Infinite Entertainment, Zero Cost: Get Your Free Books, Music, and Videos Today!

ՀՀ ՊՆ/MoD of Armenia

Description
ՀՀ ՊՆ պաշտոնական ալիք
The official Telegram channel of the MoD RA
Advertising
We recommend to visit

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային

Տելեգրամ բոտ @karginmembot
Հարցերի դեպքում կարող եք դիմել ադմինին: @karginmem_admin

Բուսթ անելու հղումը https://t.me/karginmem?boost

Last updated 1 month, 3 weeks ago

2 weeks, 3 days ago
Մայիսի 29-31-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում …

Մայիսի 29-31-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ, որոնց մասնակցել են ՌՈ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:

Վարժանքների ընթացքում հրահանգիչները ներկայացրել են ՆԱՏՕ-ի հիմնական չափորոշիչներով ՌՈ կայունության գործողությունների մարտավարությունը, մեթոդները և ընթացակարգերը։

Վարժանքների ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:

2 weeks, 4 days ago
ՀՀ ՊՆ/MoD of Armenia
2 weeks, 4 days ago
ՀՀ ՊՆ/MoD of Armenia
3 weeks, 2 days ago

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները պատրաստվում են քննություններին։

3 weeks, 2 days ago
Որոշ շրջանակների համակարգմամբ մի շարք «լրատվամիջոցներ» …

Որոշ շրջանակների համակարգմամբ մի շարք «լրատվամիջոցներ» և հայրենիքի պաշտպանության գործին երբևէ առնչություն չունեցած անձինք մայիսի 24-ին ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ գեներալ-մայորի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ առերևույթ կազմակերպված կերպով, իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքներ և զրպարտության տարրեր պարունակող հրապարակումներ են կատարել։

Պաշտպանության նախարարությունը խստիվ հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց, անհարկի, անհիմն շահարկումներից և տասնամյակներ շարունակ հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած սպաների վերաբերյալ զրպարտող հրապարակումներից:

Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրության առարկա է դարձնելու բոլոր նման հրապարակումները և ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները, համապատասխան իրավական ընթացակարգերի գործարկմամբ, հանիրավի թիրախավորման ենթարկվող սպաների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով։

3 weeks, 2 days ago

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանին,

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Աղասու Մովսիսյանին,

պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Լյուդվիկի Ստեփանյանին,

զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Արգամի Բաղդադյանին,

բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Արշակի Ցականյանին։

1 month ago

ԶՈՒ թիկունքային ապահովման պատասխանատուների հավաքները

1 month ago

Ուսումնական զորամասում ավարտին են մոտենում շինարարական աշխատանքները։

1 month ago
ՀՀ ՊՆ/MoD of Armenia
3 months ago

Մարտի 14-ին բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գևորգ Ղարիբյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նորայր Հախոյանը, աշխարհի գավաթի և Եվրոպայի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, Եվրոպայի 23 տարեկանների բրոնզե մեդալակիր Սամվել Գրիգորյանը, աշխարհի 23 տարեկանների արծաթե մեդալակիր, զինվորականների աշխարհի չեմպիոն Գևորգ Թադևոսյանը, 23 տարեկանների աշխարհի և Եվրոպայի մրցանակակիր Դավիթ Օվասապյանը, ինչպես նաև հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, երկրորդ մարզիչ Սամվել Գևորգյանը, բժիշկ Թելման Սարգսյանը և Դիլիջանի ըմբշամարտի դպրոցի տնօրեն Սասուն Ղամբարյանը։

Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում նահատակված զինծառայողներին նվիրված հուշապատին։

Մարզիկները զրուցել են պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, ճաշել նրանց հետ, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին և ներկայացրել սպորտում հաջողելու իրենց պատմությունները։

Այցի ավարտին չեմպիոնները շնորհակալություն են հայտնել զինվորներին և մաղթել բարի ծառայություն:

We recommend to visit

• Հարցերի համար | @hayerenfilm_bot

• Գովազդի արդյունք | @hayerenfilm_govazd

• Երկրորդ էջ | https://t.me/haykakan_filmerr

#Թրիլլեր #Քրեական #Դետեկտիվ #Արկածային #Մարտաֆիլմ #Դրամա #Կոմեդիա #Մելոդրամա #Ֆենթեզի #Սարսափ #Ընտանեկան #Կրիմինալ #Սպորտային

Տելեգրամ բոտ @karginmembot
Հարցերի դեպքում կարող եք դիմել ադմինին: @karginmem_admin

Բուսթ անելու հղումը https://t.me/karginmem?boost

Last updated 1 month, 3 weeks ago