանք շրջապատեն քեզ, ինչպես մեղուները հավաքվում են մեղրախորիսխի շուրջ, նույնքան արագ նրանք կմարեն, ինչպես վառվող փշերը (Սաղմ․ 117։11-12)։ Ինչպես Դավիթ մարգարեն ասում է․ «Մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, բայց չյաղթեցին ինձ» (Սաղմ․ 128։2)։
*🔔 Ո՛չ մեղքը, ո՛չ ցանկությունը չեն կարող հաղթահարել քեզ, եթե Տերը քեզ հետ է։
Նա քեզ ուժ ու օգնություն կտա և կառաջնորդի քեզ Քրիստոսով դեպի հաղթություն (Բ․ Կոր․ 2։14)։ Եթե Նրա երկնային շնորհը քեզ լքի, ապա անգամ ամենափոքր միտքը կկարողանա հաղթահարել քեզ ու թուլացնել քո դիմադրողականությունը։
Այն ժամանակ դու կլսես Տիրոջ ձայնը քո ականջներում․
🔔 «Դարձէք դէպի ինձ, եւ ես կը դառնամ դէպի ձեզ»։
❤️Բարձրացրու՛ սիրտդ առ Աստված և վերադարձի՛ր Նրա մոտ, որպեսզի ուժդ վերադառնա դեպի քեզ։
Իսկ ի՞նչ է նշանակում՝
«Ես կը դառնամ դէպի ձեզ» արտահայտությունը։
Դա նշանակում է․ «Ես կդառնամ դեպի քեզ իմ ողջ զորությամբ ու օգնությամբ, Ես կվերադառնամ քեզ մոտ Իմ ողջ սիրով, և մենք կլինենք այնպես, ինչպես նախկինում էինք։ Դա կլինի այնպես, կարծես դու երբեք մեղք չես գործել, որովհետեւ Տերն ասում է. «Նրանց անիրաւութիւնները պիտի ներեմ եւ նրանց մեղքերն այլեւս չպիտի յիշեմ» (Երեմ․ 31։34)։
🔔 Կարճ ասած՝ «Ես կը դառնամ դէպի ձեզ», նշանակում է՝ մենք կհաշտվենք։*🖌 Շենուդա Գ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Պապ
*✝ Հատված 📗ԴԱՐՁԻ՛Ր ԱՌ ԱՍՏՎԱԾ📗**գրքից, որը շուտով կտպագրվի: Այն մեր օրերի համար շատ արդիական է և ուսուցանում է պարզ ձևով, թե ինչ է մեղքը, ինչ է Աստծուն դառնալը, ինչպես վերադառնալ Աստծո մոտ և հաշտվել Տիրոջ հետ:

2 weeks, 4 days ago

Եթե ուզում էք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, Տեր Հիսուսն ասում է «արթու՛ն կացեք այսուհետև և ամեն ժամ աղոթք արեք» (Ղկ. 21:36): Երբ Տեր Հիսուսը պատմում էր աշխարհի վերջի նշանների ու արհավիրքների մասին ասաց. «Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առաջ» (Ղկ 21:36): Ինչի՞ց զերծ մնալ: Սուրբ մարդիկ ասում են, առաջին. մի գուցե սովից ու համաճարակներից, և այլ արհավիրքներից, որոնք ընտրեալների համար այնքան էլ ծանր չեն լինի քանի չապաշխարողների համար: Այլ հակառակը, հանուն ընտրեալների, հնարավոր է մյուսների համար էլ կարճեցվեն: Եվ երկրորդ, մի գուցե արթուն կացողներն ու ամեն ժամ աղոթողները զերծ կմնան այն ամենից, որ միշտ գալիս են մեղավորների վրա և որոնցից անհնար է խուսափել այլ կերպ, քան աղոթքով և սեփական անձի վրա հսկելով: Բացի սրանից, ամեն ժամ աղոթողներն ու արթուն կացողները արժանի կլինեն ավելի բարձր բանի՝ կանգնել Քրիստոսի առաջ, որ հրեշտակների արժանիքն է (Մթ. 18:10):

2 months, 2 weeks ago

Այսօր Սրբազան Հայաստանը Հայ Առաքելական Եկեղեցում հիշատակում է Սբ․ Գրգոր Լուսավորչի չարչարանքներն ու Խոր Վիրապ մտնելը։ Երբ որ խոսում ենք ապաշխարության մասին, պետք է նայենք մեր մեծերին, թէ նրանց ինչ հավատարմությամբ են ապրել Քրիստոսին։ 287 թվականին Տրդատ թագավորը հրաայեց Գրիգորին ուրանալ Քրիստոսին, բայց Գրիգորը գերադասեց չարչարանքներ կրել քան ուրանալ Քրիստոս Աստծուց։ Երբ Տրդատն իմացավ որ Գրիգորն իր հոր սպանողի զավակն է, հրամայում է նրան Խոր Վիրապ նետել, որը օձերով լի մահապարտների բանտն էր։ Այնտեղից ոչ ոք դուրս չէր գալիս։ Բայց Աստված այլ ծրագիր ուներ։ 14 տարի անց երբ Տրդատը դիվահարվում է և խոզակերպությամբ ամայի վայրերում թափառում Սբ․ Գայանեաց և Սբ․ Հռիփսիմեաց կույսերին սպանելու պատճառով, Տրդատի քույրը 5 անգամ կրկնվող մի տեսիլք է տեսնում, ըստ որի Տրդատին միայն Գրիգորը կարող է բուժել։ 14 տարի էր անցել։ Ոչ ոէ չէր հավատում որ Գրիգորը ողջ կարող էր լինել։ Դրա համար էլ տեսիլքը 5 անգամ կրկնվեց։ Ու երբ ի վերջո թագավորի մերձավորները մոտեցան վիրապին ու պարան նետելով կանչեցին թէ "Գրիգոր, կենդանի՞ ես," Գրիգորը պատասխանեց "Կենդանի եմ Աստուծո շնորհով։" Այսօր մեզանից գոնե սրա կեսի կեսի չափ հավատք ու նվիրում է պահանջվում սիրելի մարդիկ։ - Տեր Հիսուս Քրիստոս, Սուրբ Գրիգոր Լուսավորչին հիշատակելով, աղաչում ենք, ողորմիր մեր ազգին և շնորի դարձի ու ապաշխարության սիրտ։ Դու ես մեր միակ բժիշկը։

We recommend to visit

Սոց․ ցանցերում հայալեզու ամենահայտնի էջերից մեկը:

Անկողմնակալ լրատվություն
@NewsZona

Facebook: bit.ly/3r6
Instagram: bit.ly/3ntSMEa

📈 Գովազդի համար`
@contactzona

Last updated 6 days, 3 hours ago

Գովազդ - @uzumeem_bot

Last updated 3 months, 2 weeks ago

🌐 The Geopolitics / Գեոպոլիտիկա հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Last updated 3 weeks, 6 days ago