Why Pay for Entertainment? Access Thousands of Free Downloads Now!

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

Description
Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող
Advertising
We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 4 weeks ago

Last updated 1 month, 3 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 days, 17 hours ago

1 week, 4 days ago

Անգեղակոթի 2021-ի դեպքի մասին ճշմարտությունը․Նիկոլի քարոզիչները պարբերաբար մեջտեղ են գցում «Անգեղակոթի կռիվ» արտահայտությունը՝ փորձելով մարդկանց մեջ ապատեղեկատվություն տարածել իբր թե Սիսիանի այդ գյուղում իմ կամ ընկերներիս դեմ ինչ-որ հարձակման մասին։

Ի՞նչ է եղել իրականում։

2021թ․ նոյեմբերի 20-ին գաղափարակից ընկերների հետ մեկնել էինք Գորիս՝ իրազեկման ակցիաներ անելու և ավտոերթով Երևան վերադառնալու համար։ Գորիսում ոստիկանության որոշ ծառայողներ «պոչ» էին նստել մեր մեքենաներին ու հետևում էին, թե ուր ենք գնում, ում հետ ենք հանդիպում։ Արդյունքում մենք կանգնեցրինք այդ ապիկար ոստիկաններին ու ամոթանք տվեցինք, իրենք բառացիորեն փախան։ Տեսանյութ էլ կա։

Երևան վերադարձին Սիսիանի Անգեղակոթ գյուղի մոտ մեր ընկերներից Մարինա Խաչատրյանը որոշեց ուղիղ եթերում պատմել Անգեղակոթին սպառնացող վտանգների մասին՝ շեշտելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարքը, որի մասին այն ժամանակ անթաքույց խոսում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մարինայի ուղիղ եթերի ժամանակ ինձ մոտեցավ Անգեղակոթի մի տղամարդ բնակիչ ու հարցրեց մանրամասները։ Դժգոհեց, որ մեծ պայքար չի լինում Նիկոլի դեմ, որ իրենք էլ վստահեն ու դուրս գան։ Այդ պահին մեկ այլ մեքենա մոտեցավ։ Դա տեսնելով՝ Անգեղակոթի բնակիչ տղամարդը ինձ ասաց, որ զգուշանամ այդ մեքենայի վարորդից։ Ասաց, որ Սևակ անունով այդ մարդը դպրոցի տնօրեն է կամ նման մի բան ու մոլի նիկոլական։

Իրոք, մոտեցավ Սևակը և Մարինային սկսեց վիրավորել, ապա շրջվեց իմ կողմը և ինձ ստախոս անվանեց։ Մարինա Խաչատրյանի ուղիղ եթերում էլ տվյալ անձին սկսեցի հանդարտ տոնով բացատրել, որ ինքը հիմար է։ Այդ ընթացքում էլի մարդիկ եկան, որոնք Սևակ անունով այդ սադրիչին բառացիորեն քաշեցին տարան՝ ասելով, որ մարդիկ զզվել են նրա նիկոլական արարքներից։

Ու մինչ ես բարեկամաբար զրուցում էի Անգեղակոթի մի խումբ բնակիչների հետ՝ սպասելով Մարինայի ուղիղ եթերի ավարտին, հանկարծ մեծ արագությամբ մի սմբուկագույն ժիգուլի մոտեցավ, կանգ առավ, և միջից իջան 4-5 հոգի 60-70 տարեկան տղամարդիկ։ Սրանք սկսեցին մեզ հայհոյել ու փորձեցին քարերով հարվածել։

Ակնհայտ էր, որ սադրանք է։

Տեղացիները զգուշացրին, որ դրանք գյուղի հարբեցողներից են, որոնց հաջողությամբ օգտագործում են Նիկոլի պաշտոնյաները։

Մեզ համար պարզ էր, որ դրանց ուղարկել են կռիվ հրահրելու, ապա այդ կռվի պատճառով մեզ վրա քրեական գործեր կարելու համար։ Ու քանի որ սադրիչները տարեց մարդիկ էին, փորձել էին նրանց միջոցով անել ամեն տեսակի անամոթություն։

