Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Sapiens.am

Description
Մտածող և բարեկիրթ մարդկանց խմբակ։ 📖

📚 Կկիսվենք Ձեզ հետ հոդվածներով, մտքերով, մեջբերումներով, թարգմա- նություններով և այլն։
🎯 Նպատակը` մեր հասարակության ինքնազարգացումն ու ինքնակրթութ- յունը։

📧 info@sapiens.am
Advertising
We recommend to visit

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_admin

Last updated 1 month ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 3 months ago

1 month, 2 weeks ago

🔎 Ինչպե՞ս հասկանալ Ձեր ցանկությունները:Ձեր ցանկությունների գիտակցումը ինքնաճանաչման և ներքին հավասարակշռության հասնելու գործընթացում ամենահիմնական տարերից է: Հոգեբանները առաջարկում են մի քանի միջոց, որոնք կօգնեն հասկանալ Ձեր ցանկությունները.*🤔 *Ինքնավերլուծություն.*📌Գիտակցեք Ձեր էմոցիաները: Ուշադրություն դարձրեք Ձեր էմոցիոնալ ռեակցիաներին տարբեր իրավիճակներում և փորձեք հասկանալ, թե ինչն է առաջացնում դրական և բացասական ապրումներ: Սա ցույց կտա, թե ինչն է իսկապես կարևոր Ձեզ համար կամ ինչը պետք է փոխեք Ձեր կյանքում:📌Հիշեք երջանկության պահերը։ Հիշեք այն իրադարձություններն ու պահերը, երբ Ձեզ ամենաերջանիկ էիք զգում։ Հասկացեք, թե ինչն է կապված այս իրադարձությունների հետ, ինչ ցանկություններ կամ արժեքներ են նրանք արտացոլել:
📌Ինքներդ Ձեզ հարցեր տվեք. «ինչի՞ն եմ ես իսկապես ուզում հասնել», «ո՞ր գործունեությունն է ինձ իսկապես հաճույք պատճառում», «որո՞նք են իմ արժեքները»: Սա կօգնի հետազոտել Ձեր ցանկությունները և հասկանալ դրանք Ձեր անհատականության և կյանքի նպատակների շրջանակում:🔃 *Փորձարկումներ.*📌Նոր բաներ փորձեք: Դուրս եկեք Ձեր հարմարավետության գոտուց և սկսեք փորձել նոր բաներ, գործունեություն կամ հոբբի: Սա կօգնի որոշել, թե իրականում ինչն է Ձեզ դուր գալիս և ինչն է Ձեզ մոտ ամենաշատ ցանկությունն առաջացնում:📌Շփվեք այլ մարդկանց հետ: Այլ մարդկանց հետ զրույցը կարող է առաջացնել նոր գաղափարներ և բացել հեռանկարներ, օգնել Ձեզ տեսնել այն, ինչ իրականում ցանկանում եք՝ հիմնվելով ուրիշների փորձի և կարծիքների վրա:👤 *Գիտակցվածություն.📌 Զբաղվեք մեդիտացիայով: Մեդիտացիայի կանոնավոր պրակտիկան կօգնի Ձեզ կենտրոնանալ, հանգստացնել միտքը և ավելի հստակ պատկերացում կազմել ցանկությունների և կարիքների մասին:*📌*Օրագիր պահեք: Գրեք Ձեր մտքերը, ապրումներն ու դիտարկումները օրագրում: Սա կօգնի Ձեզ ավելի ուշադիր լինել ցանկությունների նկատմամբ և տեսնել կապը տարբեր իրադարձությունների և Ձեր հուզական ռեակցիաների միջև:Ձեր ցանկությունները հասկանալը գործընթաց է, որը պահանջում է ժամանակ, աշխատանք և ռեֆլեքսիա: Բաց եղեք ինքնագիտակցության համար և պատրաստ եղեք փնտրելու Ձեր իրական պահանջմունքները՝ ավելի գիտակից և բավարարված կյանքով ապրելու համար:#ինքնազարգացում
#արդյունավետություն
#հոգեբանություն

