Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

Հայաստան դաշինք

Description
Դաշինքը ձևավորվել է հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատև անվտանգության, զարգացման և բարեկեցության:
Advertising
We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 2 months ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_admin

Last updated 2 weeks, 1 day ago

1 week, 3 days ago

🗣 Կարևորը ԱԺ-ից. Մայիսի 22, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը և կառավարության հետ հարցուպատասխանը

📌 Արթուր Խաչատրյան
ՔՊ-ի միակ լեգիտիմությունը Ադրբեջանի բարեհաճ վերաբերմուքն է։ Ադրբեջանին կարգել են լեգիտիմության և անվտանգության երաշխավոր։ Փաշինյանը հայտարարում է՝ Արցախը «պավադոկ» էր, թոկ էր Հայաստանի վզին: Բնականաբար, եթե թոկ էր, պետք էր այդ «պավադոկը» կտրել: Արդյունքում շահեց Ադրբեջանը, շահեց ՀՀ կառավարությունը։ Սա ՔՊ-ի և «Նոր Ադրբեջանի» շահերի համադրման հրաշալի օրինակ է։

📌 Արծվիկ Մինասյան
Հիմա որքա՞ն է ՀՀ տարածքը, այս պահի դրությամբ 29743 քառ․ կմ-ից որքա՞նի նկատմամբ Հայաստանն ունի իշխանություն, ձեր՝ իշխանության գալուց հետո ինչքա՞ն տարածք եք թողել ՀՀ-ից ու Արցախից։

1 week, 4 days ago

🗣 Կարևորը ԱԺ-ից. Մայիսի 21, 2024թ․
#ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Արթուր Խաչատրյան
Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Կիրանցում, արդեն սահմանազատում չէ․ դա մանր ջեբկիրություն է, մանր գողություն։ Պարզվում է՝ երբ ՀՀ-ն կադաստրի վկայական է տվել մեր հայրենակիցներին, իրենք սխալվել են և, բնականաբար, սխալվել են ի վնաս մեր հայրենակիցների։

📌 Աղվան Վարդանյան
Ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված։ Ձեզ մի՛ խաբեք․ այս Սրբազան շարժումը զուտ հայկական է, այն ընդլայնվելու է, մաքրելու է Հայաստանը ատելությունից, ստից, կեղծիքից, դավաճաններից, չհայերից։ Այս շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված։

📌 Արծվիկ Մինասյան
ՀՀ որևէ օրենքում «սահմանի վերարտադրություն» հասկացություն չկա։ Ոտնահարել եք ոչ միայն իրավական համակարգը, նաև քաղաքական, բարոյական համակարգերը, ամեն ինչ տանում եք, հանձնում եք։ Ինչի՞ համար։ Մեկ բանի համար՝ ձեր աթոռների համար, որ մնաք այդ աթոռին կպած։ Կպե՛ք։ Ինչքան կպչեք, այդքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեր հետ է հեռացվելու, փոխարինվելու է նորմալ, ազգային աթոռով։

📌 Ագնեսա Խամոյան
Ի՞նչ երաշխիք, որ ՍԴ անդամի թեկնածուն, ով նախկինում 4 տարի եղել է Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, տնօրենների խորհրդի նախագահ և զուգահեռաբար եղել է ԱՄՆ դեսպանատան գրանցված աշխատող, առնվազն ազդեցության գործակալ չէ։

📌 Գառնիկ Դանիելյան
Պետք է անկեղծ խոսել․ սա միակողմանի զիջում է, Ադրբեջանի պահանջի կատարում։ Չի կարելի սեփական ժողովրդին ծաղրել ու ասել՝ անվտանգության համար ծառ տնկեք։ Կիրանցում իրական մարդիկ են՝ կադաստրի իրական փաստաթղթերով, պապերից ժառանգած տներով, բայց նրանց համոզում են, որ դա նրանց տունը չէ։