Ես մոտեցա այդ սադրիչներից մեկին ու հանգիստ տոնով ասացի, որ չշարունակի հայհոյել, այլապես ես իրենից ավելի խայտառակ բառեր կարող եմ ասել։ Այդ պահին նկատեցի, որ 2 հոգի հարձակվել են մեր Արթուր Գրիգորյանի վրա և փորձում են նրան խփել։ Արթուրը կարող էր ամեն մեկին մի մուշտիով գետնին տապալել, բայց համառորեն զսպում էր իրեն։

Սկսվեց հրմշտոց, որին մոտ 100 մետրից հանգիստ հետևում էին ոստիկանները՝ սպասելով ծեծկռտուքի։

Անգեղակոթի խելամիտ բնակիչների հետ ճիշտ գնահատելով իրավիճակը՝ սադրիչներին հրեցինք մի կողմ, ապա իմ ընկերներին համոզելով նստեցրի մեքենաները, որ շարժվենք։

Ես ինքս մոտեցա Անգեղակոթցիներին և ներողություն խնդրեցի պատահածի համար։ Իրենք էլ իրենց կողմից ներողություն խնդրեցին համագյուղացի հարբեցող մի քանի հոգու արած սադրանքի համար։

Թե հետո այդ տարեց մարդկանց տարան գյուղում ինչ դաստիարակչական աշխատանք արեցին, չգիտեմ։

Մենք վերադարձանք Երևան, իսկ Սիսիանի ոստիկանները այդպես էլ չստացան իրենց սպասած կռիվը, որ ձերբակալեին մեզ։

Սա է եղել ամբողջը, որը փչելով տարածում են Նիկոլի քարոզիչները, իբր թե Անգեղակոթում չգիտեմ ինչ բախումներ են եղել։

Հուսով եմ, այս տարեց սադրիչները գոնե հիմա հասկանում են, թե Նիկոլի սրիկաները իրենց ինչպես են օգտագործել։ Թեպետ հարբեցող մարդկանց համար կարևորը հասկանալը չէ, հարբելն է։

1 week, 5 days ago

Նայում էի Տավուշի մարզի Կիրանց գյուղում առաջացած սննդամթերքի պակասի տեսանյութը։ Հացի և այլ ապրանքների մատակարար մեքենային հայ ոստիկանները թույլ չեն տվել մտնի գյուղ։ Խանութներում դարակները սկսել են դատարկվել։

Այդպիսի բան մեկ էլ տեսել էի Արցախում 2023-ին։ Բայց այն ժամանակ թուրքն էր փակել ճանապարհը։

Թուրքն էլ ճանապարհ փակելու պատճառաբանություն ուներ։ Ասում էր' անվտանգության համար է անում։ Այդպես սովի ճիրաններում էր պահում Արցախի մեր հայրենակիցներին։

Կիրանցում հայ ոստիկաններն էլ ասում են' անվտանգության համար են անում, ու էլի սովի պատճառ են դառնում։

Գտեք 1 տարբերություն։

1 week, 5 days ago

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ զոհվել են Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից վերադառնալիս ուղղաթիռի վթարի հետևանքով։

Իրանական փորձագիտական դաշտը և քաղաքական գործիչներն արդեն մատնանշում են հենց Ադրբեջանի և Իսրայելի միջամտությունը։

Իսրայելը շտապել է հերքել իր հնարավոր մասնակցությունը Իրանի նախագահի ուղղաթիռի կործանմանը, իսկ Ադրբեջանի նախագահը պարբերաբար "եղբայր" է անվանում Իրանի նախագահին։

Պաշտոնապես նախնական նշվում է վատ եղանակը' որպես ուղղաթիռի վթարի պատճառ։ Բայց դեռ մասնագետները չեն ուսումնասիրել կործանման վայրը և չեն նշել բուն պատճառը։

