Dive into the Ultimate Free Library: Your One-Stop Hub for Entertainment!

ՀՀ կառավարություն/Government of Armenia

Description
Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ալիք
The official Telegram channel of the Armenian Government
Advertising
We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month, 1 week ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 2 weeks, 3 days ago

🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը

Last updated 1 month, 1 week ago

5 days, 13 hours ago

Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների

Հարգելի գործընկերներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով: Ուստի՝ ինչպես սովորաբար արվում է, այս անգամ նույնպես Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին: Նիստի ժամը լրացուցիչ կտեղեկացվի:

3 weeks ago

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի`

Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետեւանքով Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ եւ սահմանվել դրանց տարածքները՝ համաձայն հավելվածի:

Ավելին այստեղ

3 weeks, 2 days ago

Հորդառատ անձրներից Լոռու եւ Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաեւ Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

2 months, 1 week ago

Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների

 ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ՝ ապրիլի 12-ին, ժամը 10:00-ին:

2 months, 2 weeks ago

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:  

Ապրիլի 5-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: 

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

2 months, 3 weeks ago

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Հեռագրում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։
Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։
Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։

4 months, 1 week ago

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով:

Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում կարևոր և պատասխանատու այդ առաքելությունն ի շահ Վրաստանի և վրացի ժողովրդի ծառայեցնելու գործում:
Բարեկամ Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հորիզոններ է բացահայտելու բոլոր ոլորտներում երկկողմ գործակցությունն առավել ընդլայնելու համար:
Վերահաստատում եմ Հայաստանի կառավարության և անձամբ իմ պատրաստակամությունը սերտորեն համագործակցել Ձեր ղեկավարած կառավարության հետ՝ ի բարօրություն մեր երկրների ու եղբայրական ժողովուրդների»:

4 months, 1 week ago

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին:

Սպասվում է, որ խաղերին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք կժամանի ավելի քան 50 պատվիրակություն, շուրջ 4000 մասնակից:
2023 թվականի դեկտեմբերի 14-ին Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ և քննարկել Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027թ․ հյուրընկալելու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտը:

Դեկտեմբերի 15–ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում մասնակցել էր ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի նիստին, որի ընթացքում ևս քննարկվել էր Հայաստանի թեկնածության հայտը։

4 months, 2 weeks ago

Վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:

Վարչապետն Ալմաթիում այսօր կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

6 months, 2 weeks ago

🔴 Ուղիղ միացում

https://www.youtube.com/live/O-GVeH2oADk?si=Idlvcmg9MsieYUuG

YouTube

Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7–ի հերթական նիստը

The official Youtube channel of the Government of Armenia Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube ալիքը Հետևեք մեզ նաև` Facebook https://www.facebook.com/armgovernment/ Instagram https://www.instagram.com/arm\_gov/ Twitter https://t…

***🔴*** Ուղիղ միացում
We recommend to visit

📀 HD (480-1080p) ⭐️

🎬Reserve - https://t.me/+xqG66k_hC3hhZjky

По всем вопросам - @ARM177

Last updated 1 month, 1 week ago

Արմֆիլմ - Համահայկական առաջատար առցանց կինոթատրոն
https://armfilm.co/hy/

Last updated 2 weeks, 3 days ago

🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը

Last updated 1 month, 1 week ago