📌 Քրիստինե Վարդանյան
ՔՊ-ի հենարանը դարձել են Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ շպիոնաժի մեջ ընդդիմությանն են մեղադրում։ 4 տարվա ընթացքում ՔՊ-ն խաղաղության մասին ամենաշատ խոսող ուժն է եղել, և այդ ընթացքում ամենաշատ հարձակումներն են եղել ՀՀ-ի։

📌 Արծվիկ Մինասյան
Փաստաբանական գործունեությունը ստանդարտ հարկման տակ դնելը բերելու է Հայաստանում խախտված իրավունքների անպաշտպանությանը, իսկ անվճարունակ մարդիկ ընդհանրապես կհայտնվեն իրավական կամայականությունների տիրույթում։

📌 Լիլիթ Գալստյան
Ի՞նչ ասել, որ համարժեք լինի ոստիկանության այն ոհմակայենիչերիական վարքագծին, որը դարձել է այս իշխանության միակ ու նողկալի հենարանը։ Հանուն թշնամու, հանուն սեփական անփառունակ իշխանության ոստիկանական մահակի ու սապոգի տակ ՀՀ քաղաքացուն և պետությանն եք նվաստացնում։

📌 Արմենուհի Կյուրեղյան
Քաղաքական մեծամասնությունն այնքան է վախեցած իր իշխանությունը կորցնելուց, այնքան է վախեցած ադրբեջանցիներին բարկացնելուց, այնքան է պատրաստակամ Ալիևի հրամանները կատարելու, որ ութ պատգամավորի մուտքը Կիրանց արգելելու համար այնտեղ էր հասցրել հարյուրավոր սև ու կարմիր բերետավորներին։

📌 Աննա Գրիգորյան
Այս համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցները գիտակցում են պատմական ողբերգությունները, որոնց միջով անցել ու անցնում ենք ձեր կառավարության օրոք՝ ձեր գործողությունների արդյունքում։ Շարունակական զիջումների ու անվերջ ստի և ցինիզմի, ստորացման և նվաստացման շղթան պետք է ընդհատվի։

1 week, 5 days ago

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից մեր վշտակցությունն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։
Մեր խորը վշտակցությունը փոխանցելով ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, զոհերի ընտանիքներին կիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը: Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար
Սեյրան Օհանյան
05․20․2024

2 months, 1 week ago

🗣 Կարևորը ԱԺ-ից. Մարտի 20, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Գեղամ Մանուկյան
Ալմա-Աթայի հռչակագրով Խորհրդային միության վերջին քարտեզ ասածը ո՞րն է, որովհետև Հայաստանը ամիսներ շարունակ պնդում է Գլխավոր շտաբի 1974-1978 թթ․ քարտեզի մասին, իսկ Ադրբեջանն ասում է՝ ոչ, ձևակերպենք ընդհանուր քարտեզներ։ Ի վերջո, սահմանագծումն ու սահմանազատումը քարտեզի վրա է լինում։ Կա՞ կոնկրետ քարտեզ, թե Ադրբեջանն ուղղակի մի թղթի վրա քարտեզ է գծել ու ասել՝ այ սենց պետք է գնամ։ Ու դա հիմա ներկայացվում է Ոսկեպարում ու Բաղանիսում։

📌Լևոն Քոչարյան
Զիջելով Տավուշի 4 գյուղերը՝ զիջում ենք մեր մարտավարական դիրքը ու թուլացնում մեր պաշտպանությունը։ Դրա դիմաց ստանում ենք միայն օդում խոստումներ։ Եթե չի արվում դելիմիտացիա, անհասկանալի է, թե ինչպես է արվում դեմարկացիան։ Ու հիմա մարդկանց պատերազմով եք ահաբեկում։ Այս ամենից հետո մոտս հարց է առաջանում․ Դուք ՀՀ վարչապե՞տ եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ։