@sapiens_am

1 month, 2 weeks ago

*🙂 *Ինչպես աջակցել ինքներդ Ձեզ:

Ինքնաաջակցումն այն հիմնական հմտություններից է, որը կարող է օգնել Ձեզ կյանքում: Այն թույլ է տալիս պահպանել ինքնավստահությունը և չհանձնվել դժվարին իրավիճակներում։ Կան մի քանի կանոններ, որոնք կօգնեն Ձեզ ինքնուրույն պահպանել հոգեբանական և հուզական հավասարակշռությունը.

*➡️*** Եղեք բարի Ձեր նկատմամբ: Թույլ տվեք ինքներդ Ձեզ անկատար լինել և արեք ամեն ինչ, որպեսզի չդատեք ինքներդ Ձեզ սխալների և անհաջողությունների համար:

*➡️*** Հոգ տարեք Ձեր ֆիզիկական առողջության մասին: Ճիշտ սնունդը, սպորտով զբաղվելը, կանոնավոր հանգիստը և քունը շատ կարևոր են ընդհանուր ինքնաաջակցման համար:

*➡️*** Թույլ տվեք Ձեզ էմոցիոնալ լինել: Նշեք զգացմունքները և Ձեզ թույլ տվեք տխրել, զայրանալ, ուրախանալ կամ որևէ այլ հույզ ապրել:

➡️ Դրեք հստակ սահմաններ: Սովորեք «ոչ» ասել, եթե չեք ցանկանում կամ չեք կարողանում ինչ-որ բան անել:

➡️ Ժամանակ գտեք հոբբիների և հետաքրքրությունների համար: Արեք այն, ինչ Ձեզ հաճույք է պատճառում, նույնիսկ եթե կարծում եք, որ ժամանակ չունեք դրա համար:

➡️ Ձգտեք զարգանալ: Շարունակեք սովորել, իմանալ նոր բան և զարգացրեք Ձեր հմտությունները:

➡️ Զրուցեք ընկերների և հարազատների հետ: Վստահելի մարդկանց հետ տեղեկատվության և զգացմունքների փոխանակումը օգնում է հավասարակշռության մեջ պահել հուզական ոլորտը:

➡️ Սովորեք զբաղվել մեդիտացիայով կամ ռելաքսի այլ տեխնիկայով՝ Ձեր ներքին վիճակն ամրապնդելու և սթրեսը կառավարելու համար:

#հոգեբանություն #ինքնազարգացում #արդյունավետություն

@sapiens_am

1 month, 2 weeks ago

ՀՐԱՊՈՒՐԱՆՔԻ ԷՖՖԵԿՏԸ.

Եթե սպառողը ընտրության առաջ կանգնի՝ գնել ավելի էժան, բայց քիչ հիշողությամբ A սմարթֆոնը, թե ավելի թանկ և ավելի շատ հիշողությամբ B սմարթֆոնը, ապա ոմանք կնախընտրեն ավելի շատ հիշողությամբ սարք, իսկ ոմանք` ցածր գին: Բայց եթե խաղի մեջ մտնի C սմարթֆոնը, որն ավելի թանկ է քան A-ն և B-ն, ունի ավելի շատ հիշողություն, քան A-ն, բայց ավելի քիչ, քան B-ն, ապա իր գոյության փաստով կմեծացնի B սմարթֆոնը գնելու հնարավորությունները և կդարձնի նրան ֆավորիտն այս երեքից:

Դա տեղի է ունենում, քանի որ գնորդը տեսնում է, որ ավելի շատ հիշողությամբ մոդելը կարող է ավելի քիչ արժենալ, և դա ենթագիտակցորեն ազդում է իր ընտրության վրա: Նման հրապուրանքների միակ նպատակը մարդուն համոզելն է` երկու տարբերակներից մեկի օգտին: Եվ այս սխեման օգտագործվում է ոչ միայն մարքեթինգում։
#կոգնիտիվ_խանգարում