Ադրբեջանում անվտանգության խորհրդի հրատապ փակ նիստ է հրավիրվել։

Հիշեցնեմ, որ Արցախի հարավում 2020-ի տարեվերջից տեղակայվել են Իսրայելի հատուկ ծառայությունների ստորաբաժանումներ, որոնք հետախուզական աշխատանքներ են կատարում Իրանի սահմանին։

Իրանի նախագահի ուղղաթիռը անցել է այն տարածքով, որտեղ տեղակայված են Իսրայելի հատուկ ծառայությունների ստորաբաժանումները։

2 weeks, 4 days ago

Յուրաքանչյուր քաղաքական շարժում ունի զարգացման ու հանգուցալուծման փուլեր' բացասական կամ դրական արդյունքներով։

Որպես կանոն' հստակ ծրագիր լինելու դեպքում դրանք բոլորը տևում են 7-10 օր։ Այդ ընթացքում կամ իշխանությունը պարալիզացվում է և հանձնվում, կամ շարժումը թուլանում է, բողոքի ակցիաները դառնում են շարունակական, բայց նյարդայնացնող, ինչի հետևանքով մարում են։

Նիկոլը և նրա տերերը սա լավ գիտեն ու անպայման ձգտում են հնարավորինս երկարատև դարձնել Սրբազան շարժման ընթացքը, որպեսզի այդկերպ հյուծեն։

Մայիսի 14-ը շարժման 6-րդ օրն է։

Բագրատ Սրբազանի կողմից հստակ ժամանակացույցով ծրագիր ունենալու դեպքում մինչև մայիսի 19-20 իշխանական բուրգը փուլ կգա, մանավանդ որ ոստիկանության շարքերում և ՔՊ -ում արդեն ճաքեր կան։

Ես աջակցում եմ Սրբազանին և շարունակում եմ նրա կողքին լինել։

2 weeks, 6 days ago

Երեկ Տավուշի մարզում էի' ծանոթանալու ապօրինի սահմանազատման ընթացքին ու միաժամանակ մեր առաջնագծի կահավորման համար քողարկիչ ցանցեր տեղ հասցնելու։

Սրբազանի առաջնորդած շարժմանը զուգահեռ գրեթե դադարեցվել են սահմանային սյուներ տեղադրելու աշխատանքները, իսկ թշնամու զորքը դեռևս չի տեղավորվել այն դիրքերում, որոնք Նիկոլը խոստացել է հանձնել։

Դա, իհարկե, չի նշանակում, թե չի հանձնելու կամ թշնամու զորքը առաջ չի գալու, պարզապես համաժողովրդական ընդվզումը լրջորեն վախեցրել է Նիկոլին ու Իլհամին, և հիմա նրանք փորձում են մեղմել մարդկանց զայրութը, իբր թե ոչ մի գործընթաց չկա։

Բայց դա ընդամենը ձևական կողմն է։ Իրականում ամբողջ գործարքը իրականացման փուլում է։

Տավուշի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր, Ոսկեվան և հարևան մյուս գյուղերում անկումային տրամադրություններ են։ Մարդիկ խիստ մտահոգված են, որ մի առավոտ տհաճ անակնկալի կգան' տեսնելով իրենց գյուղերի գլխին կանգնած թշնամու զինվորներին։

Այդ մտահոգությունը շատ մարդկանց մոտ ճամպրուկային տրամադրություն է ստեղծել։ Ու թեպետ կառավարությունը ասում է' ցածր տոկոսով վարկեր կտամ' տուն սարքեք, մարդիկ գրեթե չեն արձագանքում, քանի որ ցածը տոկոսից ավելի կարևոր' անվտանգություն չի տալիս կառավարությունը։

Տավուշում ամեն հանդիպող մարդ հարցնում էր' Սրբազանը ի՞նչ է ասում, ի՞նչ է անելու, մեր հույսը ինքն է։ Ես, իհարկե, չէի կարող Բագրատ Սրբազանի անունից ինչ-որ բան ասել, բայց վստահեցնում էի, որ պայքարը սկզբունքային է։