📌Գառնիկ Դանիելյան
Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանի ո՞ր մի պահանջն է կատարել․ 31 գյուղերը հանձնե՞լ է, 300 քառակուսի կմ օկուպացրել է ու չի պատրաստվում հետ կանգնել այդտեղից։ Ո՞րն է Հայաստանի կողմից միակողմանի զիջումների տրամաբանությունը։

📌Թադևոս Ավետիսյան
Արցախցի մեր հայրենակիցներին պետք է հստակ բացատրվի, որ նրանք ունեն փոխհատուցման պահանջ և նույնիսկ ընթացիկ աջակցությունից օգտվելու և ՀՀ քաղաքացի դառնալու պարագայում չեն կորցնելու այդ իրավունքը, որովհետև նրանք ենթարկվել են բռնի տեղահանման։

📌Արմենուհի Կյուրեղյան
Վանաձորցիները խորհուրդ են տալիս չհավատալ ՀՀ գլխավոր գերագույն սուտասանին․ նա գործարան բացեց, որը հետո չաշխատեց, ոչ մի աշխատատեղ չստեղծվեց։ Փաշինյանը խաբեց՝ թե մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է, բայց երբ Մամիկոն Ասլանյանը քաղաքապետ ընտրվեց, նրա նկատմամբ քրեական գործ կարվեց, և Ասլանյանն արդեն 2,5 տարի կալանքի տակ է, որովհետև ընդդիմությունն իրենց բաստիոնում իրավունք չունի հաղթելու։

📌Լիլիթ ԳալստյանՀրաժարվելով հանցագործին պատժելու միջազգային իրավական գործիքներից՝ Հայաստանը կլեգիտիմացնի ադրբեջանական ագրեսիան և նրա ցեղասպանական վարքագիծը։ Մեր հավաքական և անհատական իրավունքները ոտնահարող այս մոտեցումը հայ ժողովրդին զրկելու է տարբեր տեսակի պաշտպանական համակարգից օգտվելու հնարավորություններից։

📌Ագնեսա Խամոյան
Ռուսաստան - Արևմուտք լարված, պայթյունավտանգ հակամարտությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի նախագահի մասին գնահատականներ է անում ոչ թե Ադրբեջանում կամ Վրաստանում՝ այդ երկրների ղեկավարների, այլ՝ Երևանում, Փաշինյանի կողքին կանգնած։ Հետո էլ բողոքում ենք՝ հայ-ռուսական հարաբերությունները լավ չեն։ Ի՞նչ ենք անում, որ դրանք կարգավորվեն, ու գործնականում ի՞նչ տվեց մեզ այդ հայտարարությունը։

📌Քրիստինե Վարդանյան
Իշխանությունն ինքն է ասում, որ փաստացի չկա իրավական հիմք, որով Տավուշում իրականացնում են ներկայիս գործընթացը։ Եվ հանցանքն այն է, որ դա նախաձեռնել են մեր պաշտպանական գծի ամենաուժեղ հատվածում, որտեղ կան կահավորված դիրքեր, և Ադրբեջանի համար դժվար է տարածքներ գրավել։

📌Սեյրան Օհանյան
Վստահ եմ, որ վարչապետը միլիմետրի ճշգրտությամբ գիտի, թե որքանով է Ադրբեջանը մխրճվել ՀՀ տարածք։ Ճանաչելով Ադրբեջանին, նրա վարած քաղաքականությունը, որ Արցախը հայաթափեց և մեր շուրջ օղակը սեղմում է՝ դուք միակողմանի զիջումների եք գնում։ Ի պատասխան այդ միակողմանի զիջմանը և սահմանազատմանն Ադրբեջանը ինչ-որ նոր բաներ է հնարելու և իր դիրքերից հետ չի գնալու։ Պետք չէ Ադրբեջանի այս խաբկանքի մեջ մտնել։