@sapiens_am

3 months, 1 week ago
3 months, 2 weeks ago

Մենք պետք է լսենք, լսենք միշտ և ամենուրտանը, դպրոցում, համալսարանում, աշխատավայրում։ Եթե ​​մենք չլսենք, մեզ դուրս կվռնդեն, կվտարեն, կազատեն աշխատանքից։ Մենք պետք է մտնենք մեզ համար ստեղծված շրջանակը անենք այն, ինչ ասում են և մտածենք այնպես, ինչպես ասում են: Մենք պետք է համապատասխանենք տիպարինչունենանք հակասություններ, լինենք բոլորի նման հնազանդ և վախկոտ: Մենք պետք է մի կողմ նետենք մեր բարոյազանց կարծիքը:

Եթե ​​արտահայտենք այն, ինչ մտածում ենք կատարվածի մասին, մեզ հիվանդ կհանեն, կուղարկեն հոգեբուժարան։ Մենք պետք է պտուտակը լինենք համակարգի, որտեղ որոշ մարդիկ իշխում են մյուսներին, որը մաղում է անհնազանդներին, այլախոհներին: Սա հիերարխիա է և այն ամենուր է, յուրաքանչյուր կազմակերպությունում: Այստեղ համախոհներ չկան։ Բոլորը քծնում են նրան, ով իրենցից «վեր» է, իսկ «ցածրին» իշխում են՝ մոռանալով մարդասիրության մասին։ Բոլորը կեղծավորություն են անում։ Վախը ստիպում է մարդուն այդքան ցած ընկնելփողը և սոցիալական կարգավիճակը կորցնելու վախը, մերժվելու վախը. փող և իշխանություն, հպարտություն և նախանձ: Մարդը միշտ ցանկացել է իշխել։ «Հավատում է» Աստծուն, բայց իրեն է Աստված համարում։ Ուզում է դառնալ հարգված, բարոյական սրիկա: Հասարակությունն արհամարհում է այլախոհներին նրանց, ովքեր նման չեն ուրիշներին։

Շատ մարդիկ, ովքեր մտածում են շրջանակից դուրս, գրողի ծոցը կուղարկվեն հիվանդ հասարակության կողմից, որ գտնվում է գերության մեջ, որն առանց հովվի կկորչի առաջին իսկ անտառում։ Հասարակությունն ունի միայն մեկ գլուխ, մեկ մտածելակերպ, մեկ միտք։ Այն չի կարող փոխել իր հայացքներն առանց հովվի կամքի։ Եվ ամեն ոք, ով ծուռ է նայում անցորդին, որ նման չէ իրեն, պատկանում է այս միագլուխ նախիրին:
#Քննադատական_մտածելակերպ

@sapiens_am

3 months, 2 weeks ago

s/ #ինքնազարգացում
*🧠 4 հնարքկարևոր տեղեկատվությունը մտապահելու համար:** ……………………………………………………………..... *Այսօր մենք Ձեզ համար հավաքել ենք չորս տեխնիկա, որոնք օգտագործում են ամենուր հիշողությունը զարգացնելու համար: Փորձեք արմատավորել դրանցից առնվազն մի քանիսը և կնկատեք, թե որքան հեշտ է հսկայական քանակությամբ տեղեկատվություն պահելը:

1. Ասոցիացիաներ

Այս տեխնիկայի էությունը պարզ է. ասոցիացիայի շնորհիվ դուք կարճ ճանապարհ եք հարթում Ձեր ուղեղի համար դեպի անհրաժեշտ տեղեկատվություն: Ամենից հաճախ այս մեթոդն օգտագործվում է օտար լեզուներ սովորելիս, օրինակ՝ երեխաներին ասում են, որ անգլերեն «honey» բառը համահունչ է «հանի»-ին(«հանել» բայի ըղձ. եղ.), իսկ «money» բառը` «մանի»-ին, ստացվում է «հանի-մանի» բառախաղը:

