Փաստինֆո | Pastinfo.am

Description
«Փաստինֆո» գործակալության հայերեն ալիքը՝ Telegram- ում։ Մեջբերումներ անելի հղումը pastinfo-ին պարտադիր է:

Դիմեք մեզ՝ info@pastinfo.am
Հեռ.+ 37411771 778

Հետեւեք մեզ նաեւ՝ pastinfo.am կայքում
Advertising
We recommend to visit

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 2 weeks, 2 days ago

🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը

Last updated 1 month, 1 week ago

Անցի՛ր գործի 💙

Last updated 1 month ago

2 hours ago

Մեծ Բրիտանիայի երեք պարենային ընկերություններ հետ են կանչում իրենց արտադրանքի մի մասը սուպերմարկետներից՝ վախենալով, որ այն կարող է պարունակել աղիքային ցուպիկ՝ վարակի բռնկման ֆոնին, երկուշաբթի հայտնել է Sky News հեռուստաալիքը:

Ինչպես հիշեցնում է Sky News-ը, ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության 211 դեպք, 67 մարդու հոսպիտալացում է անհրաժեշտ եղել: Այս պահին առողջապահության մարմինների ներկայացուցիչները փորձում են հետևել վարակի բռնկման աղբյուրին, հայտնում է հեռուստաալիքը:

Խոսքը գնում է THIS!, Greencore Group և Samworth Brothers Anton Wood ընկերությունների մասին, ավելի քան 60 անուն հետ կանչված ապրանքների թվում են պատրաստի սենդվիչներ, աղցաններ եւ լավաշով ռուլետներ, ասվում է նյութում։

2 hours ago

ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը, թե նման որոշում կայացնելը պաշտոնական Երևանի իրավասության դաշտում է։

«Սա Հայաստանի կառավարության որոշելիքն է, և մենք հարգում ենք դա։ Ոչինչ չենք տեսել, որը կվկայեր այն մասին, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը նպաստում է Հարավային Կովկասի՝ ավելի խաղաղ և կայուն տարածաշրջան լինելուն»,- «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան արձագանքել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

3 hours ago

‼️Կղեաֆեոդալ դարձանք, նարկոբարոններ դարձանք, բայց դավաճան ու ուրացող չդարձանք

1 week ago

‼️Հունիսի 17-ին տեղի կունենա արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի մասին ԱԺ ուղերձի օրակարգով

Համապատասխան կարգադրությունն Ալեն Սիմոնյանն ստորագրել է այսօր։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայնԱզգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17\-ին ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.

«Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ»,- նշված է կարգադրության մեջ։

1 week ago

Վրանային ավանը Բաղրամյան պողոտայում կմնա։ Այս մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ այս գիշեր մնալու են պողոտայում։

«Այսօր կմնանք այստեղ, վաղն առավոտից գործողություններ կիրականացվեն տարբեր վայրերում»,- ասել է Սրբազանն ու ընդգծել, որ 96 ժամը լրանում է հունիսի 12-ին։

«96 ժամ եմ ասել, հենց այդ 96 ժամի մեջ էլ սահմանափակվելու ենք»,- ասել է Սրբազանը։

1 week ago

Ես Նիկոլի տեղը պատասխան չեմ տալու, ստորագրված էդ փաստաթուղթը վաղը շպրտելու են. Վիտալի Բալասանյան

2 weeks ago
Չնայած ստացած ուղեղի ցնցմանը և այս …

Չնայած ստացած ուղեղի ցնցմանը և այս պահին առողջական մի շարք խնդիրներին՝ Աշոտ Հարությունյանը կատակել է՝ ասելով.«անցել եմ պատվո արահետով (նկատի ունի տարբեր գույների բերետավորներին ու իր արժեքները պաշտպանելու համար նրանցից ստացած հարվածները)»։

Գործչի խոսքերն է մեջբերել նախկին պատգամավոր Շաքե Իսայանը, որը Միքայել Մելքույանի հետ այսօր այցելել է նրան։

2 weeks ago

Աղետի գոտում պետք է անհապաղ բերրի հողը մաքրել տիղմից, այլապես հողը կդառնա ոչ պիտանի. Բնապահպանն ահազանգում է

www.pastinfo.am

Աղետի գոտում պետք է անհապաղ բերրի հողը մաքրել տիղմից, այլապես հողը կդառնա ոչ պիտանի. Բնապահպանն ահազանգում է

Աղետի գոտում պետք է անհապաղ բերրի հողը մաքրել տիղմից, այլապես հողը կդառնա ոչ պիտանի. [Բնապահպանն ահազանգում է](https://www.pastinfo.am/hy/news/2024/06/03/td4vrelaf/1776076)
2 weeks ago

‼️Հունիսի 9-ին նախատեսվում է մեծ հանրհավաք. ժամի մասին կհայտարարվի լրացուցիչ

3 weeks, 1 day ago

Գետերի մակարդակը նվազում է

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ դիտվել է ջրի մակարդակի նվազում. Դեբեդ գետի ավազանում 80 սմ-ով, (ջրի ելքը 386 մ3/վ), Ձորագետ գետում` 50 սմ-ով, Փամբակ գետում 30 սմ-ով, Տաշիր գետում 31 սմ-ով։
Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի մակարդակը ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 15 սմ-ով։

Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ բարձրացել 65 սմ-ով։ Կիրանց գետի ավազանում առավոտյան 8։00-ին դիտված ջրի մակարդակի համեմատ 20։00-ի դրությամբ ջրի մակարդակը նվազել է 85 սմ-ով։

We recommend to visit

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 2 weeks, 2 days ago

🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը

Last updated 1 month, 1 week ago

Անցի՛ր գործի 💙

Last updated 1 month ago