2 months, 2 weeks ago

🗣 Կարևորը ԱԺ-ից. Մարտի 19, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Գեղամ Մանուկյան
Եվրադիտորդները Հայաստանում են, բայց մեկ օր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Տավուշում հայ ժողովրդին սպառնում էր նոր պատերազմով, նոր օկուպացիայով: Եվրամիությունն իրավունք ունի ԵՄ ոչ անդամ երկրներին մասնակից դարձնել այս առաքելությանը, չկա որևէ սահմանափակում, որ այս առաքելության մաս կարող է կազմել, օրինակ, Թուրքիան։

📌 Գեղամ Նազարյան
Հայրենիքի համար զոհված մի քանի տասնյակ հերոսների մարմիններ մինչ օրս սպասում են, որ վերջապես կհուղարկավորվեն, իրենց հոգիները կհանգստանան։ Տարբեր պատճառներով ծնողները հրաժարվում են վերցնել մարմինները և հուղարկավորել։ Շատերի մարմինները ճանաչելի են։

📌 Գառնիկ Դանիելյան
Ոչ մի երաշխիք չկա, որ Տավուշի մարզի 4 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու դեպքում կկանխվի հնարավոր պատերազմը, որով այդքան սպառնում է սեփական ժողովրդին Փաշինյանը։ Ցավոք, թշնամական խոսույթին տեղ տվող իշխանության օրոք ստիպված ենք մեր իսկ երկրում կռիվ տալ հայկականությունը պահելու համար։ Եթե մեր հայրենակիցները որոշեն, որ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվելու, ապա դա տեղի չի ունենալու։

📌 Սեյրան Օհանյան
Պետք չէ ՀԱՊԿ-ին խառնել։ Եթե Հայաստանն ուզենա և իր բոլոր ուժերը կենտրոնացնի, մոբիլիզացնի, իր ամբողջ ներուժն օգտագործի, ապա ի վիճակի է Ադրբեջանի հետ կապված խնդիրներում իր պաշտպանությունն իրականացնել։

📌 Լիլիթ Գալստյան
Էս կազմալուծվող երկրում ի՞նչ ակադեմիական քաղաք, ինչո՞ւ եք հասարակությանն ու գիտական հանրությանը փաստի առաջ կանգնեցնում։ Կարո՞ղ եք, կրթության որակը բարձրացրեք։ Իրականում տեղի ունեցողը հոգևոր, արժեքային համակարգի տրանսֆորմացիա է, երկրի և հայ մարդու բովանդակության կազմալուծում, որը գոյության իրավունք չունի։

📌 Թադևոս Ավետիսյան
Անթույլատրելի է իշխանական ուժի կողմից սոցիալական և հանրային կյանքում առկա այլ խնդիրների հակադրությունն ըստ ՀՀ քաղաքացիների և Արցախից բռնի տեղահանվածների։ Չի՛ կարելի այստեղ սևերի և սպիտակների բաժանել։ Չի՛ կարելի, և սա կարմիր գիծ է։

📌 Արեգնազ ՄանուկյանՓաշինյանի արևմտամետությունն իրականում թուրքամետությունն է։ Արևմուտքը չի էլ թաքցնում, որ իր խնդիրը ոչ թե Հայաստանին պաշտպանելն է, այլ իրականում Հայաստանի հաշվին Ռուսաստանին վնասելն է, Իրանի դեմ պլացդարմ սարքելը։ Հայ ժողովուրդը պետք է դասեր քաղի այլոց ու սեփական պատմությունից ու թույլ չտա Հայաստանի ուկրաինացում։

📌 Արմենուհի Կյուրեղյան
Վերջին երկու-երեք տարիների ընթացքում բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի մրցութային կարգով համալրման օրենսդրական պահանջը չի կատարվում։ Այդ մեխանիզմով բուհերն ազատվում են պրոֆեսիոնալ, պայքարող և փորձառու, իրենց համար անցանկալի դասախոսներից, ինչից հետո բուհերը փակելն ու մայրաքաղաքից հանելը դյուրին է դառնալու։