2. Ֆեյնմանի մեթոդըԴուք հավանաբար լսել եք, որ նյութը հիշելու ամենահեշտ ձևերից մեկն այն ներկայացնելն է ոչ թե գրքի բառերով, այլ այն ձևով, որով հասկանում եք ինքներդ: Ֆեյնմանի մեթոդը համատեղում է լավագույն տեխնիկան. նախ պետք է նյութը պատմել մեկ այլ անձի, ինչը բարելավում է տեղեկատվության կլանումը, իսկ այդ դեպքում Դուք Ձեր մտքերը կշարադրեք ավելի պարզ, ոչ թե գրքային շռայլ ու անհասկանալի բառերով:

3. Ինտերվալային կրկնություն

Քիչ հավանական է, որ նյութը կարողանաք հիշել առաջին անգամից, ուստի կարևոր է պարբերաբար վերադառնալ նյութին: Օգտագործեք այս պլանը.

1️⃣ Ուսումնասիրեք:
2️⃣ Առաջին անգամ կրկնեք մի քանի րոպեից:
3️⃣ Երկրորդ կրկնությունն արեք մի քանի ժամից:
4️⃣ Հաջորդ կրկնություններն արեք օրական 1 անգամ:

Տեխնիկայի էությունն այն է, որ Ձեր ճանապարհի սկզբում Դուք ակտիվացնում եք կարճաժամկետ հիշողությունը, իսկ հետո կանոնավոր ինտերվալային կրկնությունների միջոցով Ձեր ուղեղին ստիպում եք նյութը տեղափոխել երկարաժամկետ մեկուսախուց:

4. Քունն ամեն ինչ է
Առանց որակյալ հանգստի, Դուք չեք կարողանա աշխատել ինքներդ Ձեր վրա: Գոյություն ունի քնի փուլ, որը կոչվում է REM-քուն. այս ժամանակահատվածում Ձեր ուղեղը դասավորում է օրվա ընթացքում ստացված տեղեկատվությունը և որոշում, թե ինչը պետք է հիշի և ինչը դեն նետի: Եթե ​​կատարել եք առաջին 3 կետերը, Ձեր ուղեղի համար ավելի հեշտ կլինի հասկանալ, թե որ տեղեկատվությունն է կարևոր և կբարձրացնի այն հիշելու առաջնահերթությունը։
#արդյունավետություն

@sapiens_am

5 months, 1 week ago

Աշխարհը սուզվում է հետապոկալիպսիսի մեջ: Բանականության հասարակությունը վաղուց վերացել է, իսկ այն մարդիկ, ովքեր գիտակցում են իրավիճակի անհեթեթությունն ու անելանելիությունը, կամ պայքարում են անարդյունք ու փորձում ինչ-որ բան փոխել, կամ հանձնվում են:

Ժամանակակից երիտասարդության մի հսկայական մաս ոչ մի բանի մասին չի մտածում։ Ինչի՞ համար մտածել. ավելի լավ է հաճույքներով ապրել, սպառել և չքրտնել, ինչպես նաև խմել՝ անցողիկ հաճույք ստանալու համար։

Հեդոնիզմի փիլիսոփայությունը ծաղկում է։ Բայց մարդու և կենդանու տարբերությունը հենց այն է, որ մարդն ապրում է բանականությամբ, իսկ կենդանին բնազդով։ Վերլուծելով շրջապատող հասարակության վիճակը` նկատում ես, որ գրեթե բոլորն ապրում են բնազդներով. արժեքները պարզունակ են: Եվ չկա ապագա, քանի դեռ բոլորը այս ամենը չեն գիտակցում ու չեն փոխվում։ Հայտնի է, թե ում է ձեռնտու այս ամենը, և նրանք ամեն ինչ անելու են, որ իրավիճակը չփոխվի։