Տավուշցիները մեծ հույսով սպասում են, շատերն ամեն օր Երևան են գնում ու մասնակցում հանրահավաքներին, ոմանք իրենց ընտանիքի անդամներին են ուղարկում։

Երևանում տեղի ունեցող իրադարձություններից է կախված' Տավուշում մարդիկ ապրելու հնարավորություն կունենա՞ն, թե՞ ոչ։

3 weeks, 1 day ago

Շաբաթ և կիրակի օրերին թեպետ մարդիկ աշխատանքի չեն և կարող են ավելի շատ մասնակցել հանրահավաքների, բայց քանի որ ազատ օրեր են, իշխանության համար չի ստեղծվելու կաթվածահար վիճակ։

Այլ կերպ ասած' հանգստյան օրերին փողոց փակելն այն ազդեցությունը չունի, ինչ աշխատանքային օրերին։

Դա է պատճառը, որ շաբաթ օրը Սրբազանը նախընտրեց հանրահավաք չանել, թեպետ խաղաղ անհնազանդության ակցիաներ, որքան հասկացա, կլինեն։

Առջևում երկուշաբթի օրն է' մայիսի 13-ը։

Այդ օրը կարող է ճակատագրական լինել Նիկոլի համար, եթե մենք վաղ առավոտից ծրագրված քայլեր անենք։

Մայիսի 13-ին այլ' առանցքային երկրի ներկայացուցչի հետ կառավարության շենքում քննարկում է լինելու հեռանալու վերաբերյալ, որտեղ կլինի խոսակցություն նաև սատանայի ընտանիքի անվտանգության երաշխիքների մասին։ Կլինե՞ն երաշխիքներ, ոչ ոք չի կարող ասել, բայց որ քննարկում է այդ թեմայով, արդեն իսկ լավ է։

Առաջիկա 2-3 օրերին շատ բան կախված է լինելու նաև Սրբազանի ճիշտ ու սկզբունքային որոշումներից։

Մի քանի կոնկրետ, ծրագրային հարված, և համակարգը ամբողջովին փուլ կգա։ Ոստիկանությունում արդեն ճաքեր կան։

3 weeks, 3 days ago

Վերջին ամիսներին Սյունեցիների մեջ մի սև հումոր է պտտվում։ Երբ սոցապում օգնության հերթի մեջ կանգնած մարդուն հարցնում են՝ Արցախից ե՞ս, ասում է՝ չէ, Սյունիքից։ Պատասխանում են՝ գնացեք, ձեր տեղահանման հերթը եկող տարի է։

Սյունեցիներն էլ լավ գիտեն, որ Նիկոլի մնալու դեպքում Արցախցիների ճակատագիրը լինելու է իրենց հետ։

Ինչո՞ւ է հիմա լռում Սյունիքը, ո՞ւր են մեր ուժեղ ու հայրենասեր Սյունեցիները։ Ե՞րբ է Սյունիքը մեկ բռունցքով հայտարարելու Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալու մասին։

3 weeks, 3 days ago

Սիրելի՛ ընթերցողներ,

Շատերդ լսել եք սկսված «Սրբազան երթի» և համաժողովրդական դիմադրության մասին, որն առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոսը։
Այն ունի մեկ նպատակ. թույլ չտալ միակողմանի զիջումներ ու դրանց արդյունքում՝ անխուսափելի նոր պատերազմ։

Խնդրում եմ, դուք էլ արտահայտե՛ք ձեր անհամաձայնությունը, ձեր բողոքը, տե՛ր կանգնեք մեր երկրին։ Սա ևս մեկ հնարավորություն է, որը բաց թողնելը բերելու է էլ ավելի ու անխուսափելի կորուստների։