3 months ago

🗣 Կարևորը ԱԺ-ից. Փետրվարի 28, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի օգտին քվեարկել են միայն ընդդիմադիր պատգամավորները․ ձայների անբավարար լինելու պատճառով Բալայանը չի ընտրվել։

📌 Արթուր Խաչատրյան
Օֆշորային ընկերությունը չպետք է բջջային կապի տեր դառնա․ ի՞նչն է ԱԱԾ-ին դրդել փոխել իր կարծիքը և թույլ տալ, որ բջջային կապի օպերատոր «ՎիվաՍելը» վաճառվի օֆշորային ընկերությանը։ Հայտնի է նաև, որ «չաղլիկ» փաթեթ են նվիրել կառավարությանը։

📌 Գառնիկ Դանիելյան
Արագածոտնի մարզում լեռնադահուկային համալիրի կառուցման համար հանրային գերակա շահ ճանաչված հողատարածքի 1 քմ-ի համար օտարերկրյա ներդնողը մեր հայրենակիցներին պատրաստվում է վճարել 300 դրամ։

📌 Աննա Գրիգորյան
Միայն Ներքին Հանդում տեղի ունեցածով կարելի է հասկանալ, թե ինչպես է այս կառավարությունն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախումը բերում մեր երկրի տարածք։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն պրոքսի պատերազմի մեջ են, և Ներքին Հանդի մակետով բախումը փաստացի բերել են ՀՀ տարածք։

*📌 Արթուր Խաչատրյան*
Հնդկաստանից եկած ավելի քան 25 հազար քաղաքացիներից ընդամենը 1106 հնդիկ է գրանցված աշխատում։ Առերևույթ սա գրանդիոզ կոռուպցիոն և թրաֆիքինգի սխեմա կարող է լինել։ Այնտեղ այդ մարդկանց հավաքագրում, գալիս են Հայաստան, աշխատանքով են ապահովում և մի լումա հարկ չեն վճարում։

📌 Ագնեսա Խամոյան
Որևէ տեղ արձանագրված չէ, որ Դատական դեպարտամենտը կարող է գնահատական տալ դատավորի կայացրած ակտին։ Ինչպես կասեր դասականը՝ պոզով-պոչո՞վ է լինում դատավորների ու դատարանների վրա ճնշումները։

📌 Գեղամ Մանուկյան
Գործ ունենք ռազմաքաղաքական միավորի հետ, որին միացել ենք միջազգային պայմանագրով, որը վավերացվել է խորհրդարանում։ Առնվազն կասեցումը պետք է հիմնավորված, փաստաթղթավորված լինի։ Կա՞ երկխոսություն ՀԱՊԿ-ի հետ, թե՞ խռով երեխայի պես ամեն մեկը քաշվել է մի անկյուն, և սպասում ենք հերթական վտանգավոր իրավիճակին ՀՀ սահմաններին։

4 months ago
Հայաստան դաշինք
4 months, 2 weeks ago

🗣 Կարևորը ԱԺ-ից. Հունվարի 17, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Աղվան Վարդանյան
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ Բաքվի բանտում։ Ճիշտ չէ՞ր լինի հարտարարել, որ պատրաստ եք ինքներդ Ալիևին գերի հանձնվել։

📌 Արթուր Խաչատրյան
Ասում էիք՝ կտանք Արցախը, փոխարենն Ադրբեջանը կճանաչի Հայաստանի 29 800 քառ․ կմ։ Բաքուն դա չընդունեց։ Ստացվեց, որ այս ամբողջ բանակցային գործընթացից Ալիևը պոկեց Ձեր կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, փոխարենը ոչինչ չտվեց ու շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանությունը։

📌 Լևոն Քոչարյան
Լսեցինք «կիրթ-կառուցողական» Ալիևի խայտառակ ագրեսիվ հարցազրույցը և ՀՀ ղեկավարի խեղճ ու կրակ պատասխանը։ Ինչո՞ւ եք այդքան վախեցած։ Հիմա էլ առաջարկում եք սպառազինությունների փոխադարձ վերահսկում։ Ալիևը թո՞ւյլ է տալու վերահսկել իր սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում։