Քարոզվում է անհոգ ապրելակերպը. իրական արժեքները նորաձևության մեջ չեն, դրանք մեծ հարգանք չեն վայելում: Ժամանակակից հասարակությունը անհատների զանգված է, ոչ ավելին, որտեղ բոլորը թքած ունեն մյուսների վրա: «Մարդը մարդու համար գայլ է»` սա է մեր ապրելակերպի պատվիրանը:

Հոտ, որտեղ բոլորը մեկը մյուսին տեսնում են որպես գայլ՝ չհասկանալով, թե իրականում ով է գայլը։ Զարմանալի է, որ ոչ ոք չի տեսնում ակնհայտը կամ պարզապես չի ուզում տեսնել։ Ի՞նչ կարող ենք ասել մարդու մասին, եթե նա նույնիսկ գիտակցելով, որ ծխելը կամ ալկոհոլը վնասակար են, չի կարողանում թողնել դրանք։ Կամքի ուժը համարվում է երկնային և անհասանելի մի բան: Թուլությունը համարվում է բնական և սովորական: Իհարկե, նաև ավելի հեշտ երևույթ է. պետք չէ որևէ բան անել, «ոչ» ասել ինքներդ Ձեզ և լքել Ձեր հարմարավետության գոտին: Ավելի հեշտ է լինել Ձեր սովորությունների, կրքերի ու կախվածությունների ստրուկը։

Կապիտալիստական ​​համակարգը կործանում է աշխարհը ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես, հոգեպես։ Կապիտալիստներին ձեռնտու չէ, որ հասարակությունը զարգանա ու խորհի։

Հիմնական խնդիրը համակարգի մեջ է, այն պետք է արմատապես փոխել։

Նախ ինքներդ գիտակցեք ամեն ինչ, փոխվեք դեպի լավը, պայքարեք Ձեր թուլությունների դեմ, մտածեք Ձեր սեփական խելքով, զատեք կպչուն կարիքներն ու կարծիքները:

Հետո փորձեք Ձեր մտքերը փոխանցել Ձեզ շրջապատող մարդկանց, ինչ-որ կերպ ազդել նրանց աշխարհայացքի վրա: Յուրաքանչյուր մտածող մարդ պարտավոր է գոնե սա անել։
#Քննադատական_մտածելակերպ

@sapiens_am

Աշխարհը սուզվում է հետապոկալիպսիսի մեջ: Բանականության հասարակությունը վաղուց վերացել է, իսկ այն մարդիկ, ովքեր գիտակցում են իրավիճակի անհեթեթությունն ու անելանելիությունը, …
5 months, 1 week ago

ԿԱՍԿԱԾԵՔ.

Աշխարհի մասին պատկերացում կազմելիս մենք փաստեր ենք հավաքում և դիտարկումներ անում, ինչը թույլ է տալիս ստանալ ակտուալ գիտելիքներ։ Բայց երբ խոսքը վերաբերում է ոչ այնքան ակնհայտ ճշմարտություններին (օրինակ` տաք ջուրը կարող է այրել Ձեզ), շատերը մոռանում են քննադատական ​​մոտեցում ցուցաբերել:

Այստեղից է կույր հավատը հեռուստատեսային լուրերի և բամբասանքների նկատմամբ, փաստերի փոխարինումը դատողության գործընթացում, եզրակացություններ անելու համար օրինակներ փնտրելը, և ոչ թե օրինակների վրա հիմնված եզրակացությունները: Յուրաքանչյուր մարդ հայտնվում է նման թակարդներում։ Հետևաբար, առողջ կասկածի տակ դրեք ցանկացած մուտքային տեղեկատվություն` անկախ նրանից, թե որ վստահելի աղբյուրից եք այն ստանում:
#Քննադատական_մտածելակերպ