Եթե որևէ մեկը ունի հարցեր, թե ինչու է Տավուշում տեղի ունեցողը սխալ ու կորստաբեր, և ինչպես կարելի է խուսափել, ես պատրաստ ցանկացած ժամանակ հանդիպել ու բացատրել։

Միայն թե անտարբեր մի՛ մնացեք։

Տե՛ր կանգնեք։ Հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

3 weeks, 4 days ago

Ալեն Սիմոնյանը ասում է, թե Հայաստանը կրոնապետություն չի, որ հոգևորականները զբաղվեն քաղաքական հարցերով։

Հայաստանը, այո, կրոնապետություն չի, բայց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները մեր ազգի խիղճը, հոգին ու պատիվն են, որոնք ոտքի են կանգնել հանուն պետականության փրկության։

Այո, կրոնապետություն չենք, բայց պոռնկապետություն էլ չպետք է լինենք։

Ազգային պետություն. ահա մեր պայքարի նպատակը։

1 month ago

Խանութում այսօր աշխատող աղջիկը մոտեցավ ու շնորհավորեց աշխատանքի օրվա առիթով։ Ասացի՝ փոխադարձաբար Ձեզ եմ շնորհավորում, պատասխանեց, թե ստրուկների օր Հայաստանում չի նշվում․․․

Մայիսի 1-ը մեր երկրում նշվում է որպես աշխատանքի ու աշխատավորների օր, բայց քչերը կարող են խոսել գնահատված աշխատանքի կամ աշխատանքի որակի մասին։

Այդ ֆոնին էլ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանով մեկ լցվել են Հնդկաստանից ներգաղթածներ, որոնք էժան աշխատուժի անվան տակ գրավել են ամբողջ աշխատաշուկան՝ հայերին դուրս մղելով շատ վայրերից։

Մի կողմ թողնենք, որ շատ դեպքերում հայ աշխատողները անհասկանալի մեծ վարձատրություն են դնում իրենց կատարած աշխատանքի վրա՝ հաճախ ցանկանալով միանգամից հարստանալ։ Դրան զուգահեռ Հնդկաստանից մեր երկիր գաղթած ավելի քան 40,000 մարդ շատ էժան գնով առաջարկում է իր ծառայությունները բանվորության, շինարարության, առաքումների, աղբահանության և այլ գործերում։

Տնտեսագետներն ասում են՝ կա աշխատուժի մրցակցություն աշխատանքի և վարձատրության համար, իսկ հնդիկները էժան գնով պատրաստ են անել այն, ինչ հայերը չեն անի անգամ թանկ գնով։ Դա այլ հարց է, բայց մեր հայրենակիցները պիտի իմանան՝ Հայաստանում այսօր տարածված հնդիկները ամենևին էլ էթնիկ հնդիկներ չեն։

Այդ թեմային առանձին կանդրադառնամ, բայց հիմա երկու բառով ասեմ՝ սևագործ աշխատանքներ կատարող այդ մարդկանց 99%-ը Հայաստան է եկել Հնդկաստանի Փենջաբ նահանգից։ Կարող եք ինքներդ ուսումնասիրել Փենջաբը, բայց նշեմ, որ այդ մարդիկ մեծ մասամբ «սիկհիզմ» կրոնական ուղղության հետևորդներ են՝ բուդդայականության և իսլամի խառնուրդ։ Այդ մարդիկ իսկական հինդուսների, հնդիկների հետ քիչ կապ ունեն, և նրանց կրթական մակարդակը շատ ցածր է, ինչը չես ասի էթնիկ հնդիկների մասին։

Փենջաբ նահանգը բաժանված է երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Հնդկաստանի Փենջաբ նահանգի բնակչության վրա մեծ է Պակիստանի ազդեցությունը։

Ես մտավախություն ունեմ, որ Հայաստանում ներդրվում է դանդաղ գործողության ական։

We recommend to visit

Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

Last updated 1 month, 4 weeks ago

Last updated 1 month, 3 weeks ago

Օրվա թարմ լուրեր

Last updated 2 days, 17 hours ago