📌 Ագնեսա Խամոյան
Դուք շարունակ խոսում եք անկլավները, ճանապարհները, ադրբեջանցի գերիներին տալու մասին, Ալիևը՝ վերցնելուց։ Ինձ հետաքրքիր է՝ ո՞րն է այդ սահմանը, որտե՞ղ է ավարտվելու տալու պրոցեսը, որտե՞ղ է անցնում ՀՀ լեգիտիմ սահմանը։

📌 Արմենուհի Կյուրեղյան
Վանաձորցին երբեք ասֆալտը չի գերադասի հայրենիքից ու Արցախից, կախիչով ու ցնցուղով ոչ մի գեղջկական շոու չի կարող վանաձորցուն համոզել, որ մեր հերոսները զոհվել են հանուն ոչնչի։

📌 Գեղամ Մանուկյան
Հայրենի օջախն ատամներով պաշտպանում են, որ ոչ մի սանտիմետր չկորի, ընտանիքի անդամների վրա էլ ոստիկանական դուբինկաներ չեն բարձրացնում։ Եթե Շիրազի «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք»-ը սովորած լինեիք, Հայրենիքն ու պետությունը, Արարատն ու Արագածն իրար չէիք հակադրի։

📌 Աննա Գրիգորյան
Ալիևը պահանջներ է ներկայացնում և որևէ կերպ զիջման չի գնում, իսկ Դուք զիջել եք բոլոր այն հարցերում, որոնք հայտարարել եք սկզբունքային կետեր ու կարմիր գծեր։

📌 Քրիստինե Վարդանյան
Մարդկանց զգոնությունը բթացնում եք և ուղղակի չեք ասում, որ ստորագրվող փաստաթուղթը չի բերելու խաղաղություն, անվտանգություն և չի երաշխավորելու, որ Ադրբեջանն այլևս երբեք չի հարձակվի Հայաստանի վրա։

4 months, 2 weeks ago

🗣 Կարևորը ԱԺ-ից. Հունվարի 16, 2024 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 «Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց պարտադիր զինծառայությունից խուսափածներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատող նախագծին։

📌 Գեղամ Մանուկյան
Խնդիրն արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու հարցը լուծելն էր, ոչ թե 15 մլն դրամի մատերիալ դարձնելը։

📌 Արծվիկ Մինասյան
Ներկայացված նախագծով պարտադիր զինծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու հարցը չի լուծվում․ կիսատ-պռատ առաջարկ է։

📌 Մհեր Մելքոնյան
Իրավապահ մարմինների շարքերը անբարեխիղճ աշխատողներից մաքրելու գործընթացը ոչ միայն տեղի չունեցավ, այլ՝ ընդհակառակը․ բռնի գործողություններով աչքի ընկածները շարունակում են ուսադիրները կրել։

📌 Արման Ղազարյան
44-օրյա պատերազմից հետո ՀՀ բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ, սակայն մինչ օրս չեն ստանում համապատասխան կարգավիճակ և հասանելիք աջակցությունը։

📌 Գառնիկ Դանիելյան
Շարունակաբար գործուղումների մեկնող, ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի՞ հուզում, թե ինչի է վերածվել բանակն իր օրոք։ Հաղթանակած բանակն այսօր ասոցացվում է մահերի ու դժբախտ պատահարների հետ։

📌 Գեղամ Նազարյան
Պետության հայտարարած «Մեր ժամանակների հերոսը» պնդում է, որ Ջերմուկին կամ Սոտքին հարակից տարածքները ադրբեջանական են։

📌 Արեգնազ Մանուկյան
Փաշինյանն իր վարած քաղաքականության տապալման թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորն է, բայց թիվ մեկ տուժողը հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունն են։