@sapiens_am

5 months, 1 week ago

Երբ մենք վախենում ենք, ավելի պահպանողական ենք դառնում մեր հայացքներում։ Մեր վախի պատճառով մենք ավելի քիչ ենք պատրաստ ռիսկի դիմել և նախապատվությունը տալիս ենք ժամանակի ընթացքում փորձարկված լուծումներին և գործողությունների մեթոդներին:

Օրինակ՝ ահաբեկչություններից հետո մարդիկ պաշտպանություն են փնտրում իշխանությունից, ուստի նրանք իրենց վարկանիշն ու վստահությունը բարձրացնելու համար կարող են նախ արհեստականորեն իրավիճակ ստեղծել (քաղաքացիներին վախեցնելու նպատակով), հետո փրկել նրանց։
#Քննադատական_մտածելակերպ

@sapiens_am

7 months, 1 week ago

s/ #Հոգեբանություն
Ինչ է հուզական ինտելեկտը, և ինչպես այն զարգացնել:

…………………………………………………………….....
Հուզական ինտելեկտ. շատ պարադոքսալ է հնչում: Մենք սովոր չենք առանձնացնել տարբեր տեսակի ինտելեկտներ, պարզապես ասում ենք. «նա խելացի է», սակայն սա ավելորդ ընդհանրացում է։ Մենք տեսնում ենք, որ մարդը ինչ-որ ոլորտում խելացի է, բայց չենք նկատում, որ նա քանդել է իր ընտանիքը, ուրեմն որքանո՞վ է նա իրականում խելացի: Կամ ինչ-որ մեկը հարուստ է, բայց միևնույն ժամանակ ժլատ ու մարդախույս: Կամ ունի իշխանություն, բայց չունի իմաստություն, դրա համար էլ դառնում է բռնակալ։ Տարբեր խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են տարբեր տեսակի ինտելեկտներ: Բայց կա համընդհանուր ինտելեկտ, որը երաշխավորում է ներդաշնակությունն ու կյանքը բերում հավասարակշռության` հուզական ինտելեկտը:

Հուզական ինտելեկտը ինչ-որ մեկի ագրեսիայի հետևում վախ կամ նույնիսկ օգնության խնդրանք տեսնելու ունակությունն է: Սա իշխանության ծարավի հետևում կոմպլեկսներ և անվստահություն տեսնելու ունակություն է: Այլ կերպ ասած` հուզական ինտելեկտն այն է, երբ Դուք նայում եք արմատին, հույզերի իրական պատճառին: Ուրիշների և սեփական: Այն մեզ թույլ է տալիս դիմակայել մեր հուզական ազդակներին: Դուք կարող եք նայել ինքներդ Ձեզ այլ կողմից և հարցնել. «վստա՞հ եմ արդյոք, որ արժե զայրանալ», կամ «ի՞նչ է կանգնած իմ իշխանության ձգտելու ծարավի հետևում»։ Էմոցիոնալ գիտակցված մարդն ասես պատ է կառուցում իր և այն հույզերի միջև, որոնք պատրաստվում է ապրել: Հուզական ինտելեկտը թույլ է տալիս բանականությանը միջամտել հուզական գործընթացներին:

Նախկինում մեզ ասում էին, որ IQ-ն ինտելեկտի լավագույն ցուցանիշն է, հետևաբար կյանքում հաջողության հասնելը նույնպես: Սակայն գիտնականներն ապացուցել են, որ այս տեսությունը կեղծ է: Այժմ հուզական ինտելեկտը զբաղեցրել է IQ-ի տեղը։ Օրինակ՝ պարզվել է, որ այն 4 անգամ ավելի ճշգրիտ է կանխատեսում հաջողությունը կյանքում։ Ավելին` էմոցիոնալ խելացի մարդիկ մեկ քառորդով ավելի շատ գումար են վաստակում, քան մյուսները։ Նրանք ավելի լավ են կառավարում իրենց ենթականերին, նրանց համար ավելի հեշտ է բանակցել, ավելի լավ կարգապահություն և հոգեկան առողջություն ունեն։

Այնուամենայնիվ, երիտասարդների շրջանում հուզական ինտելեկտը արագորեն նվազում է, մինչդեռ IQ-ն աճում է։ «Հուզական ինտելեկտ» գրքի հեղինակ Դանիել Գոուլմանը կարծում է, որ մենք դառնում ենք ավելի խելացի, բայց ավելի ու ավելի քիչ կարող ենք կառավարել մեր միտքը: Այսինքն՝ մենք ավելի ու ավելի ենք նմանվում խելացի կենդանիների։ Մենք կարծես արագացրել ենք մեր ուղեղը, բայց չգիտենք, թե ինչպես պտտվել ու արգելակել: Վաղ թե ուշ դա հանգեցնում է վթարի։

Բայց լավ նորությունն այն է, որ հուզական ինտելեկտը բնածին տաղանդ չէ, այն կարելի է սովորել: Պարզապես պետք է ամենօրյա պարզ գործողություններ կատարել։

Առաջին. «Ես ուղերձ եմ». սա կոչ է, որով անձը առանց մեղադրանքի կամ ճնշումների հայտնում է զրուցակցին իր վիճակի, զգացմունքների ու ցանկությունների մասին: Մենք հակված ենք բաժանելու մեզ մեր էմոցիաներից և ասել. «Դու ինձ լարված ես դարձնում», «ես լարվում եմ, երբ դու դա անում ես»-ի փոխարեն: Զգո՞ւմ եք տարբերությունը։ Երկրորդ տարբերակում մենք ճանաչում և վերլուծում ենք հույզերի աղբյուրը։

Օրինակ՝ երբ ամուսինը ուշ է տուն գալիս, կինը հիստերիա է բարձրացնում, բայց ոչ այն պատճառով, որ զայրացած է։ Իրականում նա սիրում է ամուսնուն և շատ է անհանգստանում նրա համար, սակայն չի կարող այլ կերպ արտահայտել իր սերն ու զուրկ է հուզական ինտելեկտից։ Նա բղավում է. «Դու այսինչն ես, դու նորից բաց թողեցիր ընթրիքը», և թվում է, թե նա միայն իր մասին է մտածում: Նա պետք է այլ կերպ ասեր, օրինակ«երբ դու ուշանում ես, ես շատ եմ անհանգստանում քեզ համար և չեմ կարողանում տեղս գտնել: Խնդրում եմ, մի ուշացիր, դա ինձ ցավ է պատճառում»: Համաձայնեք եթե ավելի հաճախ մտածեինք, թե կոնկրետ ինչ ենք զգում, մեր կյանքն ավելի պարզ կդառնար։ Շարունակությունը՝ մեկնաբանություններում...#հուզական_ինտելեկտ

@sapiens_am

We recommend to visit

📎🇦🇲Ալիքը հանդիսանում է @youropportunities2017 ՏՆ-ի ենթանախագիծը եւ ներկայացնում է կարիերայի հնարավորությունները` կամավորություն, պրակտիկա եւ ՔՀԿ, կրթական (հարակից ոլորտներում) աշխատանքային հաստիքներ ու տենդերներ։


👤Ադմին` @youropportunities_admin

Last updated 1 month ago

   ㅤㅤ ‌ ◌ ⏝ ୨ ♡ ୧ ⏝ ◌
  𖣦  ‌‌ 𝗦𝘆𝗺꯭𝗯꯭𖦹𝗹 ‌ ꒰   ‌✎ ‌  🄵🄾🄽🅃  ˖ ࣪  𝆟
   ㅤ ࿙͝࿚࿙͝࿚   @strkiss ࿙͝࿚࿙͝࿚

Last updated 3 months ago