📌 Թադևոս Ավետիսյան
Թշնամին մտել է ՀՀ ինքնիշխան տարածք և ուժի գործադրմամբ իր կամքն է պարտադրում․ արդյունքում դադարեցվել է Սոտքի հանքի շահագործումն ու կասեցվել է Երասխում պողպատի գործարանի կառուցման ծրագիրը։

📌 Արմենուհի Կյուրեղյան
Դպրոցում պոկվող կախիչի տեղը գուշակողը չի կարող չտեսնել, որ այսօր իր կառավարությունը քանդում է կրթական համակարգի կարևոր հենասյուները։

6 months, 2 weeks ago

🗣 Կարևորը ԱԺ-ից. Նոյեմբերի 15, 2023 թ. #ԱԺ #ՀայաստանԴաշինք

📌 Թադևոս Ավետիսյան2024 թ․ պետբյուջեի նախագծի հիմքում օբյեկտիվ իրավիճակի և օրվա իշխանության ծրագրային խոստումներին բացահայտ անհամապատասխանությունն է։ Հույսներն արտաքին պատահական գործոններով պայմանավորված «տնտեսական հրաշքի» շարունակությունն է։

📌 Լիլիթ ԳալստյանՓորձեք 2024 թ․ բյուջեն կառուցել առանց պոպուլիզմի՝ սահմանելով իրատեսական նպատակներ, իրական արդյունքային ցուցանիշներ և ֆինանսավորման գործուն մեխանիզմներ։

📌 Գեղամ ՄանուկյանՇուրջ երկու տարի Հայաստանի ԶՈՒ օպերատիվ շտաբի մի քանի կարևոր հաստիքներ թափուր են մնում․ բյուջեով միլիարդներն ավելացնում են, բայց ի վերջո, պաշտպանական համակարգը պետք է կառավարվի։

📌 Արծվիկ ՄինասյանԿառավարության՝ 2024 թ․ պետբյուջեի ընդունման ուղերձում «անվտանգություն» բառը հիմնականում վերաբերում էր ՊՊԾ-ին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման բլոկին։

📌 Արթուր ԽաչատրյանԵվրանեսթում, երբ Արցախի հակամարտության չկարգավորված լինելու մասին մեր դիտարկումներին ադրբեջանցի պատվիրակը մեզ հակադարձում էր, մեջ բերելով Փաշինյանի խոսքերը, լուրեր եկան, որ Ադրբեջանը Իսրայելից 1․2 մլրդ դոլարի զենք գնելու պայմանագիր է կնքել։

📌 Ագնեսա ԽամոյանԱրևմուտք-Ռուսաստան հարաբերությունների ակնհայտ սրացում է գնում, կողմերը պատերազմում են, և պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունը վեկտոր է փոխում . պատերազմի ժամանակ ցանկանում է մի խրամատից մյուսը վազել։

📌 Լևոն ՔոչարյանՏեսախցիկների առաջ ոստիկանները մարդկանց ծեծում են, անչափահասին խեղդում, հետո սուտ ցուցմունք տալիս, ու այդ ամենն անհետևանք է մնում․ ձևական ծառայողական վարույթներ են լինում, բայց ոչ ոք չի պատժվում։

📌 Լիլիթ ԳալստյանԲուհերի քաղաքականացումն ու կուսակցականացումը շարունակվում է, բուհական համակարգում քաղաքական հայացքների համար զտումներ են տեղի ունենում․ տասնյակից ավել նման դեպքեր կան։

We recommend to visit

Chat: @Sovorir_Angleren_chat
Bot: @Sovorir_Angleren_bot
Tiktok: tiktok.com/@Sovorir_Angleren

#Սովորիր_Անգլերեն #Sovorir_Angleren #angleren #անգլերեն #քերականություն
#grammar

Last updated 2 months ago

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_admin

Last updated 2 weeks, 1